ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախը հավատարիմ է հողին ու հային

08 Դեկտեմբեր 2018

Ահա և ավարտվեց Հայաստանի Հանրապետության 2018թ. դեկտեմբերի հապճեպ խորհրդարանական ընտրությունների աննախադեպ քարոզարշավը: Աննախադեպ նախ և առաջ քարոզարշավի տևողության առումով և, անշուշտ, աննախադեպ բովանդակության տեսանկյունից:

Ինչպես ընտրությունների թվականի հապշտապ ճշտումը, այնպես էլ քարոզարշավը «ափալ-թափալ» էր:

Հատկանշական է, որ մասնակից քաղաքական ուժերի կողմից քննադատվեց և անցանկալի համարվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմի և նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև գող-ոստիկան խաղի հոգեբանությամբ ծավալող ներկայացումը: Կարծես թե իշխանությունը փորձում էր ոստիկանի դեր ստանձնել և բռնել գողին, իսկ նախկին իշխանությունը գործում էր պաշտպանվել «բա դու էլ չես արել խոստումը» կամ «հակասել ես ինքդ քեզ» պաշտպանական վահանով: Այդ երևույթը բոլորովին չէր կարող կապ ունենալ առողջ քարոզարշավի տրամաբանության հետ, սակայն որպես շոու հետաքրքիր երանգավորում ունեցավ և այդ բեմականացումը ծածկեց քարոզարշավին մասնակից մյուս քաղաքական ուժերի խոսքն ու պատգամը:

Մյուս կարևոր հանգամանքը քարոզարշավի ընթացքում Ղարաբաղյան թեմայի շոշափումն էր, որը շահարկվեց հատկապես երկու ուժերի կողմից՝ ՀՀԿ-ի և «Իմ քայլի»: Բարեբախտաբար, Ղարաբաղյան շարժման մասին «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանն անթույլատրելի սխալ արտահայտությունից հետո զրկվեց հետագա ելույթի հնարավորությունից:

Մյուս կողմից «Ղարաբաղի պաշտպան»-ի դերը ստանձնեց Դավիթ Շահնազարյանը: Հիշեցման կարգով նշենք, որ ոչ վաղ անցյալում նա ու Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից էին, ով բազմիցս հայտարարել էր, որ «Սերգոն լավ չի ապրի Հայաստանում, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չի», ընդ որում նա հարցի լուծումը տեսնում էր զիջումների գնալու մեջ:

12 օրվա այս թոհուբոհը ոչ մի պղտոր ջուր էլ չպարզեց, դեռ ավելին, ջրերը շատ ավելի պղտորվեցին և ցավն այն է, որ ամենայն հավանականությամբ նույն պատկերն ենք ունենալու ապագա խորհրդարանում: Հույս ունենք, որ հազարավոր դիտումներ ապահովող, փողոցային, ասֆալտի մակարդակի իջած բանավեճերը չեն տեղափոխվի օրենսդիր մարմին: Վերջապես պետք է գիտակցել իշխանության բեռի ծանրությունը և կրել պատասխանատվություն:

Քաղաքական դաշտը ապականված է, գաղափարազուրկ շոուի բեմահարթակի վերածված, սելֆիներով ու ֆեյսբուքյան պատգամներով քաղաքական ներկայացումները չեն կարող երկար տևել: Իսկ ժողովրդին միայն ոչնչով սնելը և որկրամոլության մղող «միայն հացիվ» խոստումները բարոյազրկում են ազգին և խարխլում ազգն ու հայրենիքը պահող արժեքային համակարգը:

Արցախը երբեք չի կարող ընդունել նմանատիպ բարոյալքում: Արցախում յուրաքանչյուր ոք իր հարազատի արյան ու քրտինքի գնով կառուցել է պետություն, նվաճել է պատմական հայրենիք և գիտի իր երկրի, հողի արժեքը ոչ թե վերացական,  այլ առարկայորեն՝ յուրաքաչյուր օր, յուրաքանչյուր ժամ հիշելով իր բարեկամի, հարազատի կամ հարևանի թափած արյան գինը:

Իսկ Արցախով այսօր պարծենում է յուրաքանչյուր հայ, Արցախը դարձել է հային արժևորող և հայի արժեքը կրող խորհրդանիշ:

Արցախը հավատարիմ է հողին ու հային:

«Ապառաժ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company