ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Աշխատողին գերշահագործող՝ օրական 24 ժամյա աշխատանքը շարունակվում է կիրառվել

20 Դեկտեմբեր 2018

Տնտեսապես զարգացած և սոցիալական արդարություն հաստատած պետությունները տասնամյակներ առաջ են ձևավորել ու հետևողականորեն խորացնում են աշատողի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ հիմքերը:

Այս համատեքստում էապես կարևորվում են աշխատողի հանգստի և արդար վարձատրության իրավունքը: Առանց աշխատողի այս իրավունքների բավարար պաշտպանության՝ իրականում անհնար է լիարժեք ապահովել աշխատանքի արդյունավետությունը, աշխատանքի անվտանգությունն ու աշխատողի բարեկեցությունը:

Անկախացումից հետո աշխատանքային օրենսդրության ձևավորման ուղղությամբ որոշակի քայլեր իրականացվել են նաև մեր երկրում:

2005 թվականին գործողության մեջ դրվեցին ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և դրա կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը, որոնք հետագայում ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Մեր երկիրը վավերացրել է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան: Խարտիայի մի շարք հոդվածներով ամրագրված են սոցիալ-աշխատանքային նվազագույն երաշխիքներ, որոնք ունեն պարտադիր բնույթ՝ այն վավերացրած երկրների համար: Այս ընթացքում Հայաստանը անդամակցել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպությանը և միացել է այս կազմակերպության շուրջ երեք տասնյակ կոնվենցիաների՝ աշխատանքային օրենսդրության բարեփոխումների ոլորտում ստանձնելով մի շարք միջազգային պարտավորություններ:

Սակայն անհրաժեշտ է նաև փաստել, որ մեր երկրում գործող աշխատանքային օրենսդրությունը, միջազգային իրավունքի նորմերի համեմատ, ունի մի շարք անհամապատասխանություններ:
Տեղական և միջազգային փորձագետների գնահատմամբ առավել մտահոգիչ է Հայաստանում ներկայումս կիրառվող՝ օրական 24 ժամյա աշխատանքային ռեժիմը: Ընդ որում, այս ռեժիմը, բացի մեր երկրից, օրենքով թույլատրելի է հետխորհրդային մի քանի երկրներում:

ՀՀ օրենսդրությամբ օրական 24 ժամյա աշխատանքի կարող են ներգրավվել առանձին մի շարք կատեգորիաների աշխատողներ, այդ թվում՝ բուժաշխատողները, մանկատներում, գիշերօթիկներում և ծերանոցներում խնամք տրամադրող աշխատողները (դայակ, դաստիարակ, սպասուհի, սանիտար և այլն), պահակները, հնոցապաները և այլն:
Այս ռեժիմն, արդեն իսկ, մի քանի տասնամյակ արգելված է միջազգային իրավունքի նորմերով և արդյունքում՝ այլեւս կիրառելի չէ:

Հիմնավորումներն առավել քան պարզ են.

– օրական 24 ժամ և շաբաթական 48 ժամ աշխատողի համար հնարավոր չէ ապահովել օրական նվազագույն հանգստի և շաբաթական առավելագույն աշատաժամանակի իրավունքը՝ յուրաքանչյուր աշատանքային օր աշխատողը պետք է հանգստանա առնվազն 11 ժամ, իսկ նորմալ է համարվում այն աշատաժամանակը, որը չի գերազանցում շաբաթական 40 ժամը,

– այս ռեժիմի դեպքում չեն կարող կառավարելի լինել աշխատողի առողջության և անվտանգության ապահովման ռիսկերը, որոնց արդյունք են դառնում աշխատանքի ընթացքում դժբախտ դեպքերը և մասնագիտական հիվանդությունները,

– խախտվում է աշխատողի արդար վարձատրության իրավունքը՝ օրական 24 ժամ և շաբաթական 48 ժամ աշխատողը ստանում է ամսական նույն չափով աշատավարձ, որը ստանում է նույն աշատանքը կատարող, սակայն նորմալ ռեժիմով մեկ այլ աշատող (օրական 8 ժամ, շաբաթական 40 ժամ),


– այս ռեժիմի կիրառումը այդ աշխատողի նկատմամբ խտրականության դրսևորում է, իրականում գործատուն է որոշում նույն աշխատանքը կատարողներից մի մասին աշխատացնել օրական 24 ժամ, շաբաթական 48 ժամ, իսկ մյուս մասին աշխատացնել նորմալ ռեժիմով՝ օրական 8 ժամ, շաբաթական 40 ժամ:

Հատկանշական է, որ բերված խնդիրները, մեր երկրում, հավասարապես առկա են և՛ պետական, և՛ մասնավոր հատվածների աշխատողների համար:

Ի դեպ, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով հստակ արգելված է օրական 24 ժամյա աշխատանքը: Այս պահանջին մեր երկրի օրենսդրության անհամապատասխանության վերաբերյալ դեռևս 2010 թվականին է ստացվել Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի եզրակացությունը:

Հարկ է նաև նշել, որ 2014 թվականին օրական 24 ժամյա աշխատանքն արգելող օրենքի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, սակայն հետագայում այն չընդունվեց՝ գործատուների շահը գերադասելու հիմնավորմամբ:

Ամփոփելով. դեռևս առկա այս խնդրի ամբողջական լուծումը՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է դառնա ոլորտում իրականացվող առաջիկա բարեփոխումների հիմնական օրակարգային հարց:


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Թադևոս Ավետիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախ

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հե

11 Մարտ 2026
Ադրբեջանի ու Թուրքիայի ներքաշվելը ժամա

Իրանի հանգուցյալ Գերագույն հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին իսրայելական ավիահա

10 Մարտ 2026
Գործող իշխանությունները երկրում ձևավոր

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որո

10 Մարտ 2026
Ճգնաժամերի կուտակում է բազմաթիվ ուղղու

Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է։ Այս մասին NEWS

10 Մարտ 2026
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company