ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ահա այսպիսի բաներ

03 Դեկտեմբեր 2018 ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆ
Մի քանի օր առաջ ես մի գրությամբ հանդես եկա՝ «Հիմա քոչարի՞, թե՞ յալլը» վերնագրով, և մտահոգություն հայտնեցի, որ «հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին, որպես Նախիջևանի ազգային խմբային պար՝ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (գրանցվել է յալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերե. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)»։

Ինչպես տեսնում ենք, պարը գրանցվել է որպես Նախիջևանի խմբային պար: Իմ մտահոգությունն այն էր, որ այդ անվան՝ միջազգային ատյանում պաշտոնականացումից հետո այն ամենուր կներկայացվի որպես ադրբեջանական պար՝ յալլը անունով: Մեր մշակութային հարստության թալանը՝ անվանափոխության, թարգմանության կամ աղավաղման զանազան տարբերակներով, հանրահայտ իրողություն է մեր հարևանների կողմից: Այդպես յուրացվում են հայկական ժողովրդական երգերը, պարերն ու նվագարանները, Կոմիտասի մեղեդիները, Սայաթ Նովայի երգերը, հայկական խաչքարերը… Ցավոք վստահ եմ, որ այս կանխատեսումս նույնպես իրականություն կդառնա, բայց չէի կարծում, որ դա կկատարվի հայ բանասերի կողմից և այսքան շուտ:

Հովհաննես Նազարեթյան անունով մի մարդ, որ, ինչպես նշվում է կայքերում, հայոց լեզու է դասավանդում Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, որոշել է պաշտպանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այս քայլը, անհիմն է համարում իմ մտահոգությունը և դժգոհում, որ այս հարցում տեսել եմ մշակույթի՝ ներկա և նախկին նախարարների թերացումը. «…հայագետ Հայկազուն Ալվրցյանը, մասնավորապես, քննադատեց ներկա և նախկին մշակույթի նախարարներին, որ այդպիսի բան են թույլ տվել»։ Այն, որ նախարարներին ուզում է պաշտպանել (չգիտես՝ ումից և ինչու), իր գործն է, բայց ի՞նչ ասենք նրա հետևյալ խոսքերին. «Այն, որ քոչարին, ավելի ճիշտ՝ յալլին (շուրջպարը, որի տեսակներ են նաև քոչարին և թանզարան), գրանցվել է որպես Նախիջևանի ավանդական խմբային պար, չի նշանակում, որ այն «ադրբեջանականացավ» կամ օտարների աչքերում դարձավ ոչ հայկական։ Հատկանշական է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած տեքստում ոչ մի բառ չկա յալլիի՝ «ադրբեջանական» լինելու մասին»։

Ուշադրություն դարձրեք ձևակերպմանը՝ «քոչարին, ավելի ճիշտ՝ յալլին»: Պարզվում է՝ քոչարին յալլը պարի տեսակ է: Անգամ ադրբեջանցիք չէին համարձակվել միանգամից ժխտել քոչարիի՝ ինքնուրույն պար լինելը. Նրանք նենգափոխումն սկսել էին պարի թյուրքական անվանը առաջնություն տալուց՝ «Yalli (Kochari, Tenzere), իսկ հայ բանասերը քոչարին, առանց տատանվելու, համարում է թուրքական պարի տեսակներից մեկը, ավելի ճիշտ՝ տարբերակ:

Պարզվում է՝ մտահոգվելու բան չկա, քանի որ, ինչպես այս պարոնն է ասում, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած տեքստում ոչ մի բառ չկա յալլիի՝ «ադրբեջանական» լինելու մասին»։ Զարմանալ կարելի է այս մարդու չիմացության, ավելի ճիշտ՝ իրեն չիմացողի տեղ դնելու նման պարզունակ հնարանքի վրա, որն ակնհայտ է նաև վերնագրի մեջ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի ընդունել քոչարին որպես ադրբեջանական պար»: Տարօրինակն այն է, որ ես իմ հոդվածում նույնպես չեմ ասել նման բան, այլ նշել եմ գրանցման պաշտոնական ձևակերպումը՝ Նախիջևանի խմբային պար: Ուրեմն ինչու՞ է այս պարոնը նման վերնագիր ընտրել: Կարծում եմ՝ պարզ է՝ ինքն էլ է լավ հասկանում, որ եթե գրանցվել է որպես Նախիջևանի պար, ուրեմն ադրբեջանական է համարվում, թե՞ Նախիջևանն այլևս Ադրբեջան անունով պետության կազմում չէ:

Զարմանալին այն է, որ Հ. Նազարեթյանն ամեն կերպ ուզում է, որ դիմացինը նույնպես իրեն չիմացողի տեղ դնի, այլապես ինչպե՞ս բացատրել հետևյալ տողերը. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի շարք դեպքերում նույն կամ գրեթե նույն ոչ նյութական մշակութային ժառանգությունը գրանցել է մի քանի երկրներից։ Օրինակ, չովգան ձիերով խաղը փաստացի երկու անգամ է գրանցվել ցուցակում, և՛ որպես Ադրբեջանի, և՛ որպես Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգություն՝ այդ երկրների առաջարկություններով։ Քյամանչայի արվեստը նույնպես գրանցվել է որպես միաժամանակ Ադրբեջանի և Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Լավաշն էլ, իր հերթին, գրանցված է Հայաստանի առաջարկությամբ, բայց նաև Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի առաջարկություններով»։

Իրանի հարցում պետք է ճշտում մտցնել. խոսքը 20 միլիոնից ավելի իրանաբնակ թյուրքալեզու ցեղերի մասին, է, որոնց ադրբեջանցիները համարում են եղբայրներ՝ հարավային ադրբեջանցիներ: Ակնհայտ է, որ բացի Հայաստանից, նշված բոլոր պետություն-ժողովուրդների մշակութային հենքը նույնն է. բոլորն էլ թյուրքալեզու են և թյուրքացեղ. իսկ որ նրանք համատեղ ջանքերով յուրացրել են լավաշը, դա նշանակում է, որ նույնը կլինի քոչարիի դեպքում: Այդ ցեղերից մի քանիսն այդպես նվաճեցին նաև մեր երկիրը, յուրացրին հայ ժողովրդի մշակութային մի քանի հազարամյա ժառանգությունը, թուրքացրին մեր քաղաքների, գյուղերի, լեռների, դաշտերի ու գետերի անունները:

Հիմա, պարո՛ն Նազարեթյան, մնում է՝ ճշտեք.
Նախ՝ քոչարին ինքնուրո՞ւյն պար է, թե՞յալլըի մի տեսակ (տարբերակ),
Երկրորդ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն գրանցել է որպես հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական պար,
Երրորդ՝ պետական որ մարմինները պետք է զբաղվեն մեր մշակութային ժառանգությամբ:
Հ.Գ. Այս հարցում մտահոգություն տեսնողների տարակույսները փոքր-ինչ շատացնելու համար առաջարկում եմ կարդալ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն կատարեց արդար քայլ. Քոչարին ադրբեջանական պար է» վերնագրով ռուսերեն հոդված՝ հետևյալ ադրբեջանական կայքէջում m.az.sputniknews.ru

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին

10 Փետրվար 2026
Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իր

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քա

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company