ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Գյումրիում նշվեց Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակը ու Համազգային հայ կրթական և մշակութային միության 95-ամյակը

29 Մայիս 2023

Մայիսի 28-ը Գյումրիում

Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակը ու Համազգային հայ կրթական և մշակութային միության 95-ամյակը նշվեց Հայաստանի մշակութային ու արվեստաբույր քաղաքում՝ Գյումրիում։

Գյումրիում նորերս իր դռներն էր բացել նաև Համազգայինի Գյումրու գրասենյակը՝ նպատակ ունենալով իր շուրջը համախմբել տեղի արվեստասեր հասարակությանը, քաղաքի ու մարզի մտավորականությանը։

Մայիսի 28-ին նվիրված միջոցառումը կայացավ Գյումրու Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի դահլիճում՝ Համազգայինի Գյումրու գրասենյակի նախաձեռնությամբ։

Միջոցառումը բաղկացած էր երեք խորհրդանշական մասերից՝ Հայոց պետականության վերակերտման օր, Համազգային հայ կրթական և մշակութային միության 95-ամյա ճանապարհ և «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը» ժողովածուի շնորհանդես։

Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Գյումրու գրասենյակի տնօրեն Արա Նախշքարյանը՝ կարևորելով օրվա խորհուրդն ու նշանակությունը մեր ժողովրդի կյանքում։

Ողջույնի և շնորհավորանքի առաջին խոսքը տրվեց Համազգայինի կենտրոնական վարչության անդամ Տիգրան Պապիկյանին (ԱՄՆ), ով իր խոսքը սկսեց հերոսների հիշատակին հարգանքի ու խոնարհումի լռության րոպեով։ «Եթե չլիներ մայիս քսանութի հաղթանակն ու անկախությունը, չէր լինի նաև այսօրվա Հայաստանը, ուստի այս օրը մեզ համար պետք է դառնա սրբազան ուխտի օր՝ պահելու և պահպանելու այն, ինչ ձեռք բերեցինք 105 տարի առաջ և անկախության խորհուրդը աչքի լույսի պես փոխանցելու գալիք սերունդներին։ Այս դժվար օրերին մենք այլ ելք չունենք, քան համախմբվելու, միավորվելու, միասին դիմագրավելու ներկա մարտահրավերներին՝ մեր մեջ կրելով մայիսյան հաղթանակների շունչն ու ոգին»,- իր խոսքում շեշտել է Տիգրան Պապիկյանը։

Համազգայինի կենտրոնական վարչության անդամ (Հայաստան), «Դրոշակ» ամսագրի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանն ամփոփ պատմական ակնարկով ներկայացրեց մայիսյան հերոսամարտերի կարևոր նշանակությունը՝ շեշտելով, որ մայիսյան հերոսամարտերով ճանապարհ բացվեց դեպի հայոց պետականության վերակերտում։ Արտաշես Շահբազյանը նաև անդրադարձավ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր մեծությանը՝ Դաշնակցության գաղափարակիր Արամ Մանուկյանի կերպարին, ով կարողացավ երկրի համար ծայրագույն դժվար պայմաններում ցուցաբերել քաղաքական ու ռազմական փայլուն գործունեություն՝ օրինակ հանդիսանալով գալիք բոլոր քաղաքական գործիչների համար։ <<Ի՞նչ է անկախությունը մեզ համար և ինչո՞վ է այն պայմանավորվում,- այս կարեւորագույն հարցին ի պատասխան Ա. Շահբազյանը նշեց,- կան մի քանի կարևոր գործոններ, որոնք պայմանավորում են անկախության գոյությունը՝ աշխարհագրական տարածք, մարտունակ ուժ, քաղաքական ղեկավարություն, նյութական հնարավորություններ և այլն։ Այս ամենի կողքին, կարծում եմ, կա մի շատ կարևոր գործոն, որով իրապես պայմանավորված է անկախության լինել-չլինելը․ այդ գործոնը գտնվում է մեր բոլորիս ներսում, դա պետականության գիտակցությունն է։ Եթե կա պետականության գիտակցություն, ինչպես որ տեղի ունեցավ 1918-ին, ապա անձև քաոսի մեջ անգամ ժողովուրդը կարող է ստեղծել պետականություն, հասնել անկախության»։

Համազգայինի անցած ուղու և առաքելության մասին ներկաների հետ կիսվեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը՝ նշելով , որ Համազգայինի հիմնադիրներից Նիկոլ Աղբալյանը և Լևոն Շանթը նաև Հայաստանի անկախության վերակերտման ակունքներում էին կանգնած։ «Առաջին Հանրապետություն կերտող հայ մտավորականները, ովքեր կրթություն էին ստացել եվրոպական երկրներում, ունեին միայն մեկ ուղենիշ՝ նրանց համար Հայրենիքը ոչ միայն սրբություն էր, այլև հայրենիքի անկախությունը կերտելը սրբազան գործ էր։ Նրանցից շատերը հետագայում ձեռնամուխ եղան ստեղծելու Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որովհետև գիտակցում էին, որ առանց մշակույթի, առանց կրթված երիտասարդության չէր կարող հայը հայ մնալ, չէր կարող Հայրենիքը պահվեր ու փոխանցվեր սերնդեսերունդ»,- ընդգծեց Ռուզան Առաքելյանը։

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, իր սրտի խոսքն ասաց օրվա խորհուրդի կապակցությամբ.« 1918 թվականին Սարդարապատի պատի տակ որոշվեց մեր ժողովրդի լինել-չլինելու ճակատագիրը, մենք կերտեցինք պետականություն, որովհետև Սարդարապատում հաղթեց մեր ժողովրդի միասնական կամքը և նպատակի գիտակցումը։ Այսօր հայոց Սարդարապատը Արցախն է ու Արցախում է որոշվում մեր ժողովրդի գոյության ուղին։ 120 000 մեր հայրենակիցները, ովքեր այսօր գտնվում են շրջափակման մեջ, մեր նոր Սարդարապատի մարտիկներն են, որովհետև նրանք են, որ ուս ուսի դիմակայում են՝ փրկելով անկախ Հայրենիք ունենալու բոլորիս երազանքը։ Ես ցանկանում եմ, որ բոլորիս մեջ արթնանա հայի այն տեսակը, որը հաղթել է Սարդարապատում, այն տեսակը, որը գիտի, թե ինչպես են սուգը դարձնում պայքար, ինչպես են հայրենասիրությունը դարձնում հայրենատիրություն, հայրենատիրությունը՝ ազգային արժանապատվություն»,- ասաց Հ.Ավագյանը։

Մայիսի 28-ի պատմական իրադարձությանը անդրադարձավ նաև պատմական գիտությունների դոցենտ Կարինե Ալեքսանյանը, ով իր ելույթում շեշտեց, որ հայ ժողովրդի հաղթանակները կվերադառնան այն ժամանակ, երբ մենք չկոչվենք երևանցի, գյումրեցի, արցախցի, սփյուռքահայ և այլ նման անուններով, այլ կոչվենք ու գործենք որպես միասնական հայ ժողովուրդ, ով հստակ գիտի, թե որտեղից է գալիս և ուր է գնում։

Բանասիրական գիտությունների դոցենտ Կարինե Մարտիրոսյանն էլ ներկայացրեց օրերս Համազգայինի Երևանի գրասենյակի և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի համատեղ նախաձենությամբ լույս տեսած « Պոլսահայ գրականությունը 20- րդ դարի կեսից մինչև մեր օրերը » գիտաժողովի նյութերի ժողովածուն՝ կարևորելով պալսահայ գրականության դերը հայ գրականության անդաստանում։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում մենապարով ներկայացավ «Հայկական զարդանախշեր» համույթի պարուհի Յուլյա Ռևազյանը։

Իր ելույթներով հիացրեց հրաշամանուկ Միքայել Հակոբյանը։

Համազգայինի Երևանի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company