ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ասուլիսներ

Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ Բանակումին Ծանօթացման Մամլոյ Ասուլիս` Երեւանի Մէջ

21 Հուլիս 2023

Հինգշաբթի, 20 յուլիսի կէսօրէ առաջ ժամը 11:30-ին, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Երեւանի գրասենեակին մէջ տեղի ունեցաւ Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ բանակումին ծանօթացման մամլոյ ասուլիսը, որուն ներկայ գտնուեցան հայրենի լրատուամիջոցներու ներկայացուցիչներ եւ ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամներ Վաչէ Նաճարեան, Դաւիթ Յակոբեան, Ֆետի Խաժակ Գազանճեան եւ Թալին Օրտողլեան:

Մամլոյ ասուլիսին խօսքեր արտասանեցին ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ Դաւիթ Յակոբեան, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչութեան ատենապետ Սանտրա Վարդանեան եւ Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ բանակումի ընդհանուր խմբապետ Պօղոս Մահպուպեան:

Դաւիթ Յակոբեան ողջունեց ներկայ լրագրողները եւ ծանօթացուց մամլոյ ասուլիսին մասնակից պատասխանատուները: Ապա, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի ատենապետ Սանտրա Վարդանեան խօսեցաւ բանակումի նախապատրաստական աշխատանքներուն մասին, որոնք Բիւրականի եւ Երեւանի մէջ ընթացք առած են վեց ամիսէ ի վեր: «Գառնիկ Մկրտիչեան» սկաուտական բանակավայրը ենթարկուած է վերանորոգութեան եւ այժմ պատրաստ է ընդունելու աշխարհի զանազան երկիրներէն ժամանող ՀՄԸՄ-ականները: Սանտրա Վարդանեան շնորհակալութիւն յայտնեց Արագածոտնի մարզի շտապ օգնութեան բաժանմունքի պատասխանատուներուն եւ ոստիկանութեան, որոնք իրենց աջակցութիւնը կը ցուցաբերեն բանակումին յաջողութեան: Ան նաեւ նշեց, որ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը ուրախութեամբ կը հիւրընկալէ Համա-ՀՄԸՄ-ական ձեռնարկները (մարզախաղեր, բանակումներ)` այդ նպատակին համար զօրաշարժի ենթարկելով իր շարքերը: Վերջապէս, Ս. Վարդանեան տեղեկացուց, որ բանակումը պիտի ունենայ ազգային մշակոյթներու նուիրուած օր մը, որուն ընթացքին բանակավայր պիտի այցելեն ֆիզիքական եւ մտային յատուկ խնամքի կարօտ` «Հրաշք» բաժանմունքի պատանիները:

Ասուլիսին երրորդ խօսքը արտասանեց Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ բանակումի ընդհանուր խմբապետ Պօղոս Մահպուպեան: Ան յայտնեց, որ բանակումը պիտի ունենայ 750 մասնակից եւ 10 հոգինոց խմբապետական ընդհանուր եւ գործադիր կազմ: Բանակումին պաշտօնական բացումն ու փակումը պիտի կատարուին 21 եւ 29 յուլիսին, իսկ շաբաթ, 22 յուլիսի յետմիջօրէին, բանակողները հայրենի հայութեան պիտի ներկայանան պաշտօնական տողանցքով, որ ընթացք պիտի առնէ «Ազատութեան» հրապարակէն եւ պիտի երկարի մինչեւ «Շահումեան»-ի հրապարակ, ուրկէ անոնք փոխադրակառքերով պիտի ուղղուին Ծիծեռնակաբերդ` յարգանքի իրենց տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակներուն:

Պաշտօնական խօսքերէն ետք, ասուլիսին մասնակիցները պատասխանեցին ներկայ լրագրողներու հարցումներուն:

Յայտնենք, որ այսօր` ուրբաթ, 21 յուլիսի կէսօրէ ետք ժամը 6:00-ին (Երեւանի ժամանակացոյցով), Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ բանակումին աշխատանքները ընթացք կ’առնեն բացման յատուկ հանդիսութեամբ, որ կը սփռուի միութեան Դիմատետրի էջով (Homenetmen-ՀՄԸՄ):

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company