ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Մեր նպատակը ՀՀ քաղաքացու կյանքի բարելավումն է

04 Դեկտեմբեր 2018 Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ արտահերթ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածու Սարգիս Կարապետյանը:

-Ինչո՞ւ եք որոշել առաջադրվել ՀՅԴ ցուցակով:

- 1993-ից եղել եմ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ: 1998-ին անդամագրվել եմ ՀՅԴ կուսակցությանը: Իմ ամբողջ գիտակից կյանքում փորձել եմ անել հնարավորը, որպեսզի ՀՅԴ գաղափարախոսությունը հասանելի դառնա լայն հասարակությանը: Այժմ, առաջադրվելով որպես ընտրատարածքային թեկնածու, փորձելու եմ նույնն անել՝ այցելելով մեր համաքաղաքացիներին որպես պատգամավորության թեկնածու, և քարոզելու եմ ոչ թե իմ եսը, այլ ՀՅԴ ծրագրերն ու գաղափարախոսությունը:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

– Համարում եմ, որ ուշադրություն պետք է դարձնել որակյալ սերնդի դաստիարակմանը, որի համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն տրվի: Այդ նպատակով կրթությունը պետք է դարձնել անվճար:

Բացի դրանից` բազմիցս նշել եմ, այժմ էլ պնդում եմ, որ պետք է վերացվի ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության դրույթը: Կցանկանայի նշել, որ այս հարցը միշտ բարձրացվել է ՀՅԴ ԱԺ պատգամավորների կողմից, սակայն չի ստացել աջակցություն ոչ մի խմբակցության կողմից:

Նաև կարծում եմ` այսօր արդիական է ընդունել օրենք, որը կբացառի Արցախի հարցում Արցախի Հանրապետության Սահմանադրությանը հակասող որևիցե զիջում:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ, մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:

– ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որի ծրագրերը համահունչ կլինեն ՀՅԴ ծրագրերին: Կարծում եմ, որ ցանկացած ուժ, որի գործողությունները միտված կլինեն Հայաստանի Հանրապետության բարօրությանը, բարգավաճմանն ու զարգացմանը, ցանկալի գործընկեր կարող է լինել ՀՅԴ-ի համար:

– Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

– ՀՅԴ-ն 128 տարվա պատմության ընթացքում բազմիցս հայտնվել է քննադատությունների թիրախում: Շատ ուժեր, որոնք քննադատել են ՀՅԴ-ին, այժմ չկան, իսկ ՀՅԴ-ն շարունակում է իրագործել իր ծրագրերը: Այսօր էլ հերթական հակաքարոզչությանն ենք ականատես լինում, փորձ է արվում հեղինակազրկել ազգայինը: Համոզված եմ` այն ուժերը կամ անհատները, որոնք զբաղված են այդ անպտուղ գործով, կանցնեն պատմության գիրկը, իսկ ՀՅԴ-ն կշարունակի իր վեհ գործունեությունը:

– Հայտնի է, որ քաղաքական ուժերը քարոզարշավների ժամանակ շեշտը ոչ թե դնում են իրենց ծրագրերն ու գաղափարները ներկայացնելու, այլ մյուս ուժերին սևացնելու վրա` ասելու համար, որ մրցակցիները «լավը» չեն, մեզ ընտրեք: Դուք ի՞նչ եք պատրաստվում անել:

– Մենք խնդիր չունենք սևացնելու որևէ ուժի, այդ գործելաոճը հարիր է այն ուժերին, որոնք չունեն կենսագրություն և երբևիցե չեն արել ոչ մի դրական բան: ՀՅԴ-ի գրասենյակներն ամբողջ Հայաստանով մեկ գործում են տարին 12 ամիս, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, չեն բացվում ընտրություններից մեկ ամիս առաջ և անհետանում ընտրությունների ավարտից հետո: Մենք ներկայացնում ենք մեր անցած ուղին և ծրագրերը, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի բարելավմանը: Դիմելով մեր քաղաքացիներին` խնդրում եմ, որ իրենց ընտրությունը կատարեն գիտակցաբար, ծանր ու թեթև անեն բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը և նախընտրական խոստումները, քննարկեն՝ որոնք են իրականանալի և արդիական, որոնք՝ ուղղակի գեղեցիկ խոսքեր, նայեն նրանց անցած ուղուն,նրանց ցուցակի թեկնածուներին համեմատեն միմյանց հետ, հետո՝ ընտրություն կատարեն:Մի՛ առաջնորդվեք ամբոխավարությամբ և հիշեք, որ ընտրում եք ձեր և ձեր երեխաների ապագան:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company