ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

«Հայաստան» խմբակցությունն ամփոփել է խորհրդարանական շաբաթը

04 Մայիս 2023

Այսօր՝ մայիսի 4-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթը և պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ալիևը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, ներառյալ Նիկոլ Փաշինյանի, շատ ավելի լավ գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախի Հանրապետությունը, դրա համար ինքը երկրորդ պահանջն է առաջադրում, միջազգային հանրությունն էլ է դա շատ լավ հասկանում. իր խոսքում ասաց Արծվիկ Մինասյանը:

«Փաշինյանը շարունակաբար, անընդհատ Արցախը մղում է դեպի Ադրբեջան, վտանգավոր հայտարարություններ է անում՝ անջատում հանուն փրկության կամ ժողովրդի ինքնորոշման իրավունքի կոնցեպտը գլխիվայր շուռ տալով։

Հիմա էլ սկսել է մանիպուլացնել Մադրիդյան սկզբունքները. գլխիվայր շուռ տալով՝ փորձում է հիմա էլ մի այլ փորձանքի մեջ գցել հայ ժողովրդին։ Ինչի՞ համար է դա անում։ Այս հարցի պատասխանը երևի իրենք պետք է տան»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ գլխավորի դատախազի ներկայացրած տարեկան հաղորդմանը՝ Արծվիկ Մինասյանն ասաց,- «Դատախազությունը, որպես այսօրվա իշխանության ամենաարտահայտված կառույց, հստակ որդեգրել է երկակի ստանդարտ, և այդտեղ մշտապես տուժում է այն հատվածը, որը չի կիսում այս իշխանությունների տեսակերը: Դատախազությունը և իրավապահ ողջ համակարգը ծառայում են օրվա քաղաքական իշխանության նույնիսկ ապօրինի վարքագիծն օրինականացնելուն», – ասաց նա։

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ առավոտյան լուրերն ասում էին, թե կա առաջընթաց կամ ըմբռնում հայ-ադրբեջանական բանակցություններում. ինչքան այս իշխանությունները բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում:

«Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է՝ ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրանալ, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա բարդել և ստեղծել ինչ-որ մի պետություն, որի ապագան նույնիսկ իրենք չեն պատկերացնում», – ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, թե ունեն լուրջ մտահոգություն, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու։

Ինչ երեկ փորձում էր անել Նիկոլ Փաշինյանը ավելի շատ սազական էր գիտագործնական սեմինարի։

«Փաշինյանի ասածն այն էր, որ պետք է փոխենք մեր պետության և հայրենասիրության մոդելը, այսինքն փոխենք այն, ինչի վրա հիմնված է այս հանրապետությունը, որովհետև նման մտավարժանք 33 տարի առաջ օգոստոսին էր, երբ ձևավորվում էր Հայաստանի անկախ պետականությունը, երբ մշակվում էր անկախության հռչակագիրը։ Այդ պետականության մոդելի առանցքում Արցախի խնդիրն էր, Ցեղասպանության խնդրի միջազգային դատապարտումն էր։ Այնտեղ կետ կա, որ ՀՀ-ն շարունակում է, կամ կրողն է Առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների։ Կար պետական մոդել, իսկ հիմա Փաշինյանն ասում է այս ամենը քանդենք և ստեղծենք մեկ այլ հայրենասիրական մոդել և դա նշանակում է վերջ՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և ինչ ուզում է լինի մենք խաղաղություն ենք ուզում։ Մեզ խփեն, լրացուցիչ պահանջներ ներկայացնեն, մենք ասում ենք չէ, մենք որևէ բան չենք անում և գնում ենք խաղաղության։ Իսկ այն, որ ցանկացած զիջում բերում է նոր պահանջների՝ ակնհայտ է․ հհիշեք, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը առաջին պահանջը եղավ Կաշենի հանքը, դա փակվեց, բայց շրջափակումը չվերացվեց, հաջորդը եղավ Ռուբեն Վարդանյանի պաշտոնից զրկումը, նա պաշտոնանկ արվեց, և՞․․․ Սա թուրքական քաղաքականությունն է, սա թուրք-ադրբեջանական պետության էությունն է՝ հավելյալ պահանջներ, հավելյալ ճնշումներ և ինչքան դու ընկրկում ես այնքան իրենք լկտիանում և պահանջներ են ներկայացնում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյությում

https://youtu.be/bteR5EWDzhk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company