ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Տեղ գյուղում նման իրավիճակ չէր լինի, եթե մեկ տարի առաջ կատարվեր ամրաշինական աշխատանք

14 Ապրիլ 2023

Այսօր՝ ապրիլի 14-ին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ամփոփել է խորհրդարանական շաբաթը։ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացրել է կարևորագույն անցուդարձերի վերաբերյալ դիրքորոշումն ու գնահատել արվածը։

«Անզեն աչքով էլ երևում է, որ Տեղ գյուղում թշնամական առաջխաղացումը չէր լինի, եթե իշխանության ղեկին լիներ երկրի մասին մտածող, գործողությունները ծրագրող, համակարգված գործողություններ, կառավարում իրականացնող անձնավորություն»,- ասաց նա։

Նա նշեց, որ Տեղ գյուղում թշնամին այդքան առաջխաղացում չէր ունենա, քանի որ մեկ տարի առաջ արդեն հայտնի էր, որ ճանապարհը փոխվելու է Տեղ-Կոռնիձոր ուղղով և մեկ տարվա ընթացքում հնարավոր էր և ամրաշինական, ինժեներական աշխատանքներ, և տեղակայման ամբողջական համալիր ծրագիր իրականացնել։

«Ամենախորհրդանշականն է. 30 տարվա մեջ հարյուր հազարավոր մեր հայրենակիցները նկարվել են «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակի առաջ,երբ դու գիտես, որ ամսի մեկով հեռանում ես այդ հատվածից, մեկը չկար երկիրը սիրող, որ ասեր՝ այս ցուցանակը տանենք։ Տեղ գյուղի հետ կապված ամենախորհրդանշականը այդ ցուցանակը գերության մեջ թողնելն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների՝ Հայաստանի տարածք մտնելուն, ու, մասնավորապես, դրանցից մեկին ապրիլի 13-ին քաղաքացիների կողմից բռնելուն, նա ասաց. «Երեկ փակ հանդիպմանը ներկա էր ԱԱԾ հակահետախուզության պետի տեղակալը, Հայաստան ներխուժած երկորրդ ադրբեջանցու հետ կապված ամբողջական տեղեկատվություն չկարողացավ տալ՝ ասելով, որ դեպքը նոր է տեղի ունեցել։

Փաստ է, որ երեք օր շարունակ ադրբեջանցի զինվորը կարողացել է Սիսիանից հասնել մինչև Կապան։ Սա ինքնին արտառոց ու խայտառակ դեպք է։

Երկրորդ խայտառակ դեպքը, որ արդեն տևական ժամանակ է կա, ԱԺ դահլիճում է եղել, երբ Նիկոլ Փաշինյանը իր վրա վերցնելով նախաքննական, հետախուզական, հակահետախուզական, փաստաբանական, ալիևյան, բոլոր պաշտոնները, փորձում էր բացատրել, որ նա կարող է հետ է գնացել։

2020թ-ի հուլիսյան դեպքերին էլ փորձում էր բացատրել, թե ադրբեջանցիները Տավուշում մեքենայով, որ եկել էին, երևի մոլորել էին»։

ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարց ուղղեցին Գեղամ Մանուկյանին՝ արդյոք ՀՅԴ-ն չի կիսում պատասխանատվություն 2018-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար։

«Հեռվից շատ հեշտ է դատողություն անել, երբ տեղափոխվում ենք 2018 թվականի ապրիլ ամիս՝ հանրային մթնոլորտ, երբ վարչապետը հրաժարական էր տվել, վարչապետ չկար։ Պետք է նկատի ունենալ, որ այդ ժամանակ կառավարության ձևավորման մեջ Դաշնակցությունը կարճատև մասնակցություն ունեցավ հույս ունենալով, որ իր մասնակցությամբ իրավիճակ կփոխի։ Ի սկզբանե հասկանալի էր, որ շատ վտանգավոր տենդենցներ կարող են լինել։ Երբ պարզ դարձավ, որ անհնար է, մի քանի ամիս հետո ՀՅԴ-ն ոչ միայն մեջ չէր, այլ 2019 թվականին, երբ Հայաստանում որևէ մեկը չէր համարձակվում Նիկոլ Փաշինյանին ասել, որ «աչքի վերևը ունք կա», Դաշնակցությունն առաջին քաղաքական ուժն էր, որ Ազատության հրապարակում հանրահավաքով զգուշացնում էր այս իշխանությունների վտանգավոր գործողությունների մասին»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/Vx_t7OvR66Y

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company