ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի «ՌԵՔՎԻԵՄ» ստեղծագործության վերջին’ ամբողջական տպագրությամբ գրքի շնորհանդեսը

03 Հուլիս 2023

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը’ ՇԻՐՎԱՆՅԱՆ երիտասարդական կենտրոնի դահլիճում, Համազգայինի 95- ամյակի շրջանակներում, անցկացրեց հայ գրականության երևելիներից մեկի՝ Ռազմիկ Դավոյանի «ՌԵՔՎԻԵՄ» ստեղծագործության վերջին’ ամբողջական տպագրությամբ գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը տասնյակ հյուրերի կողքին ներկա էին գրողի հարազատները, ընկերներն ու պարզապես նրանք, ովքեր գեթ մեկ անգամ շփվել էին գրողի հետ։

Տոնական միջոցառման բացումն ազդարարեց սոպրանո Լեոնորան’ Կոմիտասի «Կռունկ» երգով։

Ողջույնի խոսքով հանդես եկան Համազգայինի կենտրոնական վարչության անդամ, Հայաստանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը, Երևանի գրասենյակի պատասխանատու Ռուզան Առաքելյանը, գրքի կազմող-հրատարակիչ, Արմենուհի Դավոյանը։ «Ռեքվիեմ» պոեմի մասին գրականագիտական վերլուծական խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Մարտիրոսյանը։

Գրքին անդրադարձան Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը, բանաստեղծուհիներ Ռոզա Հովհաննիսյանը, Լուսինե Աղաջանյանը, գրող-ազատամարտիկ Ռաֆիկ Ղազինյանը, բանասեր Լուսինե Գինոսյանը։

Պահի ոգևորությունը փոխանցվեց նաև հանդիսատեսին, ու հյուրերից մեկը՝ Գոհար Հովհաննիսյանը, ցանկություն հայտնեց ընթերցելու գրքից մեկ հատված։

Միջոցառումն իրենց գեղեցիկ ասմունքով զարդարեցին Գյումրու երիտասարդական պալատի կամավոր, «Մտորումների թատրոնի» սան Ռուզաննա Մաջունջյանը, ՀԵՄ անդամ Վերոնիկա Բեգլարյանը, Գյումրու թիվ 1 դպրոցի սան Մարիամ Հովհաննիսյանը։

Ռազմիկ Դավոյանն այն անհատականությունն է, ում ջանքերով Համազգային հայ կրթական և մշակութային միությունը արմատներ գցեց նաև Հայաստանի սահմաններից ներս և շուրջ 30 տարի ոչ միայն գործուն դերակատարություն ունեցավ, այլև ընդլայնեց աշխարհագրությունը’ հասնելով Գյումրի։ Եվ ահա այսօր Գյումրու օդը լցվեց գրող Ռազմիկ Դավոյանի շնչով, և հուզմունքի ու ուրախության երկունքից ծնվեց հիշողությունը գրողի և իր գրական ժառանգության ծիրից ներս։

Արա Նախշքարյան
2023 թվական, հուլիս 2, Գյումրի

https://youtu.be/kVFRiLtL6-A

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company