ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Լուրեր

Երդման արարողություն Հրայր Մարուխյանի շիրիմի մոտ

19 Դեկտեմբեր 2018

Կոչ կ՛ուղղեմ բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն․․․
վերադառնա՛լ հայրենիք,
երթա՜լ հայրենի՛ք,
մեռնե՜լ յանուն հայ ժողովրդին՝
ապրեցնելու համար հայ ժողովուրդը:  

Հրայր Մարուխյան

Այսօր ազգային-քաղաքական ականավոր գործիչ, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի ծննդյան 90-ամյակն է: Այս առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հարգանքի այց, ծաղկեմատույց և երդման արարողություն էր կազմակերպել նրա շիրիմին, որը գտնվում է Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

Միջոցառմանը ներկա էին Հրայր Մարուխյանի այրին` տիկին Անահիտ Մարուխյանը, դուստրը` Շաղիկը, թոռնուհին` Անահիտը, ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի անդամներ, ՀՅԴ Հայաստանի Ուսանողական և Երիտասարդական միությունների անդամներ, պատանիներ, քաղաքացիներ և Սփյուռքից ժամանած հյուրեր:

Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Դիմելով ներկաներին և դաշնակցական դառնալու երդում տալ պատրաստվող երիտասարդներին` նա ասաց. «Այսօր այստեղ ենք հիշատակի առիթով, սակայն այս հավաքն ավելի շատ երդման վերակրկնություն է, մեր ուխտի վերահաստատումն է, հիշատակի խոսք ասելն ու կրկնելը, որ մեր ճանապարհն ու պայքարն անսասան են: Այդ պայքարը նոր ուժ է ստանում մեր բոլոր նվիրյալ նահատակ հերոսներով, հատկապես` այսօր ընկեր Հրայր Մարուխյանի շիրիմի մոտ:

Խորհրդանշական է այս օրը, որովհետև հիշատակի խոսք ասելը լոկ պատմությանը մեկ վայրկյան նայելն է, պատմությունով ապրելն է: Այսօր մենք այստեղ ենք մեր երիտասարդ նոր սերնդով, որը մի քանի րոպեից տալու է դաշնակցականի երդումը և գալու է մի մեծ ընտանիք, որի հազարավոր անդամներ այսօր նաև գլուխ են խոնարհում ընկեր Հրայրի շիրիմի առաջ»:

Այնուհետև օրվա խորհրդի մասին ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Դիմելով ընկեր Մարուխյանի ընտանիքի անդամներին` նա նշեց. «Այսօր մենք հիշում ենք ընկեր Հրայրին, ով և՛ հայոց պատմության, և՛ Դաշնակցության պատմության մեջ համարյա երեք տասնամյակ եղել է ամենակարևոր դեմքերից մեկը: Նա խորհրդանշում էր Դաշնակցության սերնդափոխությունը. Սփյուռքում ծնված սերունդը գալիս էր ստանձնելու Դաշնակցության բարձրագույն պատասխանատվությունը: Կուսակցության մեջ ընկեր Հրայրի սերունդը հատկանշվում է մի քանի կարևոր ուղղություններով, որոնք իրենց մեծ ազդեցությունը թողեցին մեր կուսակցության և, ընդհանրապես, ժողովրդի կյանքում:

Առաջինը` կուսակցությունն իր գաղափարական հիմունքներին վերադարձնելն էր, կամ գաղափարական հիմունքները կուսակցությանը վերադարձնելն ու այն արդիականացնելը: Խոսքը վերաբերում է Դաշնակցության ծրագրի վերանայմանը, Դաշնակցության ծրագրում ընկերվարական գաղափարախոսության արդիականացմանն ու մեր քաղաքական պահանջների հստակեցմանը:

Երկրորդ կարևոր ուղղությունը Հայ Դատի համար ուժեղ պայքարն է, որն իր ազդեցությունն ունեցավ ոչ միայն մեր երիտասարդ սերնդի վրա, այլև համաշխարհային իրականության մեջ ճեղքեց լռության պատը, որ բարձրացվել էր Հայ Դատի շուրջ:

Երրորդը «Դեպի երկիր»-ն է, որ սկիզբ առավ Արցախյան շարժումից, բայց վերջում նաև առաջնորդեց Արցախյան շարժումը: Արցախյան շարժումը վերաճեց Արցախյան ազատամարտի, և, անշուշտ, Հայաստանի անկախության ու Հայաստանի Հանրապետություն կուսակցության վերադարձի հարցում կարևոր դերակատարը, առաջնորդող դեմքը ընկեր Հրայր Մարուխյանն էր»:

Մանոյանն ընդգծեց, որ այդ ամենը, իհարկե, Հրայր Մարուխյանն իրականացրել է կուսակցության ղեկավար մարմնի միասնականությամբ, սակայն անհերքելի է` ամեն ինչ իրականացվել է նրա ոգեշնչմամբ:
Նա նաև նշեց, որ Հրայր Մարուխյանի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ այն վատ փորձառության, որ պատահել է Մարուխյանի հետ Երևանում: «Երբ Շուշիի ազատագրումից ընդամենը մի քանի շաբաթ անց այդ ժամանակվա ՀՀ նախագահը (Լևոն Տեր-Պետրոսյանը-խմբ.) ընկեր Հրայրին անարդար և անհիմն ձևով արտաքսեց երկրից: Դժբախտաբար, այսօր որոշ նմանություններ կան Հայաստանի իշխանությունների մոտեցումներում: Եթե այն ժամանակ Շուշիի ազատագրումն ու այդ հարցում Դաշնակցության առաջնորդող անհերքելի դերակատարությունը մղել էին, որ այդպիսի ուժեղ հարված փորձեն հասցնել կուսակցությանը, այսօր դեռևս այդ ուժեղ հարվածը տալու խնդիր չեն դրել իրենց առաջ, բայց նույն մոտեցումն է կուսակցության նկատմամբ: Այդ ժամանակվա նախագահն իբր պաշտպանում էր Դաշնակցությանն իր ղեկավարությունից, Դաշնակցությանն իբր պաշտպանում էր ընկեր Հրայրից, իբր մտահոգ էր Դաշնակցությունով և այդ հարցում մեղադրում էր Հրայր Մարուխյանին: Այսօր էլ, դժբախտաբար, վարչապետի պաշտոնակատարը (Նիկոլ Փաշինյան-խմբ.) քարոզարշավի ժամանակ նման սայթաքումներ արեց` փորձելով ՀՅԴ Բյուրոյի այսօրվա ներկայացուցչին (Հրանտ Մարգարյան-խմբ.) իբր պատասխանել, հակադարձել` միաժամանակ ասելով` սա ամբողջ Դաշնակցության վրա չտարածեք, Դաշնակցությունը լավն է, բայց ղեկավարն է վատը: Մենք այս ամենը տեսել և հաղթահարել ենք: Եվ այն փաստը, որ մենք այստեղ ենք` ընկեր Հրայրի շիրիմի մոտ, հաստատում է, որ մեր ճանապարհն է ճիշտ: Ընկեր Հրայրն իր մահով եկավ հաստատելու, որ իր բռնած ճանապարհն էր ճիշտ: Ընկեր Հրայրն արտաքսման որոշման դիմաց ինքն առաջարկեց, նույնիսկ պահանջեց կուսակցությունից, որ ՀՅԴ-ն հանկարծ չդիմի այնպիսի քայլերի, որ երկիրն ապակայունանա: Նա այդ անարդար որոշմանը ենթարկվեց, բայց իր մահով հաստատեց, որ ճիշտ էր մեր ուղին: Այսօր էլ ճիշտ է մեր ուղին, և հեշտ չեն օրերը: Բայց ո՞վ է ասել, որ Դաշնակցությունը հեշտ օրերի համար է»,- ասաց Մանոյանը` հավելելով` «Եթե ընկեր Հրայրը լիներ, պիտի ասեր` «Պի՛նդ կացեք, ընկերնե՛ր»:

Մանոյանը ընդգծեց, որ Հրայր Մարուխյանի նկարագրի կարևորագույն հատկանիշներից մեկը երիտասարդներին վստահելն էր, և նրանց խրախուսելը:

«Մեր այսօրվա ղեկավարության մեծ մասը ընկեր Հրայրի հետ երիտասարդ ժամանակ ինչ-որ փորձառություն է ունեցել և նրա այդ ներշնչանքն է, որ այսօր մեզ` բոլորիս է ներշնչում: Վստահ եմ` նոր երիտասադրությունը, հակառակ այսօրվա` համեմատաբար դժվար օրերին, եկել են միանալու մեր շարքերը: Ընկե՛ր Հրայր, խոնարհվում ենք քո հիշատակի առաջ և վերանորոգում մեր ուխտը, որ շարունակելու ենք պայքարը մինչև հասնենք մեր նպատակին` Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանին, որտեղ տիրում է քո դավանած ընկերվարական հասարակարգը, հավասարությունը: Պիտի ընդունենք, որ այս օրերը այնքան էլ դժվար չեն, որքան քո ժամանակ, բայց խոստանում ենք` հաղթահարելու ենք ամեն դժվարություն և ուրախ ենք, որ դու մեր մեջ ես և միշտ էլ կարող ենք հաշվետու լինել քեզ»,- եզրափակեց Մանոյանը:

Երդման կնքահայրը Արմեն Ռուստամյանն էր, ով երիտասարդների երդումն ընդունելիս դիմեց նրանց, ասելով.

«Դաշնակցությունը եկավ «դեպի երկիր» և ընձյուղվեց Հայաստանում: Բոլորս ձեր տարիքին, գուցե և ավելի երտասարդ, մտանք Դաշնակցության շարքեր և մեր երթը ուխտեցինք շարունակել մինչև Դաշնակցության և մեր ազգի հիմանրար նպատակների կատարում: Ես վստահ եմ, որ ընկեր Հրայրի հոգին այսօր երկքնքում հրճվում է` տեսնելով իր երթը շարունակողներ կան, քանի որ դաշնակցականի համար ամենամեծ հիշատակումն այն է` տեսնել պայքարի մեջ մտնող նոր ավյուն, նոր սերունդ, որի համար Հրայր Մարուխյանն իր ամբողջ կյանքը նվիրեց, ապա` զոհեց: Դուք` երիտասարդներ, պետք է ձեր ուխտին ու երդմանը հավատարիմ մնաք, և իմանաք, որ մեր ավագ ընկերները մեզ երկնքից հետևում են որպեսզի սկսած երթը մնա անխափան, մեր գաղափարներն ու սկզբունքները մնան անաղարտ: Դուք եք դրա ապացույցը: Որքան էլ դժվար լինի դաշնակցականի կյանքը, նրա նվիրումը պահանջում է էապես փոխել իր կենցաղը, բայց նաև դուք մեծ առավելություն ենք ունենալու, որովհետև առաջինն եք լինելու` մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծողների շարքում»:

Այնուհետև երդվելով ՀՅԴ ծրագրի, կանոնագրի և ատրճանակի վրա` երիտասարդները համալրեցին ՀՅԴ մեծ ընտանիքի շարքերը:

Դեռևս մեջ շաբաթ առաջ ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել խորհրդարան անցնելու անհրաժեշտ ձայների քանակը, սակայն, ՀՅԴ համակիր երիտասարդներն այսօր իրենց երդմամբ եկան ապացուցելու, որ ՀՅԴ-ի գործը ո՛չ սկսվում, ո՛չ էլ, առավել ևս, ավարտվում է խորհրդարանում: Դաշնակցության գործը երեկ էր այսօր է և վաղը:

Հուշ-միջոցառումն ավարտվեց ներկաների «Մենք անկեղծ զինվոր ենք» և «Վերքերով լի» երգերի կատարմամբ:

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ դրեցին և խունկ վառեցին նաև դաշնակցական Վահան Հովհաննիսյանի շիրիմին:

«Հպարտ եմ, որ Հրայր Մարուխյանի թոռն եմ: Ափսոս` նրան չեմ տեսել: Անհամբեր սպասում եմ, որ երբ 18 տարիս լրանա, տամ դաշնակցականի երդում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հրայր Մարուխյանի թոռնուհին` Անահիտը:

Մեր հարցին, թե միայն Հրայր Մարուխյանի թոռնուհի լինե՞լն է նրան դրդում կուսակցականի երդում տալո՞ւն, Անահիտը պատասխանեց. «Նաև դա, բայց հիմնական պատճառն այն է, որ այսքան մարդ հպարտ է, որ Հրայր Մարուխյանը եղել է: Այն փաստը, որ այդքան մարդ նրա շիրիմին է տալիս դաշնակցականի` իր երդումը, ինձ ավելի է ոգևորում»:

Ամուսնու շիրիմի մոտ նստած տիկին Անահիտը ողջ ընթացքում լուռ էր, սակայն երբ մոտեցանք նրան և երկար կյանք մաղթեցինք, արտասանեց մեկ նախատասություն. «Շարունակե՛ք նրա ճամփան…»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company