ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Դաշնակցությունը խորհրդարանում կարող է վճռական դերակատարություն ունենալ

06 Դեկտեմբեր 2018 Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ վարկանիշային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, քաղաքագետ, 2010-ից ԱԺ ՀՅԴ խմբակցությունում պատգամավորի օգնականի գործունեություն ծավալած Արաքսյա Գեղամյանը:


-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, անձամբ Դուք ի՞նչ հարցեր եք բարձրացնելու, եթե ընտրվեք:


- Վերջին ամիսներին քաղաքական տրամադրությունները Հայաստանի Հանրապետությունում խիստ բևեռացված են: Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առջև ծառացած մարտահրավերներից մեկը պետք է լինի քաղաքական դաշտի կայունացումը, հակակշիռների և զսպումների հիման վրա երկրում ծայրահեղական հայացքների հաղթահարումը: Այս հարցում Դաշնակցությունը խորհրդարանում վճռական դերակատարություն կարող է ունենալ` խոչընդոտ լինելով ազգային գաղափարներին ու արժեքներին սպառնացող վտանգներին:

Դաշնակցության համար մյուս կարևոր թիրախը սոցիալական արդարության հաստատումն ու հայ մարդու կյանքի արժանապատիվ պայմանների ստեղծումն է:

Ազգային ժողովի գործունեության մեջ իր ուրույն տեղն ունի նաև խորհրդարանական դիվանագիտությունը, ուր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բացառիկ առավելություն ունի` շնորհիվ հայամետ ու հայաստանակենտրոն աշխարհասփյուռ կառույցների գործունեության:

Չառանձնացնելով ինձ իմ թիմից` առաջնահերթ եմ համարում տնտեսական ցուցանիշների էական բարելավման, սոցիալական և առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ անհետաձգելի օրենսդրական նախաձեռնությունների մշակումը:

– Քարոզչության ժամանակ շատ է խոսքը և, ցավոք, քիչ`միտքը։ Կարո՞ղ եք շատ կարճ և հստակ ասել՝ ինչո՞ւ ընտրել Ձեզ, ինչո՞ւ ընտրել Դաշնակցությունը։

– Դաշնակցությունը փորձառություն ունեցող համահայկական և հավասարակշռված ուժ է, որի համար բացառիկ արժեքներ են հայ մարդը, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը: Հայ Յեղափոխական Դաշնակցության համար առաջնային նշանակություն ունեն մեր երկրի անվտանգությունը և մեր սահմանների պաշտպանությունը, երկրում օրենքի գերակայությունն ու սոցիալական արդարությունը:

– Հայաստանում շատ սուր է քաղաքական պայքարը, սակայն այն չունի որևէ գաղափարական կամ ծրագրային երանգ։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ ծրագրերի ժամանակն անցել է, և մարդիկ այսուհետ ընտրելու են բացառապես PR-ի կամ արտաքին էֆեկտների հաշվին։

– Այո’, այդ գործոններն այսօր քաղաքացիների ընտրության վրա բավականին մեծ ազդեցություն են թողնում: Այնուամենայնիվ, ես լիահույս եմ, որ քաղաքական մշակույթի զարգացման արդյունքում քաղաքացիների ուշադրության կիզակետում կհայտնվեն կուսակցությունների գաղափարներն ու ծրագրերը:

– Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

– Դաշնակցությանը հասցեագրված քննադատությունները կարելի է դասակարգել մի քանի խմբերի: Քննադատությունների ամենամեծ խումբը, թերևս, հետևանք է խորհրդային իշխանությունների հակադաշնակցական քարոզչության, երբ, կեղծ թեզերի ու նույնիսկ կեղծ փաստաթղթերի հրապարակմամբ, ձևավորվեց կարծրատիպ, որը, ցավոք, առկա է նաև այսօր:

Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին իշխանությունների վարած քաղաքականության դեմ Հայ Յեղափոխական Դաշնակցության արձագանքը բարձրացրեց քննադատությունների հաջորդ ալիքը, որի նպատակն էր պիտակավորել և լռեցնել համազգային շահերով առաջնորդվող կուսակցությանը:

Վերջին ժամանակահատվածում այս տրամադրությունները կոալիցիա կազմելու փաստով են պայմանավորված: Սակայն անտեսվում է գլխավորը` Դաշնակցությունը մշտապես հավատարիմ է իր սկզբունքներին և ծրագրերին` անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելու հանգամանքից:

Եվ, անշուշտ, կան օբյեկտիվ քննադատություններ, որոնք կարող են կուսակցության հետագա գործունեության համար նույնիսկ օգտակար լինել:

-ՀՅԴ-ն մեր երկրի` ամենամեծ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը: Որքանո՞վ են այդ գործոններն օգնում կուսակցության գործունեությանը եւ որքանո՞վ են դերակատար հենց խորհրդարանական գործունեության ժամանակ:

– Այո’, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մեր երկրի` ամենամեծ կենսագրություն ունեցող ու ամենափորձառու քաղաքական ուժն է: Խոսելով կուսակցության կենսագրության մասին` չեմ կարող չառանձնացնել Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման փառահեղ պատմությունը: Հայոց անկախ պետականության, պետականաշինության, պետական ինստիտուտների կառուցման և կայացման հիմնաքարերն այնքան ամուր դրվեցին, որ անգամ 70 տարվա ընդմիջումը անկարող եղավ բեկանել անկախության ընթացքը և սասանել պետականության վերընձյուղումը: Դաշնակցության փորձառությունն ու կազմակերպվածությունը կուսակցության գործունեության առանցքն են, նրա լինելիության գրավականը:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company