ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն
  • Հարցազրույցներ

Դասագիրքը կացնի հարված է մեր հազարամյա պատմության արմատներին

11 Մարտ 2024

Հայոց պատմությունը վերափոխել ու Հայաստանի պատմություն դարձնելու փորձը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ վերստին բարեկամանալ է փորձում, և այս ամենը նրանց պահանջները իրականություն դարձնելու ևս մեկ փորձ է, որով կմերժվի մեր հազարամյա պատմությունը։

Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանի հետ:

– Պարո՛ն Ալվրցյան, ու՞ր կտանի վերոնշյալ որոշումը։

– Այդ որոշմամբ կխեղաթյուրվի Հայոց պատմությունը։ Այս դասագիրքը կացնի հարված է մեր հազարամյա պատմության արմատներին, որովհետև վերոնշյալ դասագիրքն ամեն նախադրյալ ստեղծում է հետագայում բազմաթիվ պատմական կարևորագույն սկզբունքային հարցերից հրաժարվելու համար, օրինակ՝ հայոց բնիկության գաղափարից, որը տվյալ դասագրքում դրվում է հարցականի տակ, մեր մշակութային հնագույն արժեքներից, Հայ դատից՝ Արևմտյան Հայաստանի, Կարսի, Արցախի եւ Նախիջևանի հայկականությունից: Արդեն իսկ պաշտոնական մակարդակում ժխտվում է մեր ազգային հիմնական խորհրդանշանի՝ Արարատ լեռան հայկականությունը: Այս ամենն ուղղակիորեն ճանապարհ է հարթում Հայոց ցեղասպանության ուրացման համար:

– Ի՞նչ հետևանքներ կունենա այս ընթացքը հայ ժողովրդի ապագայի կամ, ինչպես ընդունված է ասել, հայկական շարունակականության վրա:

– Թուրքերը Արցախը խլեցին ռազմական ճանապարհով՝ Հայաստանում իշխանության բերելով հայ ազգի թշնամի ուժերի: Սակայն նրանց հայաջինջ քաղաքականության ճանապարհին դեռ կանգուն է հայ ժողովրդի հզոր պաշտպանական ամրոց՝ հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Հայոց պատմության նենգափոխումով թշնամին ահա այդ ամրոցն է ուզում խորտակել: Իսկ դա անհնար է, քանի դեռ դպրոցում հայ աշակերտները սովորում են ճշմարիտ Հայոց պատմությունը: Հայոց պատմության նենգափոխմամբ փորձ է արվում մահացու հարված հասցնել հայ մարդու պատմական հշողությունը՝ նրան վերածելով մանկուրտի:

– Իսկ ի՞նչ կտա այդ կործանարար ընթացքին վարչապետի նախաձեռնությունը՝ վերանվանել «Հայոց պատմությունը»:

– Երբ դասագրքի վերաբերյալ մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչներն արտահայտեցին բացասական վերաբերմունք, իսկ հեղինակավոր պատմաբանները համոզիչ հիմնավորումներով փաստեցին դասագիրք հորջոջված այդ շարադրանք վտանգավորությունը, վարչապետ կոչեցյալը փորձեց պառակտել ձևավորված ժխտողական միասնականությունը: Լավ իմանալով, որ դասագիրքը մերժողները ամեն ինչում հակադրվելու են իր որևէ առաջարկի, ասպարեզ նետեց «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկը: Ցավոք այն ունեցավ որոշ արդյունք. շատերը, տրվելով այդ սադրանքին, սկսեցին տվյալ համատեքստում հերքել, նույնիսկ ծաղրել Հայաստան բառը։ Բարեբախտաբար այն լուրջ հետևանքներ չունեցավ:

– Ինչպե՞ս կարելի է այս ամենը կանխել:

– Եթե տվյալ իշխանության վարած քաղաքականությունը սպառնում է պետության գոյությանը, ապա իշխանության փոփոխության որևէ մեթոդ չի բացառվում, քանզի եթե ազգի գոյության ոչնչացման վտանգ կա, ապա նրա գոյության իրավունքից ավելի բարձր իրավուք չկա։

Անժելա Սեդրակյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company