Ժողովուրդն է որոշելու՝ ինչ ճանապարհով կգնա Հայաստանը
30 Նոյեմբեր 2018ՀՅ Դաշնակցության համամասնական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող, թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ վարկանիշային թեկնածու առաջադրված Արթուր Խաչատրյանը կոչով դիմել է իր ընտրողներին.
«Սիրելի՛ արաբկիրցիներ, աջափնյակցիներ, դավթաշենցիներ
Առանց ավելորդ դիվանագիտության ու կեղծ համեստության կոչ եմ անում ձեզ գալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկել իմ օգտին։
Վարկանիշային թեկնածու եմ առաջադրված Երևանի թիվ 2 ընտրատարածքում։ ՀՅԴ համամասնական համապետական ցուցակի 3֊րդ համարն եմ։
Դաշնակցության քվեաթերթիկի 6֊րդ համարն եմ։
Եղել եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար, Շիրակի մարզպետ, ՀՀ գյուղատնտեսության նախարար։
Իմ աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում անմնացորդ նվիրվել եմ աշխատանքին, ներդրել եմ իմ գիտելիքն ու փորձառությունը, արձանագրել եմ էական հաջողություններ։
Պահանջկոտ եմ եղել իմ բոլոր գործընկերների հանդեպ, բայց առավել պահանջկոտ եմ եղել իմ նկատմամբ։ Իմ անվան հետ որևէ կոռուպցիոն կամ սկանդալային միջադեպ կապված չէ։
Հայաստանը կանգնած է հետհեղափոխական ճամփաբաժանի առաջ։ Անցյալի էջը փակված է։ Այսօր մենք կերտում ենք մեր վաղվա օրը։ Ո՞ր ճանապարհով կգնա Հայաստանը, ու՞ր կհասնի հայ ժողովուրդը, կախված է մեզանից։ Մենք հավատարիմ ենք հողին ու հային։
Մենք պայքարում ենք հանուն ազատ մարդու, համերաշխ հասարակության և պատասխանատու պետության, սոցիալական արդարության, Արցախի անվտանգության ու Հայաստանի հետ վերամիավորման, հանուն մեր կորցրած իրավունքների վերականգնման։
Դեկտեմբերի 9֊ին մենք քվեարկելու ենք մեր խղճի թելադրանքով։ Քվեարկելով իմ օգտին՝ խորհրդարանում կունենաք պատգամավոր, ով ունի միտք, կամք և ուժ լուծելու մեր առջև ծառացած խնդիրները։
Մարդու անցած ճանապարհն է կանխատեսում նրա հետագա գործողությունները և լավագույնս բնութագրում նրան։
Կարելի է գեղեցիկ խոսել, բարձր գոռալ, սակայն ես ձեզ կոչ եմ անում գնահատել մարդու անցած ճանապարհը, այլ ոչ թե խոստումները։
Սիրով` ձեր ԱԺ պատգամավորի թեկնածու (թիվ երկու ընտրատարածք` Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր) Արթուր Խաչատրյան
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
☑️Քվեաթերթիկ N 3
Հավատարիմ Հողին ու Հային»: