ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

2024թ․ պետական բյուջեն անիրատեսական է չի բխում իշխանության ծրագրային խոստումներից

16 Նոյեմբեր 2023

Հաջորդ տարի պետբյուջեի եկամուտները նախատեսվում է 2,67 տրիլոն դրամ կամ ՀՆԱ-ի 25,5 տոկոսը, իսկ ընդհանուր ծախսերը 3,017 տրիլիոն դրամ։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է 48,4 տոկոս, որտեղ հաշվառված չեն ազգային արժույթի արժեզրկման, ինչպես նաև կանխատեսվող բարձր տնտեսական աճի ապահովման ռիսկերը։

Այս ականջահաճո խոստումների հիմքում ՀՆԱ-ի 7 տոկոս աճի կանխատեսումն է։ Վերջինիս իրատեսականության առումով հատկանշական են միջազգային ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները, որոնք չեն անցնում 5 տոկոսը, ինչպես նաև օբյեկտիվ մեկ այլ հանգամանք, ըստ որի՝ նախորդ երկու տարիներին տնտեսական և գների բարձր աճ ապահովող գործոնները թուլանում են և մի պահից դադարելու են՝ առաջացնելով տնտեսական աճի լրացուցիչ էական դժվարություններ։ Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին, պատահական, կարճաժամկետ գործոններին, որոք, ըստ էության, հանգեցրել են մեր երկրի տնտեսության կարճաժամկետ պահանջարկի թռիչքաձև աճի, բարձր տնտեսական աճի՝ բարձր գնաճային ֆոնով։

Տնտեսության կառուցվածքը և երկարաժամկետ աճի ներուժն էապես չեն փոխվում։ Ավելին՝ անվտանգային և արտաքին աշխարհաքաղաքական ահագնացող միջավայրը խորացնում են տնտեսական անվտանգության և ներդրումային ռիսկերն ու դրանց արդեն կոնկրետ դրսևորումները՝ թուրքը կրակում և կասեցնում է Երասխում իրականացվող օտարերկրյա ներդրումները, նույն պատճառով դադարեցված է Զոդի բաց հանքի շահագործումը։

Մակրոտնտեսական հավասարակշռության ապահովման քողի տակ իրականացվում է տնտեսական կայուն աճին վերաբերող հակասական քաղաքականություն։ Մասնավորապես, արտաքին պատահական վերը նշված գործոնների և անարդյունավետ պետական ծախսերի ազդեցությամբ մեծանում է ներքին ընդհանուր պահանջարկը, որը բերում է պահանջարկով քաշվող տնտեսական կարճաժամկետ աճ և հանգեցնում է բարձր գնաճային ճնշումների։ Կենտրոնական բանկն էլ ստիպված պարբերաբար բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ բարձր գնաճը կանխելու նպատակով և ապախթանում (տուգանում) է առանց այն էլ ազատ անկման մեջ գտնվող տնտեսության իրական հատվածի առաջարկը։ Խոսքը հատկապես վերաբերում է արտահանման ոլորտներին, արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը։

Իշխանական հաջորդ մանիպուլացիան, որն ունի շարունակական և բացահայտված բնույթ։ Խոսքը վերաբերում է հետևյալին․ «Յուրաքանչյուր անգամ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս թղթի վրա գրում և ասում են, որ թռիչքաձև ավելացնելու են երկարաժամկետ զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերը։ Եվ սա անում են՝ աղքատության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց չկատարվող խոստումները քողարկելու համար։»։

Կապիտալ ծախսերը չունեն անհատական հասցեատեր, ինչպես օրինակ՝ սոցիալական ծախսերն են։ Հետևաբար՝ կարելի է անվերջ խոստանալ, հետո էլ չկատարել՝ չկրելով պատասխանատվություն։ Հետո՝ այդ ծախսերը անընդհատ և էական չափերով վերաբաշխվում և կատարվում են՝ նախապես հաստատվածից էական շեղումներով։ Օրինակ՝ ջրամբարների, սոցիալական ենթակառուցվածքների համար նախատեսված միջոցներով ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Ի դեպ, այս ամենը հետաքրքիր կերպով զուգակցում են ընտրական գործընթացների հետ։ Այլ հարցեր են այս ծախսերի արդյունավետությունն ու որակը, այս ոլորտում մեկ անձինց գնումների և յուրայինների մասնակցության թռիչքաձև աճերը, գերշահույթները։ Դրանց իրավական գնահատականները հետո են տրվելու։

Մասնավորապես, նախատեսված է 2024թ․ պետական բյուջեի կապիտալ ծախսերի 27 տոկոս աճ՝ շուրջ 700 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 6,6 տոկոսը։ Ի դեպ, 2023թ. հունվար-հոկտեմբերին ընդհանուր կապիտալ ծախսերի 51,5 տոկոսը չի կատարվել, այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում ճշտված պետական բյուջեով նախատեսված 564,7 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 273,6 մլրդ դրամը։ Տարվա ընթացքում անընդհատ և էական չափերով վերաբաշխվում են կապիտալ ծախսերը, որ «դզեն-փչեն» և ճշտված բյուջեի նկատմամբ ունենան բարձր կատարողական։

Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 7 տոկոսը, գրեթե կապիտալ ծախսերի չափով։

Մասնավորապես, անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրով նախատեսված միջոցները կկրճատվեն 10 տոկոսով՝ կազմելով շուրջ 30 մլրդ դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանությունը խոստանում էր վերացնել ծայրահեղ աղքատությունը, կիսով չափ կրճատել աղքատությունը։ Իսկ փաստացի՝ մեկ ընտանիքի աղքատության նպաստի միջին ամսական չափը 32000 դրամ է, նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (75300 դրամ) շուրջ 2,5 անգամ պակաս։

Զբաղվածության աջակցության ծրագրերին հատկացվող միջոցները կրճատվում են 3 անգամ՝ կազմելով ընդամենը 638 միլիոն դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ եղած գործազուրկներին ավելացել են Արցախից բռնի տեղահանված և իրենց կայուն եկամտի աղբյուրը կորցրած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները։

Կենսաթոշակային ապահովությանը հատկացվելու է 326 մլրդ դրամ։ Ընդամենը 5 տոկոսով աճը պայմանավորված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակ վճարելու հետ։ Կենսաթոշակների, աղքատության նպաստների նվազագույն աշխատավարձի չափերը չեն ավելանալու՝ չնայած կանխատեսվող գնաճին։

Խոստացել էին, որ կենսաթոշակի միջին չափը պիտի գերազանցի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Ի դեպ, կենսաթոշակի նվազագույն չափը 36000 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից 2,1 անգամ պակաս, միջին ամսական չափը՝ 49600 դրամ կամ 52 տոկոսով պակաս։ Ակնհայտ է՝ այս խոստումը ևս չեն կատարելու։ Մակրոտնտեսական կայունության ապահովման հիմնական կանոնի պահպանությամբ անհնար է հաջորդ երկու տարիներին միջին կենսաթոշակների չափի տարեկան շուրջ 30 տոկոս աճի ապահովումը, նույնիսկ կանխատեսվող անհավանական բարձր՝ տարեկան 7 տոկոս ՀՆԱ-ի աճի պարագայում։

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերացման խոստումներ տված այս իշխանության օրոք այդ համակարգը դարձավ անդառնալի։ Ամեն տարի հատկացումներն էապես աճում են՝ ի հաշիվ ընթացիկ կենսաթոշակների չափերի ավելացման։ Օրինակ՝ հաջորդ տարի կուտակային կենսաթոշակային համակարգին կհատկացվի 27 տոկոսով ավելի գումար՝ շուրջ 145 մլրդ դրամ կամ աշխատանքային կենսաթոշակին հատկացվող միջոցների կեսի չափով։

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության համար նախագծով նախատեսված է ընդամենը 10 մլրդ դրամ, դրան գումարած շուրջ 30 մլրդ դրամ էլ կենսաթոշակային ապահովության համար։ Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարիներին Արցախին հատկացվող միջոցները կազմում էին տարեկան 144 մլրդ դրամ, իսկ բռնի տեղահանված մեր հայրենակիցները կորցրել են նյութական ապահովվածության բոլոր հիմքերը՝ կացարանից մինչև կայուն եկամուտ։

Հիմա ներկայացնեմ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների Հայաստանում վերաինտեգրման՝ ընդգծվող խնդիրներն ու անորոշությունները, ինչու ոչ՝ նաև արձանագրված ձախողումները։

Նախ ձախողման մասին․ բնակարանային ապահովման սերտեֆիկատների հայտնի ծրագիրը չի նախատեսում նպատակից բխող՝ համարժեք աջակցություն, չի լուծում այս ծրագրային աջակցության հիմնախնդիրը, հետևաբար՝ ծախսվող միջոցներն արդյունավետ չեն։ Եվ սա փաստում են նաև օրվա պատասխանատուները։

Իրավիճակին և օբյեկտիվ կարիքներին համարժեք ծրագրային աջակցության փոխարեն օրվա իշխանությունները քաղցրալեզու խոստումներ են տալիս․ «Մտածում ենք, կարևորում ենք, քննարկում ենք, մշակում ենք, անելու ենք և այլն։»։
Իրականությունը բոլորովին այլ է։

Իրարամերժ հայտարարություններ և անորոշություն․ ի պատասխան ընդիմադիր պատգամավորների հարցերի՝ կառավարության ղեկավարն ասում է, որ արցախահայությունը կարող է օգտվել ՀՀ սոցիալական աջակցության իրավունքներից, այդ թվում՝ ստանալ կենսաթոշակ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացիություն։ Այսօր ԱԺ ամբիոնից միգրացիայի ոլորտի պատասխանատուն հայտարարում է, որ փախստականի կարգավիճակում ևս Արցախցի մեր հայրենակիցներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասարեցված սոցիալական իրավունքներ։

Հրատապ դրամական աջակցության մասին․ ընթացակարգերի անորոշության և անհարկի սահմանափակումների հետևանքով հազարավոր մեր հայրենակիցներ այդ 100 հազար դրամի միանվագ և ամսական հրատապ աջակցությունը, նույնիսկ՝ իրենց ամսական կենսաթոշակները չեն ստանում։

Ամփոփելով, հերթական անգամ արձանագրում ենք․ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում օբյեկտիվ իրավիճակին և օրվա իշխանության ծրագրային խոստումներին բացահայտ անհամապատասխանությունն է, անիրատեսական կանխատեսումները։ Հույսներն արտաքին պատահական գործոններով պայմանավորված «տնտեսական աճի հրաշքի» շարունակությունն է։

Առաջնորդությունը ևս նույնն է՝ կապիտալ ծախսերի սուտ խոստումներ, իրավիճակային խեղաթուրումներ, պոպուլիստական և անպատասխանատու վարքագծի շարունակություն, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու բացառիկ շահ։

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company