ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք միասնության հանրահավաք ենք հրավիրում

31 Հոկտեմբեր 2022

Գաղտնիք չէ, որ այսօր Արցախը, Հայաստանը եւ հայ ժողովուրդը գտնվում են պատմական եւ ճակատագրական փուլում. մեր զույգ հայկական պետությունները դիմագրավում են շատ ծանր մարտահրավերներ եւ այս պայմաններում հասարակության մեջ կա երկու հիմնական տեսակետ. այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Մի տեսակետի հեղինակն այսօրվա իշխանություններն են, որոնք ասում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով ավարտված պատերազմն այլեւս դատավճիռ է, մենք չունենք որեւէ ռեսուրս եւ հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալեւ եւ մեր հանրությանն առաջարկում են նոր կորուստների եւ զրկանքների գնով գնալ ինչ-որ երեւակայական խաղաղության հետեւից: Ըստ էության, առաջարկում են՝ զիջել հայրենիքի մի մասը, մնացած մասը փրկելու համար:

Եվ կա իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակետը, որն առաջարկում են ազգային ուժերը եւ ժողովուրդը. Դա պայքարի օրակարգն է: Դա այն է, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակից, հայրենիքի մի մասը զիջելով կզիջենք ամբողջը եւ օրվա իշխանության առաջարկած ճանապարհը ըստ էության, կործանարար է:

Մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները եւ լծվել հայրենիքի պաշտպանության, անվտանգության եւ վերականգնման գործին»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով, այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում պատմական իրադարձություն էր, կարեւոր արձանագրում ի լուր ամբողջ աշխարհը: Նա առանձնացրեց մի քանի կարեւոր արձանագրումներ երեկվա հանրհավաքից.

«Առաջինը, որ Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմիններ, ԱԺ ուժերը մեկ մասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը չի եղել եւ չի նելու Ադրբեջանի կազմում: Երկրորդ, շատ հստակ հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է Արցախի ժողովրդի համար եւ արժանանալու է դիմադրության: Երրորդը, Հայաստանի որեւէ իշխանություն չունի որեւէ իրավունք ստորագրելու որեւէ փաստաթուղթ, մորը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը: Չորրորդը, երեկ Արցախից շատ հստակ ուղերձ հղեցին համայն հայությանը, որ շարունակեք տեր կանգնել Արցախին, սատար կանգնել Արցախի ազգային շահերին, կանգնեք Արցախի կողքին: Իրենք շատ հստակ հայտարարեցին իրենց պայքարին տեր կանգնելու կարեւոր առաքելության մասին»:

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ հիմա գնդակը Հայաստանի դաշտում է. «Մենք երեկ արագ արձագանքեցինք Արցախին հնչած կոչին: Նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք: Այդ հանրահվաքը միասնության հանրհավաք է: Միասնություն որեւէ անձի կամ ընդդիմության շուրջ, այլ միսնություն Արցախի ինքնիշխանության շուրջ, Հայաստանի տարածքային ամբողջության եւ անվտանգության շուրջ: Հանրահավաքը հրավիրել է «Դիմադրության» շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրհավաքն է: Հետեւբար ՀՀ քաղաքացին մասնակցելով դրան, նախ պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին եւ այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ: Երկրորդը. «Հայ մարդը մասնակցելով հանրահավաքին արձանագրելու է, որ ՀՀ իշխանությունները չունեն որեւէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու համար: Օրվա իշխանությունն իրավունք չունիստորագրելու որեւէ փաստաթուղթ , որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»:

Իշխան Սաղաթելյանը դիմեց Հայ եկեղեցին եւ Վեռհափառին՝ ակնկալելով իր օրհնությունն ու աջակցությունը այդ հանրահավաքին. «Երկրորդը դիմում եմ մեր մտավորականությանը, գիտական համայնքին, այս ճակատագրական պահին կոչով հանդես գան, մասնակցեն հանրհավաքին՝ ցույց տալու հայ մտավորականության կամքը: Դիմում եմ երիտասարդությանը՝ ոտքի կանգնեք, եկեք միասին տեր կանգնենք մեր հայրենիքին, եկեք միասին ստանձնեք պատասխանատվություն մեր երկրի ճակատագրի նկատմամբ: Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերի՝ մի կողմ դնենք կուսակցական, քաղաքական շահերը, մրցակցությունը եւ համախմբվել այս կարեւոր նպատակի շուրջ: Դիմում եմ քաղաքական մեծամասնությունը, որ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը: Դեռ ուշ չի, մտածեք, խելքի եկեք, մի առաջնորդվեք զուտ անձնական եւ Նիկոլի պաշտպանության շահերով»,-հայտարարեց նա:

Այն օրակարգը, որ դրված էր սեղանին, երբեք չի կարող սպառված լինել. նշեց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախկին նախագահների եւ կաթողիկոսի հանդիպումների շարքի մասին:

Դիտարկմանը, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այդ ֆորմատով օրակարգը սպառված է եւ դրանի հետո հանդիպումներ չեն եղել, Սաղաթելյանն ասաց. «Պետք է արձնագրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները: Իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունը, այն քայլերն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ եւս դա փաստեց: Այն ֆորմատը, որի մասին հայտարարել ենք, այո, այդ ֆորմատից առնվազն մինչեւ հիմա ակնկալիքներ կան: Ինչ կլինի հետագայում, արդյոք նոր հանդիպում կլինի, ինչ արդյունքներ կլինեն, ես այս պահին չեմ կարող ասել, բայց ակնկալիքները կան եւ դա շատ բնական է»:

Օրվա իշխանությունն իր օտարերկրյա գործակալական ցանցերով, իրենց սպասարկուներով հետեւողականորեն փորձում են հանրությանը տրամադրել, որ այլ ելք չկա, որ եթե պայքարենք Արցախի համար, կկորցնենք նաեւ Հայաստանը, կունենանք նոր զոհեր, նոր կորուստներ, ամեն ինչ վերջացած է, թույլ ենք. նշեց Իշխան Սաղաթելյանը:

«Այս գիծն անընհատ տրամադրում են հասարակությանը հուսահատության, որ կարողանան իրենց դավաճանական ծրագիրը հասցնեն ավարտին: Բայց մեր հանրությունը պետք է իմանա, որ սա միայն Արցախի հարց չէ, Արցախը կորցնելով կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, Առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն: Սրանք հանրությանը մոլորեցնելով տանում են նոր ցեղասպանության ու կոտորածի: Արցախը զոհելով ուղղակի թշնամու զորքերն ու խրամատները մոտեցնելու ենք Երեւանին, հետեւաբար սա պայքար է առաջին հերթին Հայաստանի համար: Զիջելով չենք կարողանալու հասնել խաղաղության»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը վստահություն հայտվեց, որ կա պատրաստ զանգված պայքարելու, պետք է կարողանան այդ ուժերը համախմբել, մոբիլիզացնել. «Կան սոցիոլոգիական հարցումներ եւ մեր ժողովրդի ճնշղ մեծամասնությունը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչքա՞վ է պատրաստ դրա համար պայքարել, եթե մենք բացատրենք բոլոր վտանգները, վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատրաստ է: Ես գիտեմ, որ կան հիասթափված քաղաքացիներ, բայց ես վստահ եմ, որ նրանք նոյեմբերի 5-ի հանրահավաքին ներկա են լինելու»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Նա խոստովանեց, որ «Դիմադրության» շարժման ընթացքում եղել են նաեւ կազմակերպական բնույթի խնդիրներ. «Մենք բոլորից լավ գիտենք մեր թերություններն ու սխալները, եւ ամեն ինչ անում ենք դա շտկելու եւ պայքարը հղթական ավարտին հասցնելու համար»:

Իմ կարծիքով որեւէ վերջնական փաստաթուղթ, բնականաբար, չի ստորագրվելու. նշեց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում սպասվող Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը:

«Մնացած արդյուքններին կծանոթանանք երեկոյան եւ վաղը, ըստ դրա կարձագանքենք»,-ասաց նա:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կարեւորը՝ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսից

-«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին համազգային հանրահավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում։
-«Դիմադրություն» շարժումը դիմում է Եկեղեցուն՝ աջակցել հանրահավաքին, հայ մտավորականությանը՝ կոչ անել մասնակցել հանրահավաքին, երիտասարդությանը՝ ոտքի կանգնել և ստանձնել պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար։
-Այս պայքարը որևէ պարագայում կանգ չի առնելու․ այս պայքարի պարտությունը կլինի հայ ժողովրդի պարտությունը։
-Ամբողջ աշխարհը պետք է ֆիքսի, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը։
-Դեռ ակնկալիքներ ունենք նախկին նախագահների և Վեհափառի հանդիպումների ֆորմատից։
-Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ, Արցախը զիջելով, չենք կարող հասնել խաղաղության։
-Վերակազմակերպվելու ենք, շտկենք թերությունները, համախմբվենք և մեր պայքարը կհասցնենք հաղթական ավարտին։
-Չեմ կարծում, որ Սոչիում այսօր որևէ վերջնական փաստաթուղթ կստորագրվի։
-Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որը ժխտի կամ սահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է, այն հակասելու է ՀՀ Անկախության Հռչակագրին և սպասարկելու է միայն թշնամու շահերը։
-Նոյեմբերի 5-ին պետք է փաստենք, որ հայ մարդն այս իշխանությանը մանդատ չի տվել երկիրը նոր զիջումների տանելու։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company