ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Կայացավ Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» գրքի շնորհանդեսը

17 Նոյեմբեր 2023

Նոյեմբերի 16-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակում կայացավ արձակագիր, սցենարիստ, ծնունդով Արցախից Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին գրողներ ու մտավորականներ, հրավիրված էին նաև Արցախի գրողների միության անդամներ, արվեստագետներ։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան բոլոր ազատամարտերում անմահացած հերոսների հիշատակը։

Շնորհանդեսի ձևաչափը տարբերվող էր, այն շատ մտերմիկ էր ու անմիջական։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ Նա նախ նշեց, որ գրողի ապրած կյանքն ու նրա ստեղծած գրականությունը շատ ներդաշնակ են, որովհետև գրքում արտացոլված է նաև հեղինակի մարդ տեսակը։ Այնուհետև Ռ. Առաքելյանը շեշտեց. «Այս օրերին, երբ բոլորիս սևեռակետն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն են ու Արցախի ճակատագիրը, երբ մեր հոգու թաքուն անկյունում փայփայում ենք Արցախ վերադառնալու հույսն ու հավատը, խորհրդանշական է կազմակերպել մի գրքի շնորհանդես, որն ընդհանրացնում է Արցախ աշխարհը։ Մեկ գյուղի պատկերով Ծովինար Խաչատրյանը կարողացել է արտացոլել Արցախի ամբողջական պատկերը, իսկ դա, առաջին հերթին, գրողի հմուտ գրչի մասին է վկայում»։ Ռուզան Առաքելյանը հորդորեց կարդալ գիրքը եւ գրքի միջոցով յուրովի ճանաչել ու բացահայտել Արցախը։

Գրքի մասին իր տպավորություններով կիսվեց գրող, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը։ «Ծովինար Խաչատրյանն անմնացորդ սիրով է պատմում հայաշունչ, հինավուրց Գյուրջևանի թաղերի, մարդկանց, ավանդույթ-ծեսերի մասին։ Պատմում է՝ ցավ ու տխրություն խառնած հուշերին։ Գյուրջևանի նշանավոր, անխառն գինին թանձրացել, դարձել է մելան ու Ծովինարի գիրն այդ մելանով է թաթախված»,- շեշտեց Սպարտակ Ղարաբաղցյանը։

Գրքի խմբագիր, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանն էլ իր խոսքում կարևորեց, որ գիրքը ոչ միայն խոսուն վկայություն է մեր ոխերիմ հարևանների տեսակի մասին, այլեւ յուրօրինակ պատգամ է՝ անցյալից դասեր քաղելու վերաբերյալ։ Դասեր, որ այդպես էլ չհասցրինք քաղել՝ կանգնելով նոր կորուստների առջև։

Լրագրող, թարգմանիչ, ծնունդով գյուրջևանցի Միքայել Հաջյանը ներկաների հետ կիսվեց իր հայրենի գյուղի նկարագրով, գյուղի հայաթափման ցավալի իրողության ու գյուրջևանցիների մասին զրույցներով։ Անդրադառնալով գրքին ու հեղինակին՝ Հաջյանը նշեց.«Գյուրջևան անվան տակ ես տեսնում եմ արեւմտյան մերձկասպյայի հայության կյանքի ու ճակատագրի պատմությունը։ Ծովինարը կարողացել է կերտել հայաշխարհի այդ հատվածի թե՛ բնապատկերը, թե՛ մարդկային նկարագիրը՝ իր ավանդույթներով ու սովորույթներով։ Այս գիրքը նաեւ կարևոր է հայոց պատմության վավերագրության տեսանկյունից»։

Գրքին անդրադարձավ նաև ընթերցող Գոհար Պետրոսյանը՝ զուգահեռներ անցկացնելով գրքում արտացոլված իրականության և ներկայի միջև։

Շնորհանդեսին հնչեց Միքայել Հաջյանի հեղինակած «Գյուրջևան» երգը՝ երգահան, երգչուհի Ալվարդ Բադալյանի կատարմամբ (Երաժշտությունը՝ Ալվարդ Բադալյանի)։
Իր սրտի խոսքն ասաց գրքի շապիկի ձևավորող, նկարիչ Սուսաննա Բուդաղյանը։

Միջոցառումն ամփոփվեց հեղինակի՝ Ծովինար Խաչատրյանի խոսքով։

«Գրքի ստեղծման հիմնական նպատակն է եղել մոռացության երախից փրկել հյուսիսային Արցախի դատարկված, կորսված գյուղերից մեկի կյանքի պատմությունը, հիշատակները, կոլորիտը, այնտեղ ապրող մարդկանց տեսակը, հոգեբանությունը, ծեսերը։Նաեւ խնդիր եմ դրել ցույց տալու երկու ազգերի՝ հայի ու ադրբեջանցու ընդհանրական տիպերը, կերպարները, ցույց տալու, թե ովքեր ենք մենք ու ովքեր են նրանք։ Ցույց տալու ոչ միայն հայ ընթերցողին, այլ նաեւ աշխարհին»,- շեշտեց Ծովինար Խաչատրյանը։

Շնորհանդեսն անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում։

Համազգայինի Երևանի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company