Մեր փրկությունը ազգային գաղափարախոսության ուժերի և եկեղեցու միասնության մեջ է
09 Փետրվար 2024
Փետրվարի 8-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր բանասիրական գիտությունների դոկտոր, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը: Նա անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանում ծավալված նոր բանավեճին՝ կապված ՀՀ սահմանադրության փոփոխության հետ: Ըստ Հայկազուն Ալվրցյանի՝ սահմանադրության փոփոխությունը կամ նոր սահմանադրությունը, ինչի մասին խոսում են ՀՀ իշխանությունները, իր հետ բերելու է նոր մարտահրավերներ որոնց դիմագրավելը վեր կլինի մեր ուժերից:
Պատասխանելով հարցին, թե ինչ տեղի կունենա Հայաստանի և մեր ժողովրդի հետ, եթե Փաշինյանին հաջողվի իրականացնել իր բոլոր ծրագրերը՝ Հայկազուն Ալվրցյանը մասնավորապես նշել է. «Կփոխվի սահմանադրությունն ամբողջությամբ, կփոխվի հայ ժողովրդի քաղաքական հեռանկարը, սփյուռքը և արցախահայությունը կդադարեն հայրենիքի հետ որևէ հույս կապել, որովհետև Հայաստանը հրաժարվում է համայն հայության իդեալից՝ պահանջատիրությունից: Ապա կգա Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարումը, ինչին կհետևեն նաև այն պետությունները, որոնք ժամանակին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում