ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Դիպլոմավորված ուսանողը աշխատանքի երաշխիքներ պետք է ունենա

30 Նոյեմբեր 2018

Irakanum.am-ի զրուցակիցն է ԱԺ արտահերթ ընտրություններին Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող N 3 ընտրատարածքում ՀՅԴ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Աննա Պարսյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ Աննա Պարսյանը երկար տարիներ է, ինչ դասավանդում է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, 6 գիտական հոդվածների և 8 առարկայական ծրագրերի հեղինակ է։ Անկուսակցական է, ունի երկու որդի։

– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

-Երկար տարիներ աշխատելով կրթության ոլորտում, քաջատեղյակ լինելով կրթության և երիտասարդության, ինչպես նաև Հայաստանի ագրարային ոլորտի խնդիրներին՝ որոշեցի կուտակածս փորձը ներդնել այդ խնդիրների լուծումների որոնումների մեջ:

-Անկուսակցական եք, ինչու՞ համաձայնեցիք առաջադրվել ՀՅԴ ցուցակով։

– Չլինելով կուսակցական, բազմաթիվ առիթներ եմ ունեցել մասնակցելու ՀՅԴ կուսակցության կողմից կազմակերպած քաղաքական, մշակույթային և բարեգործական միջոցառումներին, համակիր եմ կուսակցության գաղափարախոսությանն ու ծրագրերին։

-Ինչպե՞ս արձագանքեցին ձեր ուսանողները, երբ տեղեկացան, որ առաջադրվել եք:

–Շատ ակտիվ արձագանքեցին: Ոմանք շնորհավորում էին, ոմանք իրենց անհանգստացնող հարցերն էին ինձ ուղղում: Շատ հարցեր էին տալիս հենց ընտրությունների անցկացման կարգի մասին, թե ո՞րն է վարկանշային թեկնածուն և այլն:

-Ինչո՞վ է առանձնանում ձեր նախընտրական ծրագիրը մյուսներից: Ծրագրային մի քանի կարևորագույն դրույթներ կառանձնացնե՞ք:

–Չեմ ուզում ոչ անթիվ խոստումներ տալ, ոչ էլ մյուսներին վատաբանել: Օրենսդիր մարմնում դեռևս փորձ չունեմ, բայց վստահ կարող եմ ասել, որ կփորձեմ առավելագույնս արդարացնել բոլորի սպասելիքները: Երկար տարիներ աշխատելով ՀԱԱՀ-ում՝ ամենակարևոր դրույթը , որ կառանձնացնեմ՝ կրթության դերի կարևորության բարձրացումն է: Պետք է ոչ թե ամպագորգոռ կոչերով, այլ դիպլոմավորված ուսանողին աշխատանքի ապահովման երաշխիքներ տալով հասնել խնդիրների լուծմանը։ Ներկայումս, երբ ուզում են ժամանակակից երևալ երկրի տնտեսութան զարգացման հարցում գերակա են հայտարարում տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի ոլորտները, այն դեպքում, երբ մեր աշխատուժի 34 տոկոսը ներգրվված է գյուղատնտեսության ոլորտում, այսինքն՝ այս ոլորտը հանդիսանում է մեր ազգաբնակչության մեծ մասի հացը ապահովող ոլորտը: Ես վստահ եմ, որ ժամանակակից և բարձր արտադրողական գյուղատնտեսությունը դեռ իր ասելիք ունի 21-րդ դարում:

-Բուհական կրթության ոլորտին առնչվող ի՞նչ առանցքային խնդիրներ կան, որոնց լուծմանն ուղղված կոնկրետ ծրագրեր ունեք:

–Այսօր բուհական կրթության ոլորտը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ուշադրությանը արժանի առանցքային ոլորտներից է: Քանի որ այնտեղ է ձևավորվում վաղվա աշխատանքային շուկան: Սակայն այսօրվա դիպլոմավորված մասնագետը հիմնականում 70 %-ով չի բավարարում գործատուների պահանջներին: Սա խոսում է շատ հաճախ ուսուցման հին մեթոդների, նորագույն տեխնոլոգիաների պակասի, նույնիսկ հասարակ նյութատեխնիկական անբավարար բազայի մասին: Ուսանողներն էլ իրենց հերթին բավարար շահագրգռված չեն կրթություն ստանալու նկատմամբ:

-Հայաստանյան քաղաքական դաշտում արդյո՞ք նկատելի է կանանց ազդեցությունը:

-Իհարկե, հատկապես վերջին տարիներին հատուկ նկատելի և ողջունելի է կանանց ազդեցությունը քաղաքական դաշտում: Այնուամենայնիվ, նրանց քաղաքական ներուժի չնչին մասն է օգտագործվում:

-Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հնարավոր վերականգնել կին-տղամարդ հավասարակշռությունը երկրի օրենսդիր մարմնում:

–Կին-տղամարդ հավասարակշռությունը օրենսդիր մարմնում հնարավոր է վերականգնել կանանց մասնակցության ընդլայնմամբ, որ կընդգրկի Ազգային ժողովի բոլոր օղակներ՝ նախագայություն, հանձնաժողովների նախագահներ, բարեկամական խմբեր և այլն: Կանայք ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ պետք է ունենան, սա արտոնություն չէ։ Կարծում եմ, ներկայումս հայ կանայք ունեն բավարար խիզախություն օրենսդիր մարմնում իրենց նշանակալի տեղն ունենալու համար։

-Ի՞նչ առանձնահատկություն ունի կինը քաղաքականության մեջ: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է կանացի մտածելակերպն օգնել ինչ-որ խնդրի ավելի ճիշտ լուծում տալու հարցում:

–Դաշնակցության հեղափոխականությունը նաև իր առաջադեմություն մեջ է. հայ կնոջ դերը հատուկ է կարևորվում ինչպես ընտանիքի, այնպես էլ պետության կայացման ու զարգացման գործում: Գիտելիքներով ու հմտություններով օժտված են բոլորը: Կարծում եմ՝ ցանկացած խնդրի արդյունավետ լուծում գտնելու հետաքրքիր տարբերակներ կարող են առաջարկել հենց կանայք: Առաջին Հանրապետության տարիներին հայ կանայք ունեին ընտրելու և ընտրվելու իրավունք, առաջին կին դեսպանը աշխարհում հայուհի Դիանա Աբգարն էր և այլն. սա պատահական չէր, քանի որ հայ կանայք մեծ ներդրում ունեին Ազատ և Անկախ Հայաստանի հիմնադրման գործում: Մենք շատ անելիք ունենք նաև հիմա, և կանանց ներուժից չօգտվելը աներելի է:

-Որքանո՞վ են այսօր Հայաստանում պաշտպանված կանանց իրավունքները:

-Այսօր իրոք ՀՀ-ում կանայք իրավունքների պաշտպանության կարիք ունեն: Հատկապես մարզաբնակ կանայք: Ցավալի է արձանագրել կանանց և երեխաների նկատմամբ բազմաթիվ բռնությունները, սպանությունները: Անհրաժեշտ է բարձրաձայնել դրանց մասին և ոչ թե լռել: Ծեծվելու և լռելու ավանդույթ մենք չունենք: Մեր հասարակությունը ցանկացած նման դեպքի մասին իր վերաբերմունքը պետք է հստակ արտահայտի:

-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք աշխատանքից դուրս։

–Ազատ ժամանակ հիմնականում մասնակցում եմ որակավորման բարձրացման դասընթացների (հաշվապահություն, հաշվապահական ծրագեր, օտար լեզուներ): Սիրում եմ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգիստ: Ինձ համար առաջնահերթ է ընտանիքիս երջանկությունը: Շատ եմ սիրում տղաներիս հետ զբոսնել քաղաքում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company