ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Կայացավ Արտաշես Շահբազյանի «Ես կգնամ» գրքի շնորհանդեսը

06 Դեկտեմբեր 2018 «Դու ձերբազատել ես քեզ այն ամենից, ինչը չի տեղավորվում քո եսի սահմաններում, փոխարենն այդ սահմանների մեջ կարող ես ընդգրկել այն, ինչ քեզ է ցանկալի: Քո աշխարհը դու կզարդարես քո գույներով ու առարկաներով, կբնակեցնես քո բնակիչներով, ովքեր պահանջատեր չեն լինի քո նկատմամբ, և ինքդ կորոշես այդ աշխարհի նկատմամբ պարտականությունդ: Դու այդ աշխարհ կմտնես բոլորովին մերկ, մոռացության մատնած անգամ անունդ, որպեսզի ոչ միայն ուրիշները, այլև դու ինքդ չճանաչես քեզ այնպիսին, ինչպիսին եղել ես: Դու ինքդ կվերստեղծես քեզ»:

Լույս է տեսել «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Արտաշես Շահբազյանի «Ես կգնամ» գիրքը: Գրքում ամփոփված են հեղինակի պատմվածքներն ու երկու պիես: Պատմվածքները հիմնականում մեր գրական մամուլում են տպագրվել` «Նորք»-ում, «Անդին»-ում, «Գրական թերթ»-ում, «Դրամատուրգիա» ամսագրում:

Yerkir.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ սա իր երկրորդ գիրքն է, առաջին գիրքը, որը վեպ էր, լույս է տեսել 2008-ին: Շահբազյանի խոսքով` գրականությունը պետք է ուղղակիորեն առնչություն ունենա կյանքի հետ, և արհեստական, հորինված կամ անցյալ դարի, ուրիշ ժամանակների մեջ եղած իրականությունը չպետք է կրկնել: «Սակայն մենք հաճախ ենք տեսնում, որ գրական նյութը կրկնվում է: Կուզեի, որ այս գիրքն ընթերցողին օգներ տեսնել իրենց կողքին գտնվողներին և ավելի ուշադիր լինել նրանց նկատմամբ: Գրականության հիմնական խնդիրը մարդն է, և իմ գործերի գլխավոր հերոսն էլ անհատն է, որն, ի վերջո, մենակ է, ինքն իր հետ է: Նա ունի միջավայր, ընտանիք, հարաբերություններ, բայց յուրաքանչյուրն ինքն իր հետ է, և ես փորձում եմ ցույց տալ, թե ինչպիսին է մարդը, երբ ինքն իր հետ է»,- ասաց Շահբազյանը:

Նրա խոսքով` ամեն մարդ ունի իր խորքերը, և յուրաքանչյուրի մեջ տիեզերք կա, ինչպես ժամանակին մեր մեծերն են ասել:

Գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի խոսքով` մեր ընթերցողները և գրականագետները դժգոհում են, որ մեր գրականության գետն այսօր ցամաքել է, այսօր չունենք նորմալ գրողներ: Սակայն երբ Բախչինյանը կարդացել է Շահբազյանի «Ես կգնամ» գիրքը, հիացել է առաջին իսկ պատմվածքից: «Գրքում ընդգրկված առաջին` «Մեզանից ո՞ր մեկը մեռավ, տղերք» պատմվածքը կարելի է համեմատել Ռեմարկի «Երեք ընկեր»-ի հետ: Շահբազյանի բոլոր պատմվածքների կենտրոնում մարդն է: Շահբազյանը հայրենասեր գրող է, բայց նախ համամարդկային է և համամարդկային արժեքներ է ներկայացնում իր բոլոր պատմվածքներում: Նա նաև մեր ժողովրդին համերաշխության, միմյանց սիրելու կոչ է անում»,- ասաց Բախչինյանը:

Նա նշեց, որ շատ հետաքրքիր է Շահբազյանի «Եղբորս տան ճամփին» պատմվածքը, ոում հերոսը երազում խոսում է Աստծո հետ և ներկայացնում մեր պատմությունը` սկսած Հայկ Նահապետից, Մեսրոպ Մաշտոցից ու գալիս, հասնում է մեր օրեր: Հերոսն Աստծուն հարցնում է` ի՞նչ պետք է անենք, որ հաղթենք, և Աստվածն ում է` պետք է միմյանց սիրենք: «Երբ արթնանում է հերոսը, նկատում է, որ մատները, աչքերը և դեմքը խոնավ են, և տեսածը ոչ թե իրականություն էր, այլ երազ: Այս գեղեցիկ պատմվածքն ավարտվում է «Սիրել միմյանց» հորդորով: Ի դեմս Շահբազյանի` այսօր ունենք հրաշալի և մեծ արձակագիր»,- ասաց Բախչինյանը:

Նրա խոսքով` իր բարեկամներից մեկը, որ ընթերցել էր Շահբազյանի գիրքը, ասել է, որ գրքում զգացվում է Դաշնակցության ազդեցությունը հեղինակի վրա, բայց, ըստ Բախչինյանի, դա հեղինակի արյան կանչն է: Գրականագետի հավաստմամբ` Շահբազյանի այս գրքով կարող են ամբողջ սերունդներ դաստիարակվել:

Արտաշես Շահբազյանի գաղափարական և գրական ընկերներից` «Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը նշեց, որ Շահբազյանի գրականությունն իր պարզությամբ հեղինակին շատ նման է: Նրա խոսքով` շատ լավ է, որ գիրքն այս օրերին է լույս տեսել: «Այսօր բառն արժեզրկվել է` փողոցում գլորվում է, հայրենասիրությունը ոտքի հետ գնում է: Մեր լեզվամտածողությունն էլ է փոխվում, ու գիրքը մի տեսակ փեշդ քաշելու, նստել, զրուցելու առաքելություն ունի: Ժողովածուում տպված շատ գործեր մինչև տպագրվելն եմ կարդացել, քանի որ գրական աշխարհում մեր մտերմությունը, իրար նկատմամբ վստահությունը մինչև ընթերցողի դատին հանձնելը կա, այսինքն` նախքան ընթերցողի դատին հանձնելը` ուզում ենք հասկանալ` դրանով ընթերցողի ճաշակը չե՞նք վիրավորում: Եթե մի բան գրում ես, միշտ պետք է հաշվի առնես, որ ընթերցողի ճաշակը քո ճաշակից բարձր է, և դու նրա ճաշակը վիրավորելու իրավունք չունես»,- ասաց Ղարաբաղցյանը:

ՀՅԴ պատգամավորության թեկնածու Ռուզաննա Առաքելյանը, շնորհավորելով Շահբազյանին, նշեց, որ, իր կարծիքով, հոգևոր արժեքներով ապրող մարդկանց հեղափոխությունը հետո է գալու: Այդ հեղափոխությունը, ըստ նրա, պետք է խարսխված լինի հենց մշակութային, ազգային արժեքների վրա: «Այն, որ գիրքը հենց այսօր է լույս ընծայվել, ևս մեկ անգամ շեշտում է, որ ցանկացած իրավիճակում Դաշնակցությունը չի մոռանում գրքի, հոգևոր արժեքների կարևորությունը, և ինչպես ասել է Նիկոլ Աղբալյանը` Դաշնակցությունը մտավորական կուսակցություն է: Այսօր այս խառնաշփոթ իրականության մեջ, այս արժեհամակարգին վնասող խառն իրավիճակներում մենք չենք մոռանում մեր հոգևորի կարևորությունը, չենք մոռանում հայ մարդու հոգեկերտվածքը պահել և դրանով մեր տեսլականն առաջ տանել: Ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ գոյատևում է առաջին հերթին հայրենիքով, հողով, բայց առանց հոգևոր, ազգային արժեքների, պատմության` չի կարող այդ հողը որպես հայրենիք բովանդակվել»,- ասաց Առաքելյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Դատող կողմի համար այս դատավարությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությա

06 Օգոստոս 2026
Ակնարկ. Երբ իշխանութիւնն այլեւս ընդդիմ

Այս յօդւածը փորձում է հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում, երբ իշխանութիւնը արտաք

06 Օգոստոս 2026
Շարունակե՞լ Գոյութիւն Ունեցածը, Թէ՞ Ան

Խորհրդարանական ընտրութիւնները կը կատարուին իշխանութեան փոփոխութիւնը կարելի դար

06 Օգոստոս 2026
Էներգետիկ ինքնիշխանության պատրանքը․ Հա

Ռուսաստանը կարող է վերանայել կամ դադարեցնել Հայաստանի նկատմամբ բնական գազի, նա

06 Օգոստոս 2026
Քարտեզից այն կողմ. Տիգրանաշենը և Հայաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը վաղ

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company