ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՎԷՄ
  • ԱԶԴ

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2022 թ. 4-րդ համարը

31 Հունվար 2023

ԱԶԴ

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2022 թ. 4-րդ համարը, որի «Խմբագրականը» անցած տարվա ընթացքում Հայաստանի շուրջը ծավալված բուռն զարգացումների խորքը թափանցելու և դրանց արդյունքներն ամփոփելու միջոցով 2023-ին սպասովող մարտահրավերները կանխատեսելու տարեվերջյան փորձ է։

Նույն նպատակով հաջորդ՝ «Հիմնաքարեր» բաժնում տպագրված երիտասարդ փիլիսոփա Դավիթ Ռ. Մոսինյանի «Խաղաղությունը որպես պատում և իրողություն» գիտական ուսումնասիրությունը հիմնավորապես հերքում է պատերազմի ու խաղաղության հարաբերակցության վերաբերյալ մեր հանրության շրջանում տարածվող թյուր պատկերացումները և ցույց է տալիս իրական խաղաղությանը հասնելու ուղիները։

«Վէմ» հանդեսը չէր կարող շրջանցել վերջերս լրացած ԽՍՀՄ կազմավորման 100-ամյակը, բայց այդ առիթով լույս տեսած Արարատ Մ. Հակոբյանի ուսումնասիրությունը Հայաստանի անկախության կորստյան 1920-1922 թթ. բարդ գործընթացի համակողմանի քննության միջոցով որևէ տեղ չի թողնում նույնը ևս մեկ անգամ կրկնելու փորձերի համար։

Լեզվաբան Սարգիս Ռ. Ավետյանի կողմից Սուրբ գրքի հունարեն բնագրի համեմատությամբ իրականացված՝ «Աստվածաշնչում հին հայերենի ստորադասական եղանակի կիրառությունների քննություն» լեզվաբանական ուսումնասիրությունը, Արամ Գ. Ալեքսանյանի «Գոյաբանության մտակարգումը՝ ըստ Հովհաննես Թումանյանի» խորքային վերլուծությունը մեզ տալիս են մինչ օրս չուսումնասիրված, բավականին բարդ հարցերի գիտական պատասխանները։ Իսկ գրականագետ Ալա Ա. Խառատյանի «Թռչունի այլաբանությունը միջնադարյան հայ տաղերգության աշխարհիկացման հիմքում» հոդվածն ընդհակառակը՝ հերքում է Հովհաննես Սարկավագի ու Մկրտիչ Նաղաշի պոեզիայի ակունքների մասին մեզանում առկա պատկերացումները։

ՀՀ Ազգային արխիվի աշխատանքների ընդհատման պատճառով 2022 թվականին այդպես էլ չհաջողվեց ավարտել Քրիստափոր Միքայելյանի ու ՀՅԴ Բաքվի կամ «Ոսկանապատի» կազմակերպության գործունեության մասին նոր հայտնաբերված փաստաթղթերում առկա ծածկագրված անձնանունների վերծանությունը, ուստի այն լույս կտեսնի մեր հանդեսի 2023 թվականի առաջին համարում։

__________________________________________________________

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ ԽԱՎԱՐԸ ԹԱՆՁՐԱՆՈՒՄ Է

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Դավիթ Ռ. Մոսինյան
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՈՒՄ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Ս. Խուդինյան
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ-20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ
Մաս երկրորդ։ ՀՅԴ եվրոպական քարոզչությունը և
«Pro Arménia»-ի ծնունդը

Արարատ Մ. Հակոբյան
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 1920-1922 ԹԹ. «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ
ԽՍՀՄ կազմավորման 100-ամյակի առթիվ

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ալա Ա․ Խառատյան
ԹՌՉՈՒՆԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՏԱՂԵՐԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻԿԱՑՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ
(Հովհաննես Սարկավագից մինչև
Մկրտիչ Նաղաշ

Աշոտ Ն. Հայրունի
ՐԱՖՖԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Ռ. Ավետյան
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հունարեն բնագրի համեմատությամբ

Միրանուշ Է. Կեսոյան
ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ-ԱՐՏԱՀԱՅՏՉԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԻՄԱՍՏԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ
ՈՃԱԿԱՆ ՀՆԱՐԱՆՔՆԵՐ
Քննություն նոր լույսի ներքո

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Արամ Գ. Ալեքսանյան
ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄՏԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

ՄՇԱԿՈՒՅԹ
Լիլիթ Լ. Մանասերյան
20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԲԵՄԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
Որպես հասարակական
գիտակցության հայելի

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայկազ Ժ. Հովհաննիսյան
ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ-ԻՎԱՆ ՊԱՍԿԵՎԻՉ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Արամ Ս. Սայիյան
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽՄԲԵՐԸ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
(1919-1923 ԹԹ.)

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հովիկ Բ. Գրիգորյան
Ռոստոմի անտիպ նամակները։ Հրատարակութեան պատրաստութիւն, խմբագրութիւն եւ ծանօթագրութիւններ՝
Երուանդ Փամպուքեանի

ՀԱՎԵԼՎԱԾ
Մարինե Դ. Ղազարյան
ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐՈՒՄ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company