ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Ազգային ուժերու համախմբումով կարող ենք բեկանել պատմութեան ընթացքը

28 Մայիս 2023

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ.

Սիրելի ժողովուրդ,

Մայիս 28-ով կերտուած Հայաստանի Հանրապետութիւնը Ցեղասպանութեան արհաւիրքէն ետք հայոց հրաշափառ յարութիւնն էր: Մեր նորագոյն պատմութեան մեծագոյն յաղթանակն է Մայիս 28ը, որմով ապահովուեցան մեր ժողովուրդի գոյատեւումը եւ աշխարհի քարտէսին վերադարձած իր անկախ հայրենիքին մէջ ապրելու եւ զարգանալու հնարաւորութիւնը:

Օրհասական այդ օրերուն հայ ժողովուրդը կարողացաւ զարթնեցնել իր մէջ այն ուժականութիւնը, որ խիզախ եւ ներշնչող հայրենակերտ ղեկավարներու առաջնորդութեամբ, հայութիւնը վերածեց երկաթեայ բռունցքի:

Եւ տեղի ունեցաւ հրաշքը, բռնցքուած ժողովուրդը ետ մղեց թրքական բանակը եւ կերտեց հայկական Առաջին հանրապետութիւնը:

Դաշնակցութիւնը ստանձնելով երկրի ղէկը լծուեցաւ պետականութիւնը կազմակերպելու, յառաջդիմական հիմքեր հաստատելու եւ հայացնելու գործին: Անձեւ քաոէսէն կերտեց արդիական կարգեր, հասաւ ցեղասպանութենէն ճողոպրած մնացորդացի կարիքներուն, հաստատեց հայեցի կրթութեան համակարգ եւ համալսարան, կարեւորեց հայ կանանց դերակատարութիւնը եւ 1919ին նոյնիսկ հռչակեց միացեալ Հայաստանի տեսլականի իրականացման գործընթացը:

Այսօր ալ հայրենիքը ճգնաժամի մէջ է. բայց երբեմնի հայրենանուէր իշխանութեան փոխարէն ունինք պարտուողական, յանձնուողական եւ իր էութենէն դատարկուած պետական ղեկավարութիւն. 1918ի առաջնորդները նուիրումով եւ անսասան հաւատքով տոգորուած պատասխանատու անձինք էին, որոնք գերագոյն զոհողութիւներու գնով անհնարինը հնարաւոր կը դարձնէին. այսօր ալ լուծումը նոյնն է՝ մենք պարտաւոր ենք հաւատալ մեր ուժերուն, յաղթահարել հիասթափութիւնները եւ մերժել մեզ պարտադրուած կեղծ արժէքներն ու օրակարգերը:

Մենք Արցախեան ճակատի վերջին պարտութիւնը լոկ ճակատամարտի կորուստ կը նկատենք ու անպայման յաղթելու ենք շարունակուող պատերազմին.

Մենք Հայաստանի այսօրուան իշխանութեան պարտուողական եւ յանձնուողական քաղաքականութեան կտրուկ դէմ ենք եւ անպայմանօրէն վերականգնելու ենք հայ ժողովուրդի մարտունակութիւնը եւ Մայիսեան գոյամարտերու օրինակով սխրանքներ գործելու կամքը.

Մենք կ’ապրինք այնպիսի տարածաշրջանի մէջ, ուր թոյլը չի կրնար գոյատեւել. մենք կարող ենք եւ պէտք է կերտենք ուժեղ պետութիւն՝ հզօր բանակով, որպէսզի զարգանանք առանց զիջելու. եւ պարտաւոր ենք կանխել որեւէ կենսական զիջումներ ենթադրող պայմանագիր, բացառելով առանց ժողովուրդի անմիջական մասնկացութեան որեւէ համաձայնութեան կայացում:

Եւ մենք կը խոստանանք դաշնակցականի վայել վճռակամութեամբ շարունակել պայքարը:

Այո, մենք տէրն ենք մեր հայրենիքին.

Այո, մենք պաշտպանն ենք Հայաստանի ու Արցախի բոլոր իրաւունքներուն, որոնցմէ որեւէ նահանջ անթոյլատրելի է.

Մենք մարտահրաւէրներէ երկնչողը չենք. մենք վստահ ենք, որ ազգային ուժերու համախմբումով կարող ենք բեկանել պատմութեան ընթացքը, ինչպէս կատարեցինք Սարտարապատի, Ղարաքիլիսէի եւ Բաշ Ապարանի ճակատամարտներու արդիւնքով:

Եւ հանրապետութեան հիմնադիր Արամի յուշարձանի առջեւ հաւաքուածներս՝ այսօր կը վերանորոգենք մեր ուխտը ազատագրելու հայրենիքն ու հայութիւնը ամէն տեսակի կապանքներէ ու անիրաւութենէ:

Կեցցէ’ Հայաստանը,

Կեցցե’ն Արցախի հանրապետութիւնն ու Արցախահայութիւնը,

Կեցցէ’ աշխարհատարած ողջ հայութիւնը:

ՅՏԽ

2023 Մայիս 28
Երեւան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company