ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

ՀՅԴ-ն ունի հստակ և սկզբունքային ուղեգիծ

03 Դեկտեմբեր 2018

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Վանուշ Ահարոնյանը:

-Ինչո՞ւ եք որոշել ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել ՀՅԴ ցուցակով:

-Որովհետև իմ երկրում կան խնդիրներ, որոնց միայն բարձրաձայնումը բավարար չէ, պետք է նաև ամեն ինչ անել` դրանք լուծելու համար։ Սակայն ի՞նչ կարող է անել մեկ անձ։ Իսկ ես մենակ չեմ, ունեմ գաղափարակիցներ, կուսակիցներ, ընկերներ, թիմ, և իմ թիմը ընտրեց հենց իմ թեկնածությունը. թեև դրված է իմ թեկնածությունը, ես ընդամենը թիմի ներկայացուցիչ եմ, իսկ ինձ հետ առաջնագծում են բոլոր այն մարդիկ, որոնք նախանձախնդիր են իմ կողմից բարձրաձայնվելիք տարբեր խնդիրների լուծման հարցում։ Այսօր ես առաջադրված եմ ԱԺ պատգամավորի թեկնածու, որպեսզի ներկայացնեմ այդ բոլոր մարդկանց ձայնը։

– Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

– Խնդիրները, իրոք, շատ են՝ անվտանգության, տնտեսական, սոցիալական, արտաքին հարաբերությունների, հայապահպանության, պահանջատիրական և այլն, որոնք ցայսօր բարձրաձայնվում են Դաշնակցության կողմից, որոնց լուծմանը մշտապես իր նախաձեռնող մասնակցությունն է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Այս հարցերի լուծման գործում , և անկախ այն բանից, թե որ ուժը պետք է լինի մեծամասնություն, պարտավոր է հաշվի նստել Դաշնակցության կարծիքի հետ։ Ես անձամբ, հենվելով մեր կուսակցության կողմից որդեգրված սկզբունքային քաղաքականության վրա, ներկայացնելու եմ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող բնակչության, ուսանողության և մարզաշխարհի շահերը (խմբ.- Ահարոնյանը մուայթայ մարզաձևում Հայաստանի եռակի չեմպիոն է, միջազգային տարբեր մրցաշարերի հաղթող և մրցանակակիր)։

– Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:

– Մեր մեծագույն ցանկությունները կապված են Դաշնակցության ազգահավաք և հողահավաք ծրագրերի հետ, որոնց իրականացմանը նպաստելու համար երդվել ենք կյանքով և պատվով։ Որովհետև մենք միշտ մաքուր ենք եղել մեր ազգի, պետության և ինքներս մեր առաջ։ Որովհետև այսօր հենց այդպիսի սկզբունքային, ազգանվեր և պետականամետ ուժ է պետք մեր պետությանը։

Տեսեք` Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որի գործունեությունն ամբողջ գոյության ընթացքում ուղղված է եղել ազգային և հետագայում նաև պետական շահերի պաշտպանությանը։ Ու թեև մի շարք հակահայկական և հակադաշնակցական նպատակներ հետապնդող ուժերի կողմից ջանքեր չեն խնայվում մեր պատմության կեղծման և տարբեր այլ զեղծարարությունների համար, միայն մենք ցայսօր կայացած այն միակ քաղաքական ուժն ենք, որ կարող ենք պատասխանել, սկսած 1890թ.-ից, մեր ամեն ձեռնարկած քայլի համար և դիմանալ բոլոր քննադատություններին։ Օրինակ` այսօր որոշ ուժեր փորձում են բացասական լույսի ներքո ներկայացնել ՀՅԴ վերջին տասը տարվա գործունեությունը՝ ոչ համոզիչ, չհիմնավորվող մեղադրանքներով, բայց տեսեք` այսօր պետական ուժային մարմինների կողմից կատարված տարբեր բացահայտումներից ոչ մեկը կապված չէ մեր անվան հետ, և վստահ եմ, որ միշտ էլ այդպես է լինելու։

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company