ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • ԱԺ ընտրություններ 2018

Դաշնակցությունը հայ իրականության մեջ միակ համահայկական կուսակցությունն է

05 Դեկտեմբեր 2018

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Սևանում հրավիրված հանրահավաքի ժամանակ: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ելույթում նշեց, որ այս ընտրությունները կարևոր են երկրի համար, քանի որ խոստանում են լինել նոր որակի ընտրություններ: Նրա խոսքով` թեև քարոզարշավն այնքան էլ հույս չի ներշնչում այդ նոր որակի մասին, բայց, ամեն դեպքում, այդ հնարավորությունը կա:

ՀՅԴ Բյուրոյի անդամը խոսեց նաև այն մասին, թե ինչու պետք է քվեարկել Դաշնակցության օգտին: «Այս ընտրությունների արդյունքում, որ տեղի են ունենում նոր Սահմանադրության կարգով, չի լինելու խորհրդարանում որևէ ուժ, որ միայնակ կարողանա ունենալ 2/3-ից ավել: Դրա համար էլ այսօրվա իշխանության քվեների մի մասն իրականում փոշիանալու են: Փոշիանալու են, քանի որ 80 տոկոս էլ ստանան` իրականում խորհրդարանում ներկայացված պետք է լինեն ընդամենը 67 տոկոսով: Այդ իսկ պատճառով էլ կարիք չկա հավելյալ ճիգ գործադրել և ձեր քվեն տալ իշխող կուսակցությունը»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներին ձայն տալու մասին չի էլ խոսում և չի կարծում, որ ժողովուրդը նրանց շատ է կարոտել, ուստի նրանց քվեարկելու անհրաժեշտություն չկա: Նրանք իրականում, ըստ Մանոյանի, Հայաստանի վերանկախացման առաջին օրվանից միշտ եղել են իշխանություն և ընդդիմություն լինելու փորձ չունեն.«Հիմա ասում են, որ ուժեղ ընդդիմադիր կլինեն, բայց ընդդիմություն լինելու փորձ չունեն: Իսկ մյուս ուժերը, որոնք մինչև հիմա խորհրդարանում ներկայացվել են, տեսել եք, որ եղել են դաշինք, դաշինքը կիսվել է, ու այդ կիսվածը նորից կիսվել է: Ճիշտ է, երեք կուսակցություններ են, բայց այդ երեքը միասին չկարողացան երկու տարի դիմանալ, իսկ սա լավ բան չի հուշում, թե ինչ որակի աշխատանք պետք է տանեն միասնաբար»:

Խոսելով նոր ձևավորված կուսակցությունների մասին` Մանոյանը նշեց, որ դրանց մի մասն ընտրություններից մի քանի օր առաջ են գրանցվել որպես կուսակցություն: Մանոյանի խոսքով` դրանցից 4-5-ն իրենց նպաստն ունեն տեղի ունեցած քաղաքացիական նախաձեռնությունների մեջ, բայց այդ նախաձեռնություններում էլ չկարողացան համախմբվել ու վերածվել են 4-5 կուսակցությունների:

«Վստահ եմ, որ բոլոր ուժերի ծրագրերում էլ լավ կետեր կան, բայց պետք է նայել, թե դրանց մասին խոսողն ով է: Մեր դեպքում` մենք մի քանի հիմնական կետեր ենք առաջ քաշել, և մեր կենսագրությունն է վկա, որ մենք ինչ ասում ենք, այդ ուղուց չենք շեղվել: Ազգային խնդիրների առաջնահերթություն, հողի պաշտպանություն, ազգային արժեքների պաշտպանություն, Արցախի հարցում ընդհանրապես առանց զիջելու զարգացում, սոցիալական արդարություն և կառավարման համակարգի բարելավում` սրանք են Դաշնակցության ծրագրի հիմնաքարերը»,-ասաց Մանոյանը:

Նա նշեց նաև, որ պետք է քվե տալ Դաշնակցությանը ոչ միայն այն պատճառով, որ Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի, այլ նաև այն պատճառով, որ վերանկախացած Հայաստանում, Արցախում 1989-ից ներկայացրել է իր դեմքը: Մանոյանի խոսքով` ժողովուրդն արդեն իսկ տեսել է` Դաշնակցությունն ինչ կարող է անել:

«Մենք արել ենք շատ ավելին մեր` խորհրդարանում ներկայացված 5-7 պատգամավորներով: Չկա մեկ այլ նման խմբակցություն, որ 5-7 պատգամավորով այնքան աշխատանք կատարեր, որքան մենք: Իսկ մենք արել ենք, արդյունքի հասել` և՛ երբ ընդդիմադիր էինք, և՛ երբ իշխանության մաս ենք կազմել: 2009-16թթ. եղել ենք ընդդիմություն, բայց մարդիկ ասում են` 10 տարի աշխատել եք Սերժ Սարգսյանի հետ: 2008-ին էլ Դաշնակցությունը նախագահի իր թեկնածուն ուներ` լուսահոգի Վահան Հովհաննիսյանը, այսինքն` այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանին չէինք պաշտպանում, իսկ 2013-ին ժողովրդին կոչ էինք արել չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին, այլ ցանկացած մեկ այլ թեկնածուի տալ քվե»,-ասաց Մանոյանը:

Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում կարողացան խորհրդարանում ընդդիմությանը համախմբել: Մանոյանը մեջբերեց Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, ով ասել էր, թե այս ինչ սքանչելի քառյակ է: Ըստ Մանոյանի` այն, որ միասնաբար կարողացել են մի քանի հարցերի ուղղությամբ աշխատել, փաստ է.«Այդ հարցերից կարևորը կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի մոտեցմանը դեմ լինելն էր, որը հասցրեցինք մինչև Սահմանադրական դատարան: Այսօրվա այս նոր կուսակցությունների մեջ ընդգրկվածների մի մասը նույնպես մասնակցել են այդ աշխատանքներին, բայց նրանք չէին ուզում, որ կուսակցությունների հետ շատ շփումներ ունենալ»:

Մանոյանը հավաստիացրեց, որ Դաշնակցությանը հաջողվել է արդյունքի հասնել, երբ իշխանության մաս են կազմել: Որպես օրինակ` Մանոյանը հիշեցրեց 2005-ի ու 2015-ի սահմանադրական փոփոխությունները:

«Այսօր, եթե խորհրդարանում ընդդիմությունն ինչ-որ լծակներ ունի, դրա մեջ մեծագույն դերակատարություն ենք ունեցել մենք: Մենք ենք, որ առաջին օրվանից պնդել ենք, որ Ազգային ժողովում պետք է ընդդիմությանը լծակներ տալ: Մինչև 2008 թվականը, եթե խորհրդարանում ընդդիմությունն ունենար 49 տոկոս ներկայացվածություն, ոչ մի լծակ չուներ, ինչի համար էլ անընդհատ փորձ էր արվում փողոց դուրս գալով հարցերը լուծել: Սակայն 2008-ի մարտի 1-ից հետո հնարավոր եղավ բարեփոխումներ կատարել»,-ասաց Մարգարյանը:

Խոսելով խորհրդարանական կառավարմանն անցնելու մասին` Մանոյանը նշեց, որ այդ անցումը կատարելու ժամանակ շատերն ասում էին, թե սա Սերժ Սարգսյանի` 3-րդ անգամ պաշտոնավարման համար է նման փոփոխություն լինում: Սակայն, ըստ Մանոյանի, փաստն այն է, որ չկարողացավ նա երրորդ անգամ նախագահ լինել` շնորհիվ նոր Սահմանադրության:

«Ձեր քվեն Դաշնակցությանը տալով` դուք վստահ կլինեք, որ խորհրդարանում ներկայացված է մի կուսակցություն, որը հայ իրականության մեջ միակ համահայկական կուսակցությունն է` իր նպատակներով, գաղափարներով ու կառույցով: Վերջին 27 տարիներին ով էլ եղել է իշխանություն, ինչ-որ պահի զգացել են անհրաժեշտություն ու գործակցել են Դաշնակցության Սփյուռքի կառույցների հետ: Պարզ է, որ դա այն բանի համար չէ, որ Դաշնակցությունը ներկայացված լինի Աժ-ում` հայրենիքի շահերը մենք առևտուր չենք անում, սակայն պարզ է նաև, որ եթե Դաշնակցությունը ներկայացված լինի խորհրդարանում, այդ համագործակցությունը շատ ավելի մեծ արդյունք կտա»,-ընդգծեց Մանոյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company