ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Մեկնարկել է Համազգայինի 9-րդ պատգամավորական ժողովը. 15 երկրներից ժամանել են պատվիրակություններ

25 Մայիս 2022

Մայիսի 25-ին Երեւանում մեկնարկեց Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության 9-րդ պատգամավորական ժողովը։

Ժողովի մեկնարկը տրվեց Եռաբլուր զինվորական պանթեոն այցելությամբ, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին։ Եռաբլուրում ժողովականներին ուղղված խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը։

Համազգայինի 9-րդ պատգամավորական ժողովին մասնակցում են 64 պատգամավորներ և հրավիրյալներ՝ աշխարհի 15 երկրներից։

Ժողովը կընթանա մայիսի 25-27-ը, որի ընթացքում կամփոփվեն Համազգայինի տարբեր կառույցների կողմից վերջին չորս տարվա կատարած աշխատանքները, կճշտվեն հետագա անելիքները, կընտրվի նոր Կենտրոնական վարչություն։

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի անդամ, Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանի խոսքը

Եռաբլուրը Ափսոսանքի պահեր ապրելու վայր է, որոնց յաճախ կը յաջորդէ աւելի լաւ օրեր ապրելու յոյսը

Համազգայինի 9րդ Պատգամաւորական ժողովի ընկեր-ընկերուհիներ,

Վերջին երկու տասնամեակներուն սովորութիւն եղած է Համազգայինի Պատգամաւորական ժողովները սկսիլ հանդիսաւոր կերպով, ա՛յդ ձեւով աւետելով յաջողութիւն խոստացող ուրախ քառամեակի մը սկիզբը: Այսօր սկսող քառամեակի սեմին կարելի չէ ընկալեալ ձեւով դիմաւորել մեր ժողովով կայաանալիք նոր որոշումներու գործադրութեան մեկնարկը: Վերջին ժամանակներու եղելութիւններէն ետք կարիք կայ քանի մը վայրկեան խոկալու վերջին տարիներուն հայութեան ապրած նոր ողբերգութեան մասին, անոր պատճառներուն, բայց մանաւանդ՝ անոր հեռահաս ազդեցութիւններուն մասին:

Ամբողջական ըլլալու համար ատիկա կարիքը ունի համեմատաբար երկար ժամանակի՝ անհատական թէ հաւաքական զոյգ գետիններուն վրայ: Առաջին հերթին, սակայն, մեր միտքը կ’երթայ մեր բիւրաւոր նահատակներուն, որոնք հերոսաբար ինկան պաշտպանելով համայն հայութեան հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը:

Առհասարակ բոլոր ննջեցեալներու, բայց մանաւանդ հասարակաց անվտանգութեան ի խնդիր զոհաբերուած կեանքերուն համար անհատ ու հաւաքականութիւն կը զգան բացառիկ ցաւ ու բացառիկ յարգանք, որ այլ հասարակութիւններու մօտ աւելի հազուադէպ է: Հայութիւնը ամէն մեծ հաւաքական ուրախութենէ ետք օր ու ժամանակ կը յատկացնէ յիշելու եւ փառաբանելու իր կորուսեալ կեանքերն ու ճակատագրերը:

Այսպիսի մշակոյթ կը յատկանշէ ազնիւ հոգիները. իրենց բարոյական, գաղափարական, նիւթական ու այլ առաւելութիւններ ընծայած էակներու հանդէպ խորունկ երախտագիտութեան զգացումներու շեշտուած արտայայտութիւնը հայկական յատկդանիշ է. մահը կեանքի հակադրութիւնը ըլլալով հանդերձ, անոր անքակտելիօրէն կապուած է եւ զայն աւելիով իմաստաւորողն է: Իսկ իմացեա՛լ մահը նոյն բնական երեւոյթին ծայրահեղ ազնուացումն է. մահ՝ որ այլոց կեանքը կարելի կը դարձնէ շեշտելով անոր հասարակական կարեւորութիւնը:

Մեր մօտ հաւաքականութեան սիրոյն նահատակութեան փառաբանումը կեանք արտօնող ու արտադրող ազդակ ըլլալու կողքին՝ նաեւ ներկան ու ապագան անցեալին կապող շղթային օղակն է, որ համաչափ կերպով տեղափոխուելով ժամանակի գիծին վրայ, անոր թաւալումով կ’երաշխաւորէ մեր տեսակի յաւիտենականութիւնը: Եռաբլուրը մահաստան է, բայց միաժամանակ կեանքի վերանորոգման աղբիւր է: Ափսոսանքի պահեր ապրելու վայր է, որոնց յաճախ կը յաջորդէ աւելի լաւ օրեր ապրելու յոյսը:

Համազգայինը հայ կրթութեան ու մշակոյթին նուիրուած կամաւորներու փաղանգ է: Անոր Պատգամաւորական ժողովը Միութեան կամքի գերագոյն արտայայտիչն է: Խոնարհելով այս եւ ասոր նման սրբավայրերու հազարաւոր շիրիմներուն առջեւ հանդիսաւոր կերպով կը վերանորոգենք անձնուէր ծառայութեան մեր կատարած ուխտը:

Մեր նահատակները, որոնց կարգին 44օրեայ պատերազմի առաջին օրերուն մեզմէ ֆիզիքապէս հեռացած համազգայնական ընկեր Գէորգ Հաճեանը, մեզի հետ են յաւելեալ խորք ու իմաստ տալով մեր ճիգին:

Մկրտիչ Մկրտիչեան
Եռաբլուր, 25 մայիս 2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company