ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճ և երկկողմանի հարաբերությունների զարգացում

10 Հունվար 2024

Իրանի պետական լրատվական գործակալությունում The Islamic Republic News Agency (IRNA) պարսկերենով լույս է տեսել տնտեսագետ Սուրեն Պարսյանի հոդվածը՝ «Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճ և երկկողմանի հարաբերությունների զարգացում» թեմայով։

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը.

Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ունեն հազարամյակներ դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հարաբերություններ և անխախտելի սահման, որը հանդիսացել է տարածաշրջանի կայունության և բարգավաճման կարևոր գործոններից մեկը։ Անշուշտ, երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները և նախագծերը մշտապես բարելավման կարիք ունեն, և դրանցից մեկի մասին հայտարարվեց 2023 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեցին Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատեսություն բացելու մասին։

Հենց Թավրիզում հայկական հյուպատոսության բացման հնարավորությունը ևս մեկ անգամ փաստում է, որ իրանական իշխանությունները հակված են բազմավեկտոր և երկարաժամկետ արտաքին և ներքին քաղաքականություն վարել։

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնադրելով, Արեւելյան Ատրպատականից բացի, հնարավոր կլինի հյուպատոսական սպասարկման տարածքը ընդլայնել ՀՀ հարակից այլ շրջանների, այդ թվումՙ ԻԻՀ Արեւմտյան Ատրպատական, Արդեբիլ, Գիլան ու Մազենդարան նահանգներ, ինչը կնպաստանի այս տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացմանը և ամրապնդմանը։ Ներկայումս հյուպատոսական սպասարկման այդպիսի լայն տարածքում գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն երկու հյուպատոսություններՙ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունները։

Հարկ է հիշեցնել, որ 1920 թվականին Խորհրդային իշխանության հաստատումից հետո Հայաստանը նույնպես հյուպատոսություն է ունեցել Թավրիզում, սակայն Խորհրդային միության կազմավորումից հետո այն լուծարվել է։

Հետևաբար, հյուպատեսության բացումը կարելի է դիտարկել նաև երկու եղբայրական ժողովուրդների միջև պատմական և ավանդական կապերի վերականգման ուղղված կարևոր քայլ։

Թավրիզում հայկական հյուպատեսության բացումը պետք է դիտարկել Կապանում (Սյունիք, Հայաստան) Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատեսության բացելու(2022թ․) հայելանման պատասխանը։ Հայկական և իրանական հյուպատեսությունների բացումը առաջին հերթին քաղաքական և անվտանգային բաղադրիչ ունի և ուղղված է հյուսիս-հարավ միջանցքի ապահովմանը։ Անշուշտ այն կարող է զսպել թուրք-ադրբեջանական այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կարմիր գիծ են․ այլ երկրների ապակառուցողական և ագրեսիվ պահվածքը և քարոզչությունը, որն ուղղված է Հայաստանի և Իրանի դեմ, պետք է կասեցնել բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական։ Եվ առհասարակ Հայաստանի տարածքով միջանցք ցանկացող երկրները, արդյո՞ք պատրաստ են իրենց երկրի տարածքով նման միջանցքներ տալ այլ երկրներին, կարծում եմ, որ ոչ։

Թավրիզում և Կապանում գործող հյուպատոսությունները կարող են ուղղակի կամ անուղղակի եղանակով նպաստել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին, մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարության և իրանական 3 ընկերությունների միջև ստորագրվել է նոր պայմանագիր, ըստ որի՝ իրանական կողմը կառուցելու է Ագարակ(Իրանի սահմանից)-Վարդանիձոր-Քաջարանի թունել ճանապարհահատվածը՝ 32կմ (Սյունիք, Հայաստան)։ Հայաստանի այս տարածաշրջանում իրանական շինարարական ընկերությունների գործունեությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային և քաղաքական նշանակություն ունի։ Հիշեցնեմ, որ թուրք-ադրբեջանական ծրագրի համաձայն՝ հենց Ագարակով(Մեղրիով) էի նախատեսում անցակցնել այսպես կոչված «միջանցքը»։ Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներում իրանական շինարարական ընկերությունները կարող են ներգրավել Թավրիզից, սահմանակից այլ շրջաններից աշխատուժ, տեխնիկա, սարքավորումներ և շինանյութեր, ինչը կխթանի տնտեսական ակտիվությունը այս տարածաշրջանում։

Միանշանակ է նաև, որ Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը կարող է նոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը, մասնավորապես՝ 2022 թվականին Իրանից Հայաստան է ներկրվել շուրջ 526 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որը 2017 թվականի համեմատ ավելի է 3 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ ավելի է 20 տոկոսով․ Իրանից Հայաստան են ներկրվում հիմնականում բնական գազ, շինանյութ, երկաթեղեն, կաթնամթերք, չոր և թարմ մրգեր, լոլուկ և այլն։ 2022 թվականին Հայաստանից արտահանումը Իրան կազմել է 102,3 մլն ԱՄՆ դոլար, որը 2021 թվականի համեմատ ավելի է 56,1 տոկոսով․ Հայաստանից Իրան արտահանվում են հիմնականում էլեկտրաէներգիա, մետաղի ջարդոն, սիգարետ, տավարի միս, գառ և այլն։

Այսինքն՝ կարելի արձանագրել, որ իրանական ապրանքների արտահանման աճի տեմպը ավելի մեծ է, քան հայկականը։

Անշուշտ, իրանական ապրանքների արտահանմանը էապես նպաստել է Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ, որի անդամ է նաև Հայաստանը և միակը, որն ունի ցամաքային կապ Իրանի հետ) և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ժամանակավոր ազատ առևտրի համաձայնաագիրը, որի շնորհիվ իրանական 306 ապրանքներ զրոյական մաքսատուրքերով կարող են արտահանվել Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան։ Նախատեսվում է, որ 2024 թվականին Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կդառնա մշտական։

Միաժամանակ ազատ առևտրի մշտական համաձայնագիրը և երկու երկրներում հյուպատոսությունների բացումը կնպաստեն կոոպերացիոն կապերի զարգացմանը, մասնավորապես՝ վերջին տարիների ընթացքում իրանական լոլիկը, կաթնամթերքը Հայաստանում վերամշակվում են և արտահանվում ԵԱՏՄ և այլ եվրոպական երկրներ։ Տեղին է նշել, որ Հայաստանը ազատ առևտի համաձայնագրեր ունի նաև Եվրոմիության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ երկրների հետ, այսինքն՝ Հայաստանում վերամշակված ապրանքները կարող են արտահանվել այն երկրներ, որոնք փակել կամ սահմանափակել են իրանական ապրանքների ներկրումը։

Անշուշտ, Թավրիզում Հայաստանի հյուպատոսությունը կարող է սպասարկել նաև իրանցի և հայ զբոսաշրջիկների այցերը՝ նրանց ապահովելով տեղեկատվությամբ և այլ հյուպատոսական այլ ծառայություններով։ Ամեն տարի ավելի քան 200 հազար իրանցիներ իրենց հանգիստ են կազմակերպում Հայաստանում, միաժամանակ Իրանը, մասնավորապես՝ Թավրիզ կարող է հանդիսանալ հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների մեկը՝ հաշվի առնելով հայ-իրանական պատմական և հարուստ ժառանգության առկայությունը․ սա նոր կխթանա կդառնա երկու երկրների միջև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար։

Իրանահայության կողմից իրականացվող ակտիվ և արդյունավետ ծրագրերին զուգահեռ ներկայում պետք է քայլեր իրականացնել Հայաստանի և Իրանի միջև կրթական, մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ հյուպատոսարանները պետք է իրենց շուրջ համախմբեն մտավորականությանը, ուսուցիչներին, դասախոսներին, ուսանողներին և աշակերտներին, կազմակերպեն փոխադարձ այցեր և համատեղ ծրագրեր իրականացնել, ինչը թույլ կտա ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ գործնական շփվել միմյանց հետ։

Ամփոփելով` պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների խորացումը ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այդ հարաբերությունները հիմնված են արժանապատվության, իմաստության և փոխշահավետության սկզբունքների վրա։ Հայ-իրանական համատեղ ծրագրերի արդյունքներից կարող են օգտվել ոչ միայն տարածաշրջանի, նաև այլ երկրները։

Սուրեն Պարսյան
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company