ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ասուլիսներ

Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք

30 Օգոստոս 2023

Արցախի ներսում որոշակի հարցերի շուրջ տեսակետների տարբերություն կա, բայց կա նաև այդ դիրքորոշումները մերձեցնելու ցանկություն։ Այս մասին օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

«Ե՛վ իմ կողմից, և՛ խորհրդարանի կողմից ամեն ինչ արվելու է միասնական մթնոլորտ ստեղծելու՝ և՛ քաղաքական, և՛ հասարակական դաշտում, քանի որ իշխանություն-հասարակություն հարաբերությունների համատեքստում կա մի ջրբաժան, որը պետք է վերացնել»,- պարզաբանեց նա։

Իշխանյանը նշեց, որ կա սահմանադրական փոփոխությունների միասնական փաթեթ, որին Արցախը կվերադառնա ավելի ուշ։

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ իմ կողմից այս պաշտոնը ստանձնելու առաջարկն անմիջապես չընդունվեց, ներկուսակցական քննարկումներ եղան, այնուհետև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ»,- ընդգծեց նա։

Խորհրդարանի նախագահը հավելեց, որ այս ընթացակարգերից հետո առաջարկն ընդունվել է՝ բացատրելով, որ առանց քաղաքական կոնսենսուսի այս որոշումը չէր կայացվի։

Դեմ է քվեարկել միայն «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որի ներկայացուցիչները Իշխանյանի հետ հանդիպումների ժամանակ, ըստ վերջինիս, բացատրել են իրենց դիրքորոշումը։

«Իմ թեկնածությունն առաջադրեց իշխող ուժը։ 44-օրյա պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսօր Արցախում չի ներկայացնում իշխող կուսակցությունը։ Ուստի նա պետք է բոլոր կուսակցություններին հենարան համարի՝ լինի ընդդիմադիր, թե իշխանական»,- եզրափակեց նա։

Դավիթ Իշխանյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ երեկ Ադրբեջանի կողմից Ակնայով «հումանիտար» բեռ ուղարկելուն և հայտարարեց, որ հումանիտար բեռի համար մեկ ճանապարհ կա՝ Լաչինի միջանցքն է:

«Եվ այդ միջանցքով անխափան երթևեկությունը պետք է վերականգնվի: Դա ամրագրված է նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով: Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական թեզին, ապա դա նորություն չէ: Շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը արևմտյան գործընկերների, ռուսական գործընկերների միջոցով փորձել է այդ մտադրությունը ներկայացնել և իրականություն դարձնել:

Ադրբեջանի երեկվա քայլը մեզ հասկանալի է, նախ անընդունելի է։ Բավականին քննարկումներ են եղել, մեր հասարակությունը պետք է տեղեկացված լինեն, որ Արցախի իշխանությունների քննարկումները հանգել են նրան, որ այդ ճանապարհի գործարկումը անընդունելի է մեզ համար մի շարք պատճառներով:

Պատճառներից մեկն այն է, որ մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինը, և մենք երկրորդ միջանցքի հասկացողություն մեզ համար չպետք է ամրագրենք: Ադրբեջանը, քաղաքական նպատակներ հետապնդելով, փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենք ներքին խնդիր ունեն և Արցախի հումանիտար ճգնաժամը չի կարող առնչվել արտաքին աշխարհի հետ: Այս խնդիրը հասել է ՄԱԿ-ի ԱԽ»,-նշեց Իշխանյանը։

Երեկ, երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են, որոշակի բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ. ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։

«Ռուս խաղաղապահների հրամանտարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ եւ դեռեւս քաջածանոթ չէ ներքին կացությանը: Կան որոշ դրվագներ, տարրեր, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն ավելի լավ տեղեկացված լինի, բայց նրանք, որոնք այստեղ են, զորակազմի համապատասխան պաշտոնյաները, վստահ եմ՝ շատ լավ տեղեկատցված են մեր եւ ադրբեջանական կողմի մոտեցումներին:

Այս քննարկումները դեռեւս որեւէ արդյունք չեն տվել, համենայնդեպս, ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքը Արցախի Հանրապետության տարածք, որեւէ արդյունք չի տվել: Արցախի իշխանությունների, համապատասխան կառույցների կողմի միջոցներ են ձեռնարկվել եւ այդ քննարկումները դեռեւս ընթացքի մեջ են: Դրանք ավարտված չեն, այստեղ շատ կարեւոր է Արցախի ընդհանուր դիրքորոշումը եւ ռուսական կողմի համապատասխան բացատրություններ տալը»,-ասաց Իշխանյանը:

Նա հավելեց, որ ռուսական կողմը եւս պետք է տեղեկացված լինի այն ընդհանուր իրավիճակին, որն առկա է, եւ այն տեսակետներին, որ ունի արցախյան կողմը. «Ուզում եմ հույս հայտնել, որ այդ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում էլ կավարտվեն եւ կունենան իրենց տրամաբանական ավարտը: Մեր սպասելիքները պետք է որ արդարանան»,-ընդգծեց Արցախի ԱԺ նախագահը:

Գաղտնիք չէ իմ կուսակցության վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, գաղտնիք չէ նաև իմ կուսակցության վերաբերմունքը նաև մեր պետական ինստիտուտներին, այս պարագայում հարցը պետք է դիտարկել ԱՀ ԱԺ-ի ներկայացուցչի և Հայաստանի ԱԺ-ի հետ ունենալիք հարաբերությունների մեջ, ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում իր հարաբերությունները հայաստանյան գործընկերոջ հետ՝ ասաց Դավիթ Իշխանյանը:

Նա վստահեցրեց, որ միշտ էլ կողմ է եղել ինստիտուցիոնալ հարաբերություններին։

Ըստ Դավիթ Իշխանյանի՝ այն հարաբերությունների դաշտը, որ հիմա ձևավորվել է Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև անընդունելի է։

«Անցյալ երկու տարիներին միջխորհրադարանական հարաբերություններ Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև գրեթե չկային, բավարար չէր։ Այդ ամենը բավարար մակարդակի բարձրացնելու համար Ալեն Սիմոնյանի՝ իմ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքն առաջին քայլն էր, որ մենք վերականգնենք այդ հարաբերությունները։ Այդ հարաբերություններն անձնական համատեքստում չպետք է դիտարկել»,- նկատեց Իշխանյանը։

Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգային երաշխավորի դերը զիջել է կամ գրեթե չկա, զրոյացված է. ասաց Դավիթ Իշխանյանը։ Նա նշեց, որ Արցախում միասնական անվտանգային համակարգ ունենալու անհրաժեշտություն կա։ «Ռուս խաղաղապահներն այստեղ են, նաեւ գիտենք, թե ինչ թվակազմ ունեն, այդ առաքելությունն ինչ դերակատարություն ունի։ Եվ, անշուշտ, մեզ համար հիմնական եւ կարեւոր անվտանգության երաշխիքը մնում է Արցախի Պաշտպանության բանակը։ Իսկ Արցախի Պաշտպանության բանակի գործունեության հզորացումն անհրաժեշտություն է։ Եվ սա նաեւ բխելու է օրենսդրական փոփոխություններից ու նախաձեռնություններից։ Պետք է ասեմ, որ անցած երկու տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել, օրինակ՝ զենքի մասին օրենքում, ինքնապաշտպանության հետ կապված օրենսդրական մի շարք փոփոխություններ են եղել, ազգ-բանակ հայեցակարգի գաղափարն իրականություն դարձնելու եւ մի շարք այլ նախաձեռնություններ են եղել։ Ես առիթ ունեցել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ քննարկելու այդ հարցերը, մենք ունենք պահեստազորի հնարավորությունները, ունենք աշխարհազոր, որի մասին ընդունված է օրենք։ Եվ այս ամենով հանդերձ՝ անհրաժեշտություն կա մեկ միասնական կենտրոնացված ուժեղ համակարգ ունենալու։ Դեռեւս վաղ է այդ մասին խոսել, հաշվի առնելով նաեւ այն, որ խորհրդարանն արձակուրդի մեջ է։ Բայց քննարկումները անվտանգային համակարգի դերակատարների եւ ԱԺ հետ շատ կարեւոր կլինի համապատասխան նախաձեռնություններ ցուցաբերելու»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company