ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • ԱԺ ընտրություններ 2018

ՀՅԴ քարոզարշավը Վանաձորում

06 Դեկտեմբեր 2018

Այսօր ՀՅԴ քարոզչական խումբը Լոռու մարզում էր: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները ավագ ընկերների և այդ շրջանում առաջադրված ՀՅԴ թեկնածուների հետ ուղևորվել էին Վանաձոր: Մինչև քարոզարշավի մեկնարկը` դաշնակցականները հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

«Տարիներ շարունակ ձեր կողքին ենք եղել, փորձել ենք առավելագույնս լսել ձեր մտահոգությունները, հնարավորության դեպքում լուծել դրանք: Կարող էինք ավելին անել, սակայն ԱԺ-ում չենք ունեցել բավարար աջակցություն: Եվ այսօր ձեզանից է կախված, թե մենք միասնաբար ի զորու կլինենք տեր կանգնել ձեր եւ մեր մտահոգություններին, աջակցել երկրի հիմնախնդիրների մարտահրավերների լուծմանը: Ակնկալում ենք ձեր աջակցությունը: Դեկտեմբերի 9-ին միասնաբար քվեարկեք ՀՅԴ-ի օգտին, եւ դուք հնարավորություն կունենաք ազգային հիմնախնդիրներն առաջ տանելու անվերապահ ընթացք, տեր լինելու Արցախի անվտանգությանը, ունենալ երկրի կայունության եւ երկրի հիմնախնդիրները լուծելու բացառիկ հնարավորություն»,- վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության մարզային շտաբի քարոզչական պատասխանատու Գնել Տիգրանյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց կուսակցության օգտին քվեարկելու պատճառները. «Բացի այն, որ մեր ծրագրային դրույթների մի մասը ուրիշ ոչ մի կուսակցություն չունի, ուրիշ որպես սոցիալիստական միակ կուսակցություն: Բացի այդ մենք միակ կուսակցությունն ենք, որ ունի 128 տարվա կյանք ու փորձ, իսկ վերջին 29 տարին՝ Արցախում եւ ՀՀ-ում գործել ենք եւ՛ որպես ընդդիմություն, եւ՛ որպես իշխանություն: Բացի այդ մենք նաեւ միակ համահայկական կուսակցությունն ենք՝ իր նպատակներով եւ կառույցով, որ գործում ենք ավելի քան 30 երկրներում: Բացի այս ամենից կան նաեւ այլ պատճառներ, եւ ճիշտ կվարվեք, եթե մեր օգտին քվեարկեք»:

ՀՅԴ Լիբանանի ԿԿ անդամ Մելիք Գարագավորյանն էլ ասաց, որ դեկտեմբերի 9-ին ընտրում են ոչ միայն խորհրդարան, այլեւ այն, թե ինչ տեսակի Հայաստան են ուզում. «Այսօր գոյություն ունի բազմաթիվ թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին խնդիրներ, որոնց լուծումը նաեւ ենթադրում է ներազգային միասնականություն, համերաշխություն, կառուցողականություն, ոչ թե միանձնյա իշխանություն, միանձնյա խորհրդարան, միանձնյա քաղաքական դաշտ: Ենթադրում է համախմբվածություն, որը պետք է վերածել քաղաքական լուրջ գործոնի»:

ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արմենուհի Կյուրեղյանն էլ խոսեց իրենց թիմի հնարավորությունների մասին, որոնց շնորհիվ կյանքի կկոչեն մի շարք ծրագրեր. «Այսօր մենք՝ ՀՅԴ ներկայացուցիչներս եկել ենք ձեզ ասելու, որ այո՛ մենք համամիտ ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ հայ մարդն ապրի արժանապատիվ, ունենա արժանապատիվ աշխատանք, աշխատավարձ, որ հայ թոշակառուն ստանա արժանապատիվ թոշակ եւ ունենա արժանապատիվ ծերություն: Մենք եկել ենք եւ ասում են, որ վաղուց արդեն ժամանակն է հարթակներից խոսել ոչ թե պատերին ծեփելու, այլ պատերը շաղափով ծեփելու մասին: Եվ մենք այդ ծրագրերն ենք ձեր առաջ բերելու: Մենք եկել ենք ձեզ ասելու, որ վաղուց արդեն ժամանակն է ոչ թե մարդկանց ասֆալտին փռելու, այլ այնպիսի ծրագրեր բերելու, որոնք ասֆալտ են փռելու»:

Հանդիպումն ուղեկցվում էր գինու, մրգի եւ քաղցրավենիքի հյուրասիրությամբ: Հանդիպման ավարտին Վանաձորի Հայքի հրապարակում վառեցին խարույկն ու բռնեցին շուրջպար:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company