ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Պետության դերի վերաարժևորման խնդիր ունենք

05 Դեկտեմբեր 2018 «Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀՅԴ նախընտրական ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արսեն Համբարձումյանը:

-Հոգնե՞լ եք նախընտրական թոհուբից:

-Այնքան էլ ոչ: Հուսամ՝ նախընտրական կրքերը հետընտրական կրքերով չեն փոխարինվի: Նախընթաց բոլոր ընտրությունների ժամանակ դժբախտաբար ունեցել ենք քարոզարշավ, որն ուղեկցվել է անհանդուրժողականության, թշնամանքի հռետորաբանությամբ՝ չանդրադառնալով նրան, որ ընտրություններից հետո գալու է նաև հաջորդ օրը, և քաղաքական ուժերը միմյանց հետ որոշակի համագործակցության եզրեր պետք է գտնեն, որոշ դեպքերում անգամ ստիպված են լինելու համագործակցել՝ անկախ քաղաքական դիրքավորումից: Կուզենայի, որ քաղաքական ուժերը, ընթացիկ քարոզարշավին տրվելով, չորդեգրեն այնպիսի վարքագիծ, որ հետ խնդիրներ առաջանան հետագայում:

–Ձեր ակնարկը վերաբերում է երկու ուժի, ովքեր առայժմ հեռակա բանավիճում են ամեն ինչի շուրջ: Դա ձեզ դո՞ւրս է մղում քարոզարշավի բուն ընթացքից:

-Չեմ կարծում: Մենք փորձում ենք մեր տեսակին հավատարիմ լինել, այն առաջնահերթությունները, խնդիրները, որ մենք ենք տեսնում, խոսում ենք դրանց մասին բաց, հստակ, և փորձում ենք չտրվել այդ հռետորաբանությանը, որովհետև քաջ գիտակցում ենք, որ ընտրապայքարի ժամանակ «գոտկատեղից ներքև» հարվածները, ոչ ծրագրային քարոզարշավը հազիվ թե կնպաստեն քաղաքական դաշտի կայացմանը և քաղաքական դաշտի մասնակիցների միջև փոխհարաբերություններին:

-Ո՞րն է այս ընտրարշավում Դաշնակցության խաղաքարտը:

-Մենք երկու կարևոր առանձնահատկություն ունենք, որոնք փորձում ենք ներկայացնել քարոզարշավի ժամանակ, առաջինը, որ Դաշնակցությունը միակ համահայկական քաղաքական ուժն է հայ իրականության մեջ, որը կարող է միավորել համահայկական ներուժը, այդ առումով ՀՅԴ-ն յուրօրինակ բրենդ է: Եվ երկրորդը՝ մեր սոցիալիստական գաղափարախոսությունն է, միակ քաղաքական ուժն ենք, որ այս առումով համոզումով կողմնակից ենք սոցիալական արդարությանը՝ սոցիալիզմի դիրքերից, և սրա մասին է, որ փորձում ենք ներկայացնել մեր մոտեցումները, պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի պետության դերակատարումը տնտեսական քաղաքականության մեջ: Եվ համոզում ունենք, որ պետության դերի վերաարժևորման խնդիր ունենք: Եվ նկատի ունենալով նախորդ ժամանակահատվածը՝ խորապես համոզված ենք, որ բազմաթիվ տնտեսական, սոցիալակն խնդիրների հիմնապատճառը հենց պետության դերի և դերակատարության հետ են կապված:

–Դուք շարունակում եք մնալ խորհրդարանական մոդելի կողմնակից:

-Անշուշտ, այդ մոտեցումն ենք ունեցել 1918թ-ից ի վեր, մեր մոտեցումներն այդ առումով չեն փոխվել, դրանք համոզմունքն են:

-ՀՅԴ-ն, դատելով նախընտրական շրջանում կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչած կարծիքներից, մեծ հաշվով ընդունում է այն մոտեցումը, որ կոալիցիաներ կազմելը սխալ էր: Դուք էլ եք համամիտ այդ տեսակետին:

-Դա մեր ներքին քննարկումների եզրահանգումն է: Նկատի ունենալով նախընթաց համագրծակցության ձևաչափերը՝ մեր կուսակցությունում որոշակի քննարկումներ ենք ունեցել, փորձելենք արժևորել նախընթաց ժամանակահատվածի քաղաքականությունը, նաև նկատի ունենալով այն համգամանքը, որ անցում ենք կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, առավել ևս դա շատ հստակ է արդեն, որ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում դասական իմատով կոալիցիաների չկայանալու պարագայում, նման ձևաչափերով համագործակցությունների մեջ լինելը նպատակահարմար չէ:

-Սխալ էր նաև հեղափոությանը միանա՞լը:

-Ես այստեղ ճիշտ ու սխալ ձևակերպումներ չէի օգտագործի, յուրաքանչյուր քայլ պետք է գնահա տվյալ ժամանակահատվածի տրամաբանության մեջ: Եվ կարծում ենք, որ ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ Դաշնակցության որդեգրած քաղաքական մոտեցումները և Ազգային համաձայնության կառավարության մաս կազմելը եղել է պատճառաբանված, հիմնավորված, այլ խնդիր է,որ հետագա զարգացումները եկան պացուցելու, որ նման ձևաչափով Համաձայնության կառավարությունը չի կարող արդարացնել մեր հույսերը և սպաելիքները, որովհետև առաջացան գործելաոճի, կադրային նշանակումների կոմինուկացիոն խնդիրներ, տարբեր հարցերի հետ կապված՝ մեզ համար անհասկանալի մոտեցումներ. հարցերի շրջանակ, որոնց պարագայում առանց նախապես քննարկումների և համաձայնությունների փորձ էր արվում տեսակետ պարտադրվել.սրանք մոտեցումներ են, որոնք մեզ համար անընդունելի էին:

-Եթե ձեր ասածի հետագծով դիտարկենք, ապա պետք է ենթադրենք, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիան ավելի կոմֆորտային էր Դաշնակցության համար:

-Կոմֆորտայինի խնդիր չկա: Խնիրը հետևյալն է. քաղաքական ուժը ինչ օրակարգ է դնում իր առաջ, ինչ առաջնահերթություններ է ունենում և արդյոք հնարավոր է լինում դրանց հետամուտ լինել և արդյունքներ արձանագրել: Մենք քաղաքական դիրքավորման պարագայում մշտապես հետամուտ ենք եղել՝ այս սկզբունքը նկատի ունենալով, այսինքն՝ մեր ծրագրային առաջնահերթությունները հնարավոր է իրականացնել, թե ոչ, դա հնարավոր է իրականացնել ընդդիմադի՞ր դաշտում, թե՞ իշխանության մեջ լինելով: Ինքնանպատակ չէ իշխանության կամ ընդդիմության մեջ լինելը, մեզ համար առաջնայինը մեր քաղաքական առաջնահերթություններն իրականացնելն է եղել:

-Եթե չլիներ չարաբաստիկ ցյուրիխյան ստորագրությունը, դաշնակցությունը կոալիցիան լքելու որևէ առիթչ չէր ունենա:

-Նկատի ունեք 2009թ-ը… Եթե-ներով չպետք է առաջնորդվել: Դա հերթական անգամ ցույց է տվել ՀՅԴ սկզբունքայնությունը, որ եթե կարևոր խնդիրների՝ ազգային օրակարգերի, ազգային անվտանգության հետ կապված հարցերում մեզ համար անընդունելի ընթացք է արձանագրվում, դա մեզ համար հստակ կարմիր գիծ է, երբեք այդ կարմիր գծերը չենք անցել և չենք անցնելու:

-Ընդունեցի և համաձայն եմ, բայց մյուս կողմից էլ ընդունում եմ, որ դա նշանակում է,որ այդ ժամանակ Հայաստանի ներսում ամեն ինչ կարգին էր, և բխում էր Դաշնակցության շահերից:

-Ամենևին: Դա չի նշանակում որ վարդագույն ժամանակներում էինք ապրում, անշուշտ եղել են խնդիրներ, բայց դրանց կարևորության և կշռի հետ կապված հարց կա: Եթե խնդիրնրեը լուրջ վտանգ չեն ներկայացնում, պետք է ֆիքսել և գնալ լուծման ճանապարհով:

–Լավ, եթե պաշտոնյան կամ քաղաքական գործիչը ներքաշված է կոռուպցիոն սկանադլի մեջ, դա խնդիր չէ՞: ՀՅԴ-ն դա չէ՞ր տեսնում:-Խնդիր է: Տեսել ենք և հարկ եղած ձևով ահազանգել, մշտապես ասել ենք, որ Հայաստանում կան կոռուպցիայի հետ կապված խնդիրներ, որոնք համակարգային լուծում պետք է ստանան…

–ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի դառնա իշխանության ընդդիմախոսը, կարծես թե դուք էլ եք ձգտում այդ նշաձողին:

-Ամենևին այդպես չէ: Ենթդրում եմ՝ ՀՀԿ-ի մարտավարությունն ինչով է պայմանավորված՝ նկատի ունենալով Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կիրառված մարտավարությունը՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից: Իրենց համար ակնհայտ էր, որ անխուսափելի է լինելու «սևերի» դաշտում հայտնվելը, և ի սկզբանե նրանք ինքնակամ մտան այդ դերի մեջ՝ փորձելով դաշտը մոնոպոլացնել: Երևի մեր հանրապետական նախկին գործընկերները քաղաքական դաշտի մոնոպոլացման նկատմամբ սերը պահպանել են, մի դեպքում՝ իշխանության մեջ, մյուս դեպքում՝ ընդդիմության, բայց չեմ կարծում, որ հաջողություն կարձանագրեն, որովհետև առնվազն ընկալելի չեն այդ իմաստով: Չեմ կարծում, որ այդ մարտավարությունն ի վերջո կվերածվի քվեի:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company