ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Ընտրություն պետք է կատարել ոչ թե ոգևորության ալիքի վրա, այլ սթափ մտքով

05 Դեկտեմբեր 2018 Yerkir.am-ի զրուցակիցն է 1990-ից ՀՅԴ անդամ, ազատամարտիկ, բժիշկ Սոկրատ Հախվերդյանը: Նա ՀՅԴ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 5 ընտրատեղամասում:

-Պարո´ն Հախվերդյան, ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք ԱԺ պատգամավոր:

-Մերօրյա քաղաքական իրավիճակում հատկապես կարևորում եմ ազատագրված Արցախի խնդրին հետամուտ լինելը՝ ԶԱՐԳԱՆԱԼ, ՀԶՈՐԱՆԱԼ` ԱՌԱՆՑ ԶԻՋԵԼՈՒ: Ցավոք, կարիք ունենք ազգային արժեքների պաշտպանության: Նաև չափազանց կարևորում եմ սոցիալական արդարության հաստատմանն ուղղված օրենսդրական գործունեությունը:

-Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ՀՅԴ-ն անպայման ներկայացված լինի օրենսդիր մարմնում:

- Վերը նշված խնդիրները Դաշնակցության ծրագրային դրույթներ են: Բնականաբար, օրենսդիր մարմնում ազգային ազատագրական պայքարի բովով անցած, աշխարհասփյուռ, ազգային գաղութներում հայապահպանության բազմամյա փորձ ունեցող, ընկերվարական կուսակցության ներկայությունը պարտադիր է, քանի որ կարող է գործուն մասնակցություն ունենալ երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում: Օրինակ` կարևորագույն հարց եմ համարում երկու հայկական պետությունների անվտանգությունը: Դաշնակցության նվիրումն այս հարցին չեն համարձակվում վիճարկել նույնիսկ մոլի հակադաշնակցականները:

Հիմնահարց է երկրի տնտեսության զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացումը, գիտության ժամանակակից նվաճումների վրա հիմնված գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացումը: Հատուկ հոգածություն է պահանջում ռազմական արդյունաբերության զարգացումը, ինչը խթանելու է այլ տնտեսական ուղղությունների ծավալումն ու զարգացումը:

Սոցիալական արդարության վերականգնման լուրջ հարց եմ համարում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի չեղարկումը և սերունդների համերաշխությունը վերականգնող կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքի մշակումը:

Կենսական կարևոր խնդիր եմ համարում գյուղմթերք և արդյունաբերական ապրանքներ արտադրողների օրենսդրական պաշտպանության հարցը:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ, մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:

– Այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը հնարավոր եմ համարում մեր կուսակցության հավատամքին և տեսլականին համապատասխան հարցերի շուրջ: Ցանկացած կառուցողական առաջարկ, ուղղված Հայաստանի և հայության բարօրությանը, կարող է դառնալ քննարկման առարկա:

-Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

– Դաշնակցությունը ստեղծման օրվանից եղել է անբարյացակամ անձանց ու կազմակերպությունների թիրախ, քչերն են այդ գործին լծվել թյուրիմացաբար: Ոմանք իրենց անբարյացակամությունը, երբեմն վայրահաչությունն արտահայտում են` անընդունելի համարելով ազգային գաղափարախոսությունը: Այս մասը, հիմնականում, գտնվում է արտաքին ուժերի ազդեցության տակ: Վերը նշվածը չի նշանակում, որ մենք մեր գործունեության ընթացքում չենք ունեցել սխալներ, ի վերջո, չի սխալվում միայն անբանը, ոչինչ չանողը: Բայց ցեխ շպրտողներին հիշեցնեմ, որ ցեխը շպրտողին է կեղտոտում: Կա ևս մի հանգամանք՝ մեր ընդդիմախոսներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Դաշնակցությունը ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը:

-Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը` հեղափոխություն, հետհեղափոխական էյֆորիա, դժվար չի՞ լինի ընտրողի կողմնորոշումը:

– Մեր քաղաքացիներին մաղթում եմ բարեկեցիկ Հայրենիք, որտեղից արտագաղթելու մասին միտք անգամ չի կարող ծագել: Այս ապագան ունենալու համար պետք է կատարել ճիշտ ընտրություն, ոչ թե ոգևորության ալիքի վրա, այլ սառը, սթափ մտքով` բաղդատելով յուրաքանչյուր քաղաքական ուժի որդեգրած արժեքներն ու նպատակները:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նր

04 Մարտ 2026
Միացումից անկախացում

Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1

04 Մարտ 2026
Կոմպրադորական բուրժուազիայի անցյալն ու

Ժամանակակից քաղաքական գործընթացների վերլուծությունը հաճախ սահմանափակվում է առա

04 Մարտ 2026
Ամբիցիաների վտանգները քաղաքական գործըն

Առհասարակ, պարզ մարդկային ցանկությունների և հավակնությունների միջև եղած սահման

04 Մարտ 2026
Անտեսանելի քիլլերը․ Հայաստանը ուռուցք

Օդի որակի խնդիրը հանքարդյունաբերության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում, հատկա

04 Մարտ 2026
Լեզվական ինքնություն և թվային իրականու

Փետրվարի 21-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից, սահմանվել է Մայրենի լեզվի

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company