ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Դաշնակցությունը սոցիալական արդարության ջատագովն է

02 Դեկտեմբեր 2018 Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը:

-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

-Կուսակցությունն է որոշել, որ ես առաջադրվեմ, իսկ ես չէի կարող չկատարել կուսակցության ԳՄ-ի որոշումը: Բացի այդ` ինքս էլ համարում եմ, որ ԱԺ-ում կանանց ներգրավվածությունն անհրաժեշտություն է: Կարծում եմ` ես ունեմ այդ համապատասխան ներուժը և կարող եմ իմ ներդրումն ունենալ և՛ խմբակցության աշխատանքներում, և՛ կանանց ներգրավվածության հարցերում` դեպի դրականն ուղղորդելով հանրությանը: ԱԺ-ում պատգամավորության կարճ ժամկետում ես համոզվեցի, որ կան անելիքներ, և այս պարագայում` շատ-շատ են այդ անելիքները:

-Ինչի՞ց է պետք սկսել, ի՞նչ է ենթադրում ձեր ծրագիրը:

-Ամենակարևոր հարցը, որ այս ընթացքում ԱԺ-ում արձանագրել եմ, այն է, որ ցանկացած նոր նախագիծ ընդունելուց առաջ նախ պետք է հստակ պատկերացնել իրավիճակը և չբերել նախագծեր, որոնք պահի խնդիրներ են լուծում, որոնք, առանց ամբողջական, համալիր մոտեցումները հաշվի առնելու, լուծում են առաջարկում, իսկ նման նախագծերի փորձ մենք ունեցել ենք, տեսել ենք: Պետք է խորը վերլուծություններով սկսել ծրագրային առաջարկի և դրա իրականացման գործընթացը: Այսօր առաջադրված կուսակցությունների նախընտրական ծրագրերին ծանոթանալով, նրանց մոտեցումներին արդեն ծանոթ լինելով` զգում եմ, որ Դաշնակցության մասնակցությունն ընտրություններին շատ կարևոր է, քանի որ այնպիսի ծրագրեր են առաջ քաշվում, որոնք խոսում են հավասարության, բայց ոչ՝ արդարության մասին: Իսկ այդ ամենը վտանգավոր է, քանի որ, իմ կարծիքով, մեր երկրի համար առաջին հերթին կարևոր են սոցիալական արդարության կայացումը, ազգային անվտանգությանը միտված որոշումների կայացման գործընթացի իրականացումը, պետության դերի բարձրացմանը միտված օրենսդրական փոփոխությունները, խորհրդարանական համակարգի իրական կայացման գործընթացը: Իսկ այս ամենը մենք ունենք՝ Դաշնակցության ծրագրերում արձանագրված:

-Որպես ընտրող` ինչո՞ւ պետք է իմ քվեն տամ Դաշնակցությանը:

-Որովհետև Դաշնակցությունն այն միակ կուսակցությունն է, որը սփռված է ամբողջ աշխարհով և համազգային կուսակցություն է: Դաշնակցությունն այն միակ կուսակցությունն է, որի առաջին պլանում ազգայինն է, պետության, պետականության և ազգային արժեքների ամրագրումը: Դաշնակցությունն այն միակ կուսակցությունն է, որը սոցիալական արդարության ջատագովն է: Դաշնակցությունն այն միակ կուսակցությունն է, որը պետության դերի բարձրացման կարևորության մասին է անընդհատ խոսել: Դաշնակցությունն այն միակ կուսակցությունն է, որը մինչև հիմա չունի խոսքի և գործի հակասություն` մենք 20 տարի առաջ, 1 տարի կամ 1 ամիս առաջ ասել ու արել ենք նույնը: Գուցե մեր յուրաքանչյուր ասածը կյանքի չի կոչվել, բայց մենք մեր ասածի տերն ենք ու շարունակության մեջ պետք է հասնենք այդ արդյունքներին: Երբևիցե չի եղել, որ ասենք մի բան ու հետո փոխենք կամ գործենք լրիվ հակառակ ուղղությամբ: Ի վերջո, ուրիշ ոչ մի կուսակցություն չի ներառում այն ամենը, ինչ նշեցի:

-Խորհրդարանում Դաշնակցության կեցվածքը ո՞րն է լինելու, ընդդիմության դերո՞ւմ եք լինելու:

-Իշխանություն-ընդդիմությունը որոշվում է ընտրությունների արդյունքում: Ինչ-որ տեղ ենթադրվում է, որ գործող իշխանությունը կստանա քվեների մեծամասնությունը, և, բնականաբար, մնացածը կլինեն ընդդիմություն, եթե նրանցից որևէ մի ուժ չհամաձայնի կոալիցիա կազմել: Այսօր կան ուժեր, որ հայտարարում են, թե այսուհետ իրենք ընդդիմություն են: Ի՞նչ է սա նշանակում. եթե ընդամենը երեկ դուք կառավարության մաս էիք կազմում, կառավարության բերած բոլոր ծրագրերին ոչ միայն կողմ էիք քվեարկում, այլև ծափերով ու ողջույններով ներկայացնում էիք այն հանրությանը՝ որպես միակ և ճիշտ ճանապարհ, իսկ հիմա ձեզ ընդդիմությո՞ւն եք համարում: Կան նաև ուժեր, որոնք հայտարարում են, որ ընդդիմություն են` չասելով, թե ինչին են ընդդիմանալու: Եթե իշխանությունը կբերի այնպիսի հարցադրումներ, որոնք մեր նախընտրած ուղեգծին դեմ են, բնական է, որ մենք դեմ ենք լինելու դրանց: Բայց նախապես հայտարարել, որ նրանց բոլոր առաջարկներին դեմ ենք լինելու, քանի որ ընդդիմություն ենք, ուղղակի լուրջ չէ: Եթե ինչ-որ որոշում կապված է լինելու ազգային անվտանգության խնդիրների հետ, ազգային արժեքների պահպանման խնդիրների հետ, տնտեսության զարգացման մեր մոտեցումների հետ, մենք կողմ կլինենք:

-Շատ է խոսվում, որ Դաշնակցությունը շահարկում է իր` 128 տարվա կուսակցություն լինելու փաստը: Դաշնակցվությունը ժամանակակից մարտահրավերների ու խնդիրների լուծումներն ինչպե՞ս է տեսնում:

-Հարցն այն է, որ, լինելով 128 տարվա կուսակցություն, Դաշնակցությունը հնարավորություն ունի վերլուծելու ավելի խորքային հիմնախնդիրներ և այդ վերլուծության մեջ հաշվի առնելու ավելի խորքային հարցեր, որոնք առկախված են հայոց պետականության, հայ ազգի արժեքային համակարգի առաջ: Սակայն որևէ կուսակցություն, եթե այսօրվա իրավիճակը հաշվի չառնի ու չփորձի գործել այսօրվա համատեքստում, չի կարող հաջողել: Մեր հիմնական նպատակային խնդիրները չեն փոխվել, գուցե փոխվել են միջոցները, մեխանիզմները, որոնք պետք է իրականացնել նպատակին հասնելու համար, բայց մեր հիմնական նպատակը չի փոխվել: Մենք ունենք տարիների մեծ փորձ` ինչպես անընդհատ թարմացնել ու երիտասարդացնել մեր շարքերը, ունենք պատանեկան, երիտասարդական, ուսանողական շարքեր:

-Ասում եք՝ համալրում եք ձեր շարքերը, բայց ՀՅԴ-ի ցուցակում նոր անունները քիչ են, օրինակ՝ առաջին տասնյակում:

-Ես չէի ասի, որ նոր անունների քանակը քիչ է մեր ցուցակում: Իսկ եթե մտածում եք, որ առաջին տասնյակում լրիվ նոր, քաղաքական գործունեության փորձ չունեցող անձինք էինք ներկայացնելու, ապա ես դրան այնքան էլ կողմնակից չեմ: Ամեն դեպքում, ԱԺ ցուցակում պետք է որոշակի աշխատանքային, քաղաքական փորձ ունեցող մարդիկ լինեն: Իսկ մեր ցուցակում հենց այդպիսի մարդիկ են ներառված: Եթե փորձեմ անդրադառնալ գործող իշխանության ցուցակին, ապա նկատելի է, որ նրանց ամբողջ ցուցակը նախարարական, մարզպետական աշխատակազմն է` մարզպետ, փոխմարզպետ, փոխմարզպետի օգնական, նախարար, փոխնախարար, նրանց օգնականները… Ինձ մոտ հարց է առաջացել` մենք երկու շաբաթ քարոզարշավ ունենք, այդ մարդիկ արձակուրդի դիմո՞ւմ են գրելու, որպեսզի քարոզարշավին մասնակցեն, թե՞ բավարարվելու են աշխատանքից հետո մի քանի ժամվա քարոզչությամբ: Երկու դեպքն էլ ինձ համար մտահոգիչ է, քանի որ եթե նախարարը պետք է դիմում գրի, նրան պետք է փոխարիներ փոխնախարարը, որը նույնպես ցուցակում է, նրան էլ վարչության պետը պետք է փոխարիներ, որն էլ է ցուցակում: Հիմա ուզում եմ հասկանալ` այսպես մինչև ո՞ւր ենք իջնելու: Իսկ եթե նրանք դիմումներ չեն գրելու և բավարարվելու են աշխատանքից հետո քարոզչությամբ, արդյո՞ք վարչական լծակների չարաշահում չի լինելու: Շատ մտահոգիչ է: Բացի այդ` նրանց ցուցակում անուններ են, որոնք մարզերում ընդհանրապես անհայտ մարդիկ են, որևէ գործոնեությամբ աչքի չեն ընկել, և նման մարդկանց վստահել այսօրվա օրենսդիրը` աբսուրդ է:

-Ինչո՞վ է կարևոր կանանց դերը, ներգրավվածությունն Ազգային ժողովում:

-Կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում ես միշտ կարևորել եմ, քանի որ ցանկացած որոշում վերաբերում է հանրությանը, իսկ հանրության կեսից ավելին կանայք են: Կանայք տարբերվում են տղամարդկանցից ոչ միայն կենսաբանորեն, այլև նույն հարցի վերաբերյալ իրենց մոտեցումներով: Իսկ եթե նրանց մոտեցումները որոշումների կայացման գործընթացում հաշվի չեն առնվում, երբ այդ որոշումը մտնում է կյանք, հակադրվում է շատերի կարծիքին, և շատ արագ այն փոխելու պահանջ է առաջանում: Այսինքն` եթե որոշումը հաշվի չի առնում հանրության հնարավոր մեծամասնության կարծիքը, կյանքի կոչվելիս շատ արագ կծնի փոփոխության պահանջ: Պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ բարձրագույն կրթություն ունեցողների 60 տոկոսից ավելին կանայք են. կանայք ունեն հզոր ներուժ, և այսօր մեր երկրի այս ծանր իրավիճակում, երբ մենք կադրային սով ենք տեսնում, այդ հզոր ներուժի չօգտագործումը, մեղմ ասած, շռայլություն կլինի: Եթե կանայք ներկայացված են լինում որոշումների կայացման գործընթացում, այդ երկրում որոշումներն ավելի շատ սոցիալական ուղղվածություն են ստանում, իսկ մենք այսօր հանրության մեջ հիմնականում բողոքի մեծ ալիք ունենք, քանի որ սոցիալական հիմնախնդիրներն էին շատ սուր կանգնած հանրության առաջ:

-Այդ դեպքում` ինչո՞ւ Դաշնակցության ցուցակում կանանց ներգրավվածությունն այնքան է, որքան օրենքն է պահանջում, և ոչ ավելին:

-Այո, լավ կլիներ, որ կանանց թիվն ավելի շատ լիներ: Սակայն այսօր բոլոր ուժերն իրենց ցուցակում՝ գոնե առաջին 15-20 համարներում, այդ համամասնությունն են պահել: Բայց մենք չպետք է մոռանանք, որ Դաշնակցությունը Սոցինտերնի անդամ է, և նրա համար միշտ կարևոր են եղել սոցիալական խնդիրները, կանանց ներգրավվածությունը: Դաշնակությունն առաջին խորհրդարանում ունեցել է 3 կին պատգամավոր, Ճապոնիայում ունեցել ենք կին դեսպան, որն աշխարհում առաջին կին դեսպանն էր, և դա այն դեպքում, երբ այդ ժամանակաշրջանում կանայք պայքարում էին ոչ թե ընտրվելու, այլ ընտրելու համար: Մենք նաև ՀՕՄ-ի կառույցն ունենք, որը նույնպես ակտիվ գործունեություն է ծավալում: Այսօր էլ Դաշնակցությունն ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեջ կարևոր է համարում առաջին եռյակում կին թեկնածուի պահանջ դնելը:

-Դաշնակցությունն արե՞լ է բոլոր քայլերը, որպեսզի հանրությունն իր քվեն տա իրեն` հաշվի առնելով հիմա՝ որպես ընդդիմություն հանդես գալու ենթադրվող կարգավիճակի և մինչև այդ տարբեր ժամանակաշրջաններում իշխանության հետ կոալիցիա կազմելու փաստը:

-Դաշնակցությունը միշտ չէ, որ կոալիցիաների մեջ է եղել, բայց ցանկացած կոալիցիա արդյունավետ է եղել ոչ թե Դաշնակցության, այլ հանրության, պետության համար: Մենք առաջին անգամ կոալիցիա կազմեցինք այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմն առաջ էր քաշում Ղարաբաղի տարածքները հանձնելու մասին մոտեցումները: Բնական է, որ մենք պետք է կոալիցիա կազմեինք իշխող ուժի հետ և մերժեինք այդ մոտեցումը: 2009-ին դուրս եկանք այդ կոալիցիայից հենց միայն այն պատճառով, որ ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները և այնտեղ առաջ էին քաշվում նախապայմանների մասին պայմանավորվածությունները, որոնք մեր մոտեցումներին կտրականապես դեմ էին: Հաջորդ անգամ մենք 2016-ին ենք կոալիցիա կազմել, և այդ կոալիցիոն համաձայնագրի առջև դրված էին օրակարգային մի քանի հարցեր` խորհրդարանական համակարգի և 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի հաստատում, գործադիր, օրենսդիր և դասական համակարգերի տարանջատում, ընդդիմությանը վերահսկիչ բոլոր մեխանիզմների հանձնում: Այս բոլորին մենք հասել ենք կոալիցիայի արդյունքում: Այսօր հեղափոխությունը հաղթանակեց հենց այդ իրականացված կետերի արդյունքում. չունենայինք խորհրդարանական կառավարման համակարգի հաստատում, չէինք ունենա այսօրվա հեղափոխության հաղթանակը, չունենայինք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ամրագրում, չէինք ունենա այսօր 70-30 տոկոս՝ անընդհատ շահարկվող հնարավորությունն ընդդիմության համար, չունենայինք Սահմանադրության փոփոխությունը, չէինք ունենա ընդդիմությանը վերահսկողություն հանձնելու մեխանիզմների ամրագրումը Սահմանադրության մեջ, չէինք ունենա գործադիր, օրենսդիր և դատական մարմինների տարանջատումը: Այսինքն` մենք մեր գործունեությամբ առնվազն նպաստել ենք այնպիսի համակարգի ստեղծմանը, որը բերեց հեղափոխության հաղթանակի: Տեսեք` տնտեսության զարգացման ցածր մակարդակի հիմնական պատճառներից մեկը տնտեսական մենաշնորհն է, իսկ այն ծնվել էր քաղաքական մենաշնորհի առկայությունից: Քաղաքական մենաշնորհից ազատվելու ամենաճիշտ ճանապարհը Սահմանադրության փոփոխությունն էր, որի համար մենք 20 տարուց ավելի պայքարեցինք և հասանք դրան:

-Հաշվի առնելով ավագանու ընտրությունները` քարոզարշավի ինչպիսի՞ ընթացք եք ակնկալում:

-Նախ՝ չէի ցանկանա, որ նույն մթնոլորտը լիներ, ինչ ավագանու ընտրություններին էր: Չեմ կարծում, որ էական փոփոխություններ կլինեն, բայց ամեն դեպքում քարոզարշավը պետք է հնարավորինս փորձել շեղել սև-սպիտակի պայքարից դեպի քաղաքական ծրագրերի, գաղափարների պայքար: Ի վերջո, մեր նպատակը պետության ամրապնդման, ազգային անվտանգության հիմնահարցերի լուծումն է: Այն, որ ընտրակաշառք չի լինելու, գրեթե համոզված եմ, բայց որ վարչական լծակները չեն օգտագործվելու, ես դրանում խիստ կասկածում եմ: Իսկ դա նույնպես կհանգեցնի ոչ արդար ընտրապայքարի:

Կ. Հ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company