ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր
  • ԱԺ ընտրություններ 2018

Հեղափոխությունը դեռ առջևում է

03 Դեկտեմբեր 2018

Արմավիր քաղաքի թիվ 1 մշակութային տան հարակից հրապարկում ՀՅԴ-ն այսօր հանրահավաք անցկացրեց:

ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ Դաշնակցությունն ընտրություններին մասնակցում է հստակ գիտակցությամբ, որ այս ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու: Նրա խոսքով`այս տարի կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ. ժողովրդական շարժման միջոցով հնարավոր եղավ երկրի համար նոր հեռանկար բացել:

«Այն, ինչ կատարվեց հետո, սակայն, մեր գնահատմամբ` լոկ վարչախմբի փոփոխություն է, եթե չասեմ` մարդափոխություն է: Հեղափոխությունը դեռ առջևում է, հեղափոխությունը կլինի լիարժեք, երբ յուրաքանչյուրիս տանը զգանք դրա դրական պտուղները, երբ հասկանանք` ձևավորվել է մի իշխանություն, որ շատ պարզ գիտակցում է թե մեր արտաքին, թե ներքին վտանգները, մարտահրավերները և դրա համար ունի ուժ, կարողություն և հստակ ծրագրեր, որ այդ իրավիճակից դուրս բերի մեր երկիրը: Հեղափոխությունը տեղի կունենա այս ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների կողմից»,-ասաց Ռուստամյանը:

Ըստ նրա` այն պայմաններով, որն ունենք այսօր, հայտարարել, թե 2019-ին մենք ծայրահեղ աղքատներ չենք ունենալու, Դաշնակցությանը ՝որպես սոցիալիստական կուսակցության, անընդունելի է: Ռուստամյանի խոսքով` Հայաստանում չպետք է լինեն մարդիկ, ում եկամուտը 70-80 000 դրամից քիչ կարող է լինել, և հենց դրա համար էլ Դաշնակցությունն առաջադրել է իր թեկնածությունը, որպեսզի խնդիրներն առաջ քաշվեն ու դրանց լուծում տրվեն:

Ռուստամյանի հավաստմամբ` միայն ներքին համերաշխության շնորհիվ կարող ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին.«Օր-օրի սահմանին կուտակումներ ենք տեսնում, և մենք ուրիշ ռեսուրս չունենք, քան` մեկս մյուսով հզորանալը, ողջ հայության ներուժն օգտագործելը, կազմակերպելը: Սփյուռք-Արցախ-Հայաստան եռամիսությունը պետք է պահպանվի, և հռետորաբանությունից, որը դա քանդելու ուղղությամբ է, օր առաջ պետք է ազատվել: Այս քարոզարշավը կավարտվի, այս ամենը կմոռացվի, բայց մարտահրավերները` ներքին և արտաքին, չեն վերանալու: Դրա համար էլ պետք է ընտրել այն քաղաքական ուժին, որը գիտի` ինչպես վարվի նման պարագաներում, ինչ խնդիրներ կան մեր առջև կանգնած և դրանց համապատասխան էլ ծրագրով է ներկայացել»:

Արմավիրում ՀՅԴ պատգամավորության վարկանիշային թեկնածու Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ Դաշնակցությանը տված յուրաքանչյուր քվեն ավելի է մոտեցնում դեպի այն Հայաստանին, որի մասին բոլորը խոսում են: Մինասյանի խոսքով` Դաշնակցությունը երկու կարևոր հարց է լուծելու.«Առաջինն այն է, որ պատգամավորը, որն ընտրվելու է Արմավիրի մարզից, լինելու է պետության կողմը, իր նախաձեռնություններում պետությունը հզորացնելու, սահմաններն անվտանգ պահելու, մեր զինվորի հեղինակությունն ու առողջությունը բարձր պահելու դիրքերում: Երկրորդ հարցն էլ այն է, որ Արմավիրի մարզի բոլոր խնդիրները ներկայացվելու են ԱԺ-ում, դրվելու են կառավարության առջև և գնալու են մինչև վերջ, որպեսզի այդ հարցերը լուծվեն»:

Մինասյանի հավասմամբ` Արմավիրի մարզում մի քանի սկզբունքային հարցեր կան. որպես գյուղատնտեսական մարզ` ամբողջ գյուղատնտեսությունը պետք է վերափոխել` սկսած ոռոգման ջրից, ավարտված բերքի իրացմամբ: Բացի այդ, ըստ Մինասյանի, մարզում անհրաժեշտ է ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր ստեղծել:

«Մենք մեր ներդրումային ծրագրերը ներկայացնելու ենք նաև Սփյուռքին: Ունենալով հսկայական հնարավորություն` Դաշնակցությունն ի վիճակի է և ունակ է Սփյուռքին առարկայորեն ներգրավվելու զարգացման ծրագրերում: Որևէ այլ ուժ, ցավոք, այսօր չի տիրապետում այդ հնարավորություններին, ուստի մենք` իբրև համահայկական, համազգային քաղաքական ուժ, կարող ենք, ունակ ենք և վճռական ենք տրամադրված այս խնդիրները լուծելու: Բոլոր նրանք, ովքեր նախընտրում են այլ քաղաքական ուժի, համոզված ասում եմ` հաջորդ ընտրություններին միանալու են մեզ, ձեզ, քանի որ դուք հայի էությունն եք, հպարտ հայի կեցվածքը»,-ասաց Մինասյանը:

Մինասյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցում են, որպեսզի օր առաջ մեր երկրից դուրս մղեն բոլոր այն մտայնությունները, որոնք վերաբերում են հայկական ավանդական ընտանիքին: Նա նշեց, որ այն այլասերվածությունները, որոնք վերաբերում են մեր հոգևոր արժեքներին, այն երևույթները, որոնք նպատակ ունեն քայքայելու մեր բանակը, իրենք հեռացնելու են երկրից և դրա փոխարեն` ստեղծելու են մի հասարակություն, մի երկիր ու պետություն, որտեղ յուրաքանչյուր մանուկ իր ապագան տեսնելու է, յուրաքանչյուր երիտասարդ ունենալու է պատշաճ կրթություն: «Ձեզանից յուրաքանչյուրը դաշնակցական է, ձեզանից յուրաքանչյուրն ազգային է, և ուրեմն միասին մեր բարեկամների, հարևանների շրջանում քարոզենք մեր գաղափարները, քանի որ մենք միասին ենք ուժեղ, միասին կարող ենք կերտել հզոր Հայաստան: Հաղթանակ Դաշնակցությանը, հաղթանակ հայ ժողովրդին»,-իր խոսքն ամփոփեց Մինասյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի խոսքով` առաջիկայում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններն իրապես կարևոր են` Հայաստանի զարգացման հեռանկարի առումով: Դրանք կարևոր ընտրություններ են, քանի որ, ըստ նրա, մենք գտնվում ենք մի կարևոր ճամփաբաժանի առաջ:

Համբարձումյանը նշեց, որ մեծ հույս է արթնացել ժողովրդի մոտ, և ժողովուրդը միահամուռ կերպով արդեն իսկ մերժել է կոռուպցիան, թալանը, ամբարտավան կեցվածքը, զոռբայությունը` այն բոլոր երևույթները, որի դեմ տարիներով պայքար է մղվել: Այսօր, ըստ նրա, կա մեծ հույս բեկումնային փոփոխություններ կատարելու, սակայն, միաժամանակ, կա նաև անորոշություն:

«Հստակ չէ, թե ինչ ծրագրերով, կադրերով ու ինչ քաղաքականությամբ է դա հնարավոր իրականացնել: Միտումնավոր կերպով փորձ է արվում շրջանցել այս կարևորագույն հարցերը և քարոզարշավը մղել սև-սպիտակի դաշտ: Ինչքան կարելի է տառապել քաղաքական դալտոնիզմով: Ո՞վ է ձեզ իրավունք տվել հայ ժողովրդին սև ու սպիտակի բաժանելու: Մեզ մոտ համոզմունք է ձևավորվել, որ միտումնավոր, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, քաղաքական պայքարը տանել սև ու սպիտակի դաշտ, բովանդակազրկել քարոզարշավը, քանի որ օրակարգում գտնվող հիմնական հարցերը հստակ պատասխան չունեն»,-ասաց Համբարձումյանը:

Նա նշեց նաև, որ անցյալի էջը մեկընդմիշտ փակելու ու նոր փաթեթավորմամբ անցյալին վերադարձը բացառելու համար` նախ անհրաժեշտ է հրաժարվել չարիքի արմատներից: Ըստ Համբարձումյանի` խոսքը քաղաքական մենիշխանության և ազգային ներուժի պառակտման մասին է: «Ցանկացած մենիշխանության պետք է ասել վճռական ոչ: Հստակ պետք է արձանագրել, որ ազգային ներուժի պառակտման ցանկացած փորձ պետք է մերժվի: Սակայն միայն այս պատճառները վերացնելով հնարավոր չէ առաջընթաց ունենալ, շատ կարևոր է` ինչ ենք ուզում անել»,-ասաց Համբարձումյանը:

Նա համառոտ ներկայացրեց Դաշնակցության անելիքները` նշելով, որ իրենք համոզված կողմնակիցն են, որ պետությունը պետք է ստանձնի ամբողջովին նոր դերակատարություն սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ: Համբարձումյանի հավաստմամբ` պետությունը չի կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել. ազատ շուկայի միջոցով մեր երկրում կուտակված հարցերը լուծումներ չեն ստանալու: «Պետությունը չի կարող լինել դիտորդի կարգավիճակում, չի կարող ունենալ կրավորական կեցվածք: Պետությունը պետք է գործուն մասնակցություն ունենա թե՛ տնտեսական զարգացման, թե՛ ազգային արդյունքի արդար վերաբաշխման ուղղությամբ: Մենք սոցիալական արդարության համոզված կողմնակիցն ենք, քանի որ ունենք ազգային պայքար, որը ենթադրում է ազգային համերաշխություն: Միայն սոցիալապես արդար հասարակությունը կարող է լինել համերաշխ, միայն համերաշխ հասարակությունը կարող է կերտել ուժեղ պետություն: Սա մեր համոզումն է և սրանք խոսքեր չեն, այլ կոնկրետ ծրագրեր, որոնք Դաշնակցությւոնը պատրաստվում է իրականացնել»,-ասաց Համբարձումյանը:

Նրա խոսքով` Դաշնակցությունն ազգային ուժ է: Դաշնակցությունը, ըստ Համբարձումյանի, ունի մեկ տեր` հայությունը. այնտեղ, ուր կա հայ հավաքականություն, այնտեղ ներկա է Դաշնակցությունը, այնտեղ, որտեղ մեր ազգային արժեքներին վտանգ է սպառնում, այնտեղ ներկա է Դաշնակցությունը: «Սիրելի ժողովուրդ, մենք քո Դաշնակցությունն ենք, մենք հավատարիմ ենք մեր հողին և մեր ժողովրդին: Այդպես եղել է, այդպես կա ու այդպես կլինի»,-իր խոսքն ամփոփեց Համբարձումյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը՝ Հայկական Ինքնիշխանութեան «Ուժ

Կրնանք ընդունիլ «Իրական Հայաստանի» տեսլականը՝ աշխարհաքաղաքական վանդակի մը մէջ

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօ

11 Ապրիլ 2026
Նման ազգակործան քաղաքականութիւնը մեզի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին պատգամը՝ ուղղուած Սփիւռքի զօրաշարժի

11 Ապրիլ 2026
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Այս պայքարի ուղին պահանջում է միասնակա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դա

11 Ապրիլ 2026
Մեր օրակարգը պետք է լինի հստակ ու անդր

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գեւորգյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրված

11 Ապրիլ 2026
Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրվ

11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ

Այսօր՝ ապրիլի 11-ին Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժո

11 Ապրիլ 2026
Սփյուռքը պետք է դառնա համահայկական օրա

Վերջին տարիներին հայկական աշխարհը հայտնվել է լուրջ ցնցումների մեջ. Արցախի բռնի

10 Ապրիլ 2026
Անուրանալի է հայկական սփյուռքի դերը ար

Ապրիլի 9-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոն

10 Ապրիլ 2026
Ռազմավարական Տատամսում Եւ Գրաւ․․․

«Որոշումներդ թող արտացոլացնեն քու յոյսերդ, եւ ո՛չ թէ վախերդ» Նելսըն Մանտելա

10 Ապրիլ 2026
Ապրիլը «Հայոց Պատմութեան Ամիս» Հռչակու

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըս գաւառի վերահսկիչներու խորհուրդի (Board of Supervisor

09 Ապրիլ 2026
Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

09 Ապրիլ 2026
Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտր

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության հ

09 Ապրիլ 2026
Որոշուած Է Իրանը Քանդել. Յետո՞յ

Իրանին շնորհուած տասնօրեայ պայմանաժամի աւարտին միօրեայ երկարաձգում մը յայտարար

09 Ապրիլ 2026
Ակնարկ. 10-րդ Կէտի Հարցականը

Իրանի եւ Միացեալ Նահանգներու միջեւ ժամանակաւոր զինադուլ հաստատուած է: Ուաշինկթ

09 Ապրիլ 2026
Ներկայացվեց «Հայաստան» դաշինքի նախընտր

Ապրիլի 8-ին, Կոնգրես հյուրանոցում «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրությու

08 Ապրիլ 2026
ՀՅԴ Հայ Դատի Մարմինը Շնորհաւորեց ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդը Պէյրութի Ամերիկեան համալսարանի մէջ Պաղեստ

08 Ապրիլ 2026
Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան Պա

Երէկ` երեքշաբթի, 7 ապրիլ 2026-ին Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան պատուիրակ

08 Ապրիլ 2026
Ընտրական Ուսումնասիրութիւն, Հարցախոյզ․

Հայաստանի մէջ Յունիս 7-ի խորհրդարանական ընտրութիւններու ի պատրաստութիւն, EVN R

08 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company