ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Մեկնարկել է «Պուրակ» արեւմտահայերեն հարթակը․ Համազգայինի նոր նախաձեռնությունը

22 Հունվար 2024

Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ փոքրիկների համար ստեղծելով հարթակ, որն հնարավորություն կտա նրանց զարգացնել արեւմտահայերեն բառապաշարն ու լեզվամտածողությունը։

Ստորեւ ներկայացնում ենք ճեմարանի տնօրինության հաղորդագրությունը․

«Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրինությունը ուրախությամբ հայտարարում է 7-10 տարեկան երեխաների համար արեւմտահայերենով պատրաստված գիտելիքների եւ նյութերի շտեմարան՝ «Պուրակ» հարթակի մեկնարկը:

«Պուրակ»-ը ծնունդ է առել Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի հովանավորությամբ:

Ծրագրի նպատակն է զարկ տալ արեւմտահայերենի բառամթերքի ու լեզվամտածողության զարգացմանը եւ տարբերակել արեւմտահայերենով դասավանդվող նյութերի մատուցման եղանակները՝ առավել եւս արմատացնելով արեւմտահայերենի կենսունակությունը:

Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանի մանկավարժական սկզբունքների հիման վրա, աշակերտները տարրական եւ նախակրթարան բաժինների առաջին տարիներին, հիմնական բոլոր նյութերը կստանան իրենց մայրենի լեզվով՝ հայերենով: Հետեւաբար, տարբեր կարողություններով օժտված եւ ներկա արհեստագիտացած առօրյայի մեջ ապրող հայ երեխայի համար նման ծրագրի իրագործումը կնպաստի, որ լսատեսողական արդի եւ ժամանակակից միջոցներով պատրաստված «Պուրակ»-ը երեխային ընծայի արեւմտահայերենով հավելյալ ընդհանուր զարգացում: Այն ընդգրկում է հայ լեզվի, պատմության, աշխարհագրության, մշակույթի, թվաբանության եւ գիտության ոլորտները:

«Պուրակ»-ը հարթակ է, որտեղ գիտելիքների եւ նյութերի ներկայացումը կատարվում է կարճ տեսաերիզների (short animated movies) եւ համապատասխան տպվող թերթիկների (printable documents) միջոցով: «Պուրակ»-ի համար պատրաստված տեսաերիզները, աստիճանաբար բարդացող վարժությունները եւ օժանդակ թերթիկները կապահովեն նյութերի եւ մտահղացումների լսատեսողական միջոցներով փոխանցումը եւ տրամաբանական զարգացումը՝ նպաստելով երեխայի ընդհանուր զարգացմանը:

«Պուրակ»-ի աշխատակազմը բաղկացած է Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանի անձնակազմից, ճեմարանի տնօրինության անմիջական հսկողությամբ: Աշխատանքը բաժնված է երկու գլխավոր բաժինների՝ մանկավարժական եւ «տեխնիկական»: Յուրաքանչյուր բաժին ունի իր պատասխանատուն եւ համապատասխան աշխատակիցների խմբակը:

«Պուրակ»-ի բոլոր աշխատակիցները մեծ խանդավառությամբ իրենց մասնակցությունը բերին այս ծրագրին՝ հավատալով նրա նպատակին։ Աշխատանքի ընթացքում հաճախ ստացանք ստեղծագործական նոր առաջարկներ, առաջիկայում դրանք կիրառելու համար։

«Պուրակ»-ի բոլոր աշխատակիցները հավատում են, որ ուսուցիչների, աշակերտների կամ ծնողների համար, նմանօրինակ հարթակները եւ տարբեր գրավիչ ու ստեղծագործական նորարարությունները անհրաժեշտություն են հայ երեխաների համար դպրոցում կամ ժամանցի պահին։

Այժմ հայտարարում ենք «Պուրակ»-ի մեկնարկը Bourag.com հասցեով: Տեսաերիզների եւ թերթիկների առաջին բաժինը արդեն իսկ զետեղված է հարթակում։ Հարթակը սկսվում է 11 տեսաերիզով և 22 տպվող թերթիկներով: Հարթակը շաբաթական թարմացվում է նորություններով՝ նոր տեսաերիզներով եւ տպվող թերթիկներով: Հուսանք, որ հնարավոր կլինի «Պուրակ»-ը հարատեւ ճոխացնել նորանոր հատվածներով, բացատրություններով, տեսաերիզներով։

Վարձքը կատար այսպիսի նախաձեռնությունները քաջալերողների եւ հովանավորողների։ Իբրեւ հայ մանկավարժներ եւ մասնագետներ՝ մեր առաքելությունն է վառ պահել հայերեն լեզուն ու զարկ տալ նրա զարգացմանը»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company