Պայքարում ենք առաջինը լինելու համար
30 Նոյեմբեր 2018
ՀՅԴ կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նոյեմբերի 28-ին, քարոզարշավ իրականացրեց Ավանում: Դրա շրջանակում պատգամավորության թեկնածու Ռուզան Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մասնակցում է քարոզարշավին` մարդկանց ներկայացնելու Դաշնակցության ծրագիրը: «Եթե մենք սկսենք զբաղվել իրար քարկոծելով, պատասխանելով, կարծում եմ, որ մեր քարոզչությունը տեղ չի հասնի»,-ասաց նա:
Անդրադառնալով Հրանտ Մարգարյանի և Նիկոլ Փաշինյանի փոխադարձ մեղադրանքներին՝ նա ասաց. «Հրանտ Մարգարյանը միշտ է տիրապետել իրավիճակին, քաղաքական իրավիճակին լավագույնս տիրապետել և համապատասխանաբար հակադարձել է բոլոր նրանց, ովքեր փորձել են մթնոլորտը լարել: Բոլորս խիստ զգայուն ենք այն հարցի վերաբերյալ, որը կարող է մեր ձեռքբերումները, հերոսամարտը կասկածի ենթարկել»,-ասաց նա:
Ռուզան Առաքելյանն ասաց, որ Դաշնակցությունը փորձել և փորձում է ներքին համախոհություն ստեղծել և այդ մթնոլորտում քարոզարշավ իրականացնել, քանի որ առճակատումները ոչ մի լավ տեղ չեն հասցնելու: «Մենք պայքարում ենք առաջինը լինելու համար: Դա իրատեսական եմ համարում, քանի որ այս բոլոր քաղաքական ուժերի մեջ միակ կուսակցությունը Դաշնակցությունն է, որ կոնկրետ տեսլականով, ծրագրով, նպատակներով ներկայացնում է ժողովրդին»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:
The YouTube ID of CpOYUI9aqWw=1000 is invalid.