ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Տապալված են հանրային կյանքի բոլոր ոլորտները

16 Սեպտեմբեր 2022

Սույն հրապարակմամբ ներկայացված են մեր երկրում աճող աղքատության, հանրային կյանքի որակի շարունակական նվազման հիմնապատճառները, անշուշտ նաև ներկա սոցիալական ճգնաժամը հաղթահարման իրական հնարավորությունները։

Նախ՝ ներկայացնեմ կարևոր որոշ հաստատումներ։

Հոգով աղքատների այս իշխանությունը չունի ազգային երեզանք։ Եկան իշխանության անսահման պոպուլիզմի գործադրմամբ՝ տնտեսական հեղափոխության, սոցիալական արդարության և համերաշխության, լավ ապրելու և համատարած երջանկություն բերելու խոստումներով։

Առարկայական փաստն այն է, որ մեր երկրում ավելի լավ ապրելուն և կայուն զարգացմանը վերաբերող օրակարգը փոխվել է սեփական հայրենիքում գոյատևման օրակարգով։

Օրվա իշխանությունն անդառնալիորեն խզվել է իրականությունից։ Սրանք տենչում են պահել միայն իրենց աթոռները, որ ստանան՝

– անաշխատ պարգևատրումներ՝ քողարկված կաշառքի տեքով,

– աճող գերշահույթներ՝ պետական գնումներով, «ասֆալտի տենդեռներով», սեփական բիզնեսի համար թուրքի հետ «քիրվայությամբ»։

Իրենց խմբակից դուրս՝ մյուսների նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։

Հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։

Մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառներն են՝

– իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով,

– ապիկարությունը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները,

– հակասոցիալական բնույթի բազմաթիվ փոփոխությունները,

– փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը,

– ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահը՝ ազգային և հանրային շահի ստորադասմամբ։

Այս ընթացքում յուրաքանչյուր օր ականատեսն ենք եղել իրենց ստորաքարշ իշխանությունն ամեն գնով պահելու այս դրսևորումներին։

Հիմա՝ բերեմ թվային հիմնավորումներ, վիճակագրական փաստեր։

2021 թվականին ամեն գնով իրենց իշխանությունը երկարաձգելու համար նորից խոստացան՝ բոլորին և ամեն ինչ։ Իսկ իրական փաստերը տրամագծորեն հակառակ պատկերն են ուրվագծում։

Խոստանում էին «նպաստից դեպի աշխատանք», աղքատության մակարդակի էական նվազում։

Իրականում աճում է աշխատող աղքատների թիվը։ 2020 թվականի հունվարից հետո չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձը կրկնապատկվել է՝ անաշխատ, անօրինական և անարդար պարգևատրումներով։

Մեկ ամձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն արդեն շուրջ 25 տոկոսով գերազանցում է նվազագույն աշխատավարձի ամսական չափը։ Իսկ աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, այսինքն՝ աշխատում են, բայց աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։

Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 33 տոկոսով կամ 20000 դրամով։ Այսինքն՝ չորս անձինց բաղկացած միջին ընտանիքի համար կյանքը թանկացել է առնվազն 80000 դրամով։

Որպես հատուցում՝ օրերս էլ խոստացան այս տարվա սեպտեմբերից 3000 դրամով կամ 6-7 տոկոսով բարձրացնել միջին կենսաթոշակի չափը։ Ակնհայտ է, որ սա համարժեք չէ և խիստ ուշացած է։

Խոստանում էին արմատապես վերանայել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արեցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։

Խոստանում էին ժողովրդագրական խնդիրների լուծում՝ հայրենադարձություն և երեխաների ծնունդի բում։ Փաստը՝ վրա հասած ժողովրդագրական ճգնաժամն է՝ մահերի աննախադեպ աճը, արտագաղթի նոր ալիքը, ծնունդների և մշտական բնակչության թվի շարունակական նվազումը։

Ամփոփելով՝ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին։ Առաջանցիկ աճում է թերսնվող մարդկանց, այդ թվում՝ երեխաների թիվը, իսկ քաղաքացիների 60 տոկոսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։

Հաջորդը՝ խոստանում էին տնտեսական հեղափոխություն, երկնիշ աճ։ Փաստն այն է, որ նախորդ չորս տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։

Մեր տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։ Իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունը արտաքին պատահական գործոնի կարճաժամկետ ազդեցություն է։ Այն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով։

Խոստացված միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումների մասին հարցի պատասխանը ևս շատ պարզ է․

«ո՞վ երկարաժամկետ ներդրում կանի մի երկրում, որտեղ ամեն օր ահագնանում են պատերազմի և անվտանգային սպառնալիքներն ու դրանց կոնկրետ դրսևորումները, ինչպես նաև վաղվա օրվա հանդեպ համատարած անորոշությունը, եթե, իհարկե, այդ «ներդրումները» տնտեսական էքսպանսիայի (ներխուժման) աշխարհաքաղաքական նպատակ չունեն»։

Այս իշխանությունը երկիրը պահում է պարտքով։ Սրանց օրոք երկնիշ աճ են արձանագրում միայն բացասական միտումները։ Երկնիշ աճել է նաև պետական պարտքը՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10 տոկոսով։ Այսինքն՝ իրենց ձախողակ գոյության չորս տարիներին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով շուրջ 40 տոկոսով կամ 1000 ԱՄՆ դոլարով ավելացրել են պարտքի բեռը։

Ամփոփ պատկերը հետևյալն է․

«պետական ոլորտային քաղաքականությունների հետևողական ձախողումներ՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն, տնտեսության ֆինանսականից մինչև իրական հատված, փոքր և միջին բիզնեսից մինչև ներդրումային ծրագրեր, պետության ծախսերի համար պետական պարտքի բեռի շարունակական ավելացում և ապագա զարգացման ներուժի թալան, զուգահեռաբար՝ պարտքով և պետական գնումներով իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ, իրենց շրջապատին «ասֆալտի» մեծածավալ պատվերներ, դրանից ստացվող գերշահույթներով և միլիոնավոր դրամի հասնող ամսական պարգևատրումներով էլ իրենց կյանքի որակի թռիչքաձև բարելավում, իսկ հանրության համար՝ ավելի մեծ ու սուտ խոստումներ»։

Իրականում, օրվա իշխանություններն իրենց պոպուլիստական վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու գրպանը։ Եվ ամեն հաջորդ օրը Հայաստանի քաղաքացին ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։

Հայի տուն անսահման երջանկություն բերելու խոստման մասին կարճ արձանագրումը հետևյալն է․

խլել և խլում են ՀԱՅ ժողովրդի հավաքական և անձնական երջանկությունը։

Ավելի կուշտ ու երջանիկ դառնում են իրենք և իրենց նեղ շրջապատը, իսկ հայից խլված երջանկությունը բաժին է հասնում մեր թշնամիներին։

Չկա այլընտրանք․ պարտության, հայրենազրկման, կորուստների և դժբախտության, համատարած ձախողումների և պոպուլիզմի խորհրդանիշ օրվա իշխանական խմբակը պետք է հեռացվի՝ անվերադարձ։

Վտանգաշատ այս հանգրվանում խաղաղ և կայուն զարգացման միակ բանալին ՀԱՅ ժողովրդի ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ հավաքական պայքարի հաղթանակն է, որը նոր դուռ կբացի դեպի սեփական հայրենիքում անվտանգ և ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու իրականություն։ Հայ մարդն ունի հարատևման և բարեկեցիկ ապրելու բավարար ներուժ։

Նախ՝ հանրային կյանքից պետք է իսպառ բացառվեն անարդարությունն ու սոցիալական բևեռացման մնացած հիմքերը, ատելությունն ու պառակտումը, հովանավորչությունն ու կոռուպցիան, գնալով խորացող՝ արատավոր մյուս երևույթները։

Հաջորդը, Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։ Եվ կայուն զարգացման առկա ներուժը պետք է գործադրվի ողջ ծավալով։

Իհարկե, տնտեսության զարգացումը ինքնաբերաբար չի կարող լուծել տնտեսական անվտանգության և սոցիալական ահագնացող խնդիրները։

Ուստի, տնտեսական աճը պետք է լինի ներառական և պետք է ծառայի՝ որպես նյութական բավարար հիմք հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, առավելագույնս ինքնաբավ և ազատ ապրելու համար։

Եվ հենց հավաքական այս նպատակադրումների իրականացման համար է, որ պետության դերն ու մասնակցությունը պետք է դառնան առանցքային, արհեստավարժ և գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու։

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company