ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Վերանում է նաեւ ջավախահայությանը ՀՀ-ի հետ կապող օղակը

24 Դեկտեմբեր 2018 ՀՀ սփյուռքի նախարարության կրճատման թոհուբոհում առաջացող ազգային-քաղաքական և սոցիալական խնդիրների շարքում հարկ ենք համարում անդրադառնալ հույժ կարևոր մի խնդրի` ջավախահայության հիմնահարցին: Փաստենք, որ նախարարությունն ունի մի օղակ` Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչությունը, որը, Թուրքիայի, Հյուսիսային Կովկասի ինքնավար կազմավորումների և Վրաստանի հայկական համայնքների շարքում, այս կամ այն կերպ համակարգում էր նաև ջավախահայության հոգևոր-մշակութային կապը ՀՀ-ի հետ:

Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները, հայտնի գործիչներ և շահագրգիռ այլ շրջանակներ բազմիցս պահանջել են ՀՀ իշխանություններից` Ջավախքի ուղղությամբ հանդես գալ հայեցակարգային մոտեցումներով, այդուհանդերձ, տարբեր պատճառներով սայլը մինչ օրս տեղից չի շարժվել և ջավախահայությանը հուզող հիմնահարցերը, ՀՀ-ի կողմից, արծարծվել են կառավարական միջին օղակի այսպիսի վարչություններում կամ բաժիններում: Նախորդ շրջանում Վրաստանի (այդ թվում` Ջավախքի) դպրոցներին ՀՀ-ի կողմից դասագրքեր են տրամադրվել ԿԳ նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի միջոցով, իսկ սփյուռքի նախարարության կայացումից հետո այդ գործառույթն անցել է նշյալ նախարարությանը: Ինչ վերաբերում է ԿԳ նախարարության նշյալ ստորաբաժանմանը, ապա վերջինս ներկայումս նախաձեռնում է կրթական ոլորտին առնչվող համահայկական բնույթի միջոցառումներ (խորհրդաժողովներ, օլիմպիադաներ և այլն), որոնց մասնակցում են նաև Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:

Փաստորեն, վերջին տարիներին, Վրաստանի (այդ թվում` Ջավախքի) հայ ազգաբնակչության հոգևոր կարիքները քննարկել, գնահատել, հաշվառել և, հանձինս Սփյուռքի նախարարության, պետությանն է ներկայացրել նույն նախարարության համապատասխան օղակը:

Որպես նախապատմություն` փաստենք, որ ՀՀ-ի կողմից Ջավախքին հատկացվող օժանդակությունը 1990-ական թթ. ի վեր համակարգվել է մի քանի կազմակերպությունների միջոցով: Դրանց շարքում, որպես պետական օղակ, հանդես էր գալիս ՀՀ կառավարությանն առընթեր Հատուկ ծրագրերի վարչությունը, որն ստեղծվել էր 1990-ական թթ. սկզբներին և համակարգում էր Արցախին և Ջավախքին (Վրաստանին) առնչվող մի շարք հարցեր` այդ շրջանակներում համակարգելով նաև ՀՀ-ի կողմից Ջավախքում իրականացվող ծրագրերը: Ռ. Քոչարյանի օրոք այս հիմնարկը վերանվանվեց Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, գոյատևեց մինչև 2000-ական թթ. սկիզբը: Վերջինիս ղեկավար, ջավախահայ գործիչ Ս. Մարգարյանն այնուհետև հանդիսանում էր նույն հարցերով ՀՀ վարչապետի խորհրդականը: Նա աշխատանքից ազատվեց և այս ոլորտը վերջնականորեն կառավարության կողմից անտեսվեց վարչապետ Տ. Սարգսյանի օրոք:

Որպես պետական ստորաբաժանում, որն այս կամ այն կերպ կարող էր առնչություն ունենալ Ջավախքին` ԱԳ նախարարության Սահմանակից երկրների վարչությունն է, որն ունի Վրաստանի բաժին: Չնայած վերջինիս գործառույթների մեջ մտնում է Վրաստանի նկատմամբ ՀՀ քաղաքականության մշակումը, առաջնահերթությունների սահմանումը, քաղաքական երկխոսության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ու առևտրատնտեսական հարաբերությունների, կրթամշակութային ծրագրերի իրականացման ու զարգացման համար համապատասխան պայմանների ձևավորումը, ինչպես նաև ՀՀ-ի համար առաջնային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկանքների և վերլուծությունների կազմումը, այդուհանդերձ, Ջավախքում առաջին անգամ են լսում այս ստորաբաժանման գոյության մասին: Հետևաբար` այս բաժնի աշխատանքները կամ եղել են անարդյունավետ, կամ` գերգաղտնի, կամ էլ որևէ կերպ չեն առնչվել ջավախահայության խնդիրներին: ԱԳՆ-ի կայքում նշված է, որ վերոնշյալ ստորաբաժանումը մշտական կապի մեջ է Վրաստանում ՀՀ, ինչպես նաև Երևանում Վրաստանի դեսպանությունների հետ:

Խոսելով Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատանքների մասին` պետք է փաստել, որ դեսպան Ռ. Սադոյանի օրոք դրանք բավականին աշխուժացել են, և նոր դեսպանի կողմից փորձ է արվում որոշակի շունչ հաղորդել տարիներով անգործության մատված այս կառույցին: Այդուհանդերձ, բազմիցս ենք նշել, որ Վրաստանն առանձնահատուկ երկիր է: Վրաստանի հարավային ողջ երկայնքով թուրքական գործոնի օրավուր ակտիվացման պայմաններում Ջավախքի խնդիրն այսօր անմիջականորեն առնչվում է ՀՀ անվտանգությանը` ինքնաբերաբար վերածվելով ՀՀ սահմանակից միակ քրիստոնյա օջախի: Ջավախքի խնդիրն, այսօր, սոցիալ-տնտեսական, ազգային-քաղաքական երանգավորումից անցում է կատարել դեպի քաղաքակրթական հարթություն. այն տարածաշրջանում քրիստոնեական քաղաքակրթության հարատևման առանցքային երաշխիքներից մեկն է այսօր, եթե ոչ` ամենագլխավորը:
Հետևաբար` այս ընգրկուն, բազմաշերտ և բազմաբովանդակ հարցերի կարգավորումը, որոնց համար անհրաժեշտ են պետական ինստիտուտներ և մասնագիտացված գերատեսչություններ, սպասել Վրաստանում ՀՀ դեսպանատնից` իրատեսական չէ:

Մենք այստեղ խոսում ենք խնդրո առարկա ոլորտին առնչվող պետական մարմինների գործառույթների մասին, և պետության հետ այս կամ այն կերպ համագործակցող բարեգործական միությունների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև կրոնական հաստատությունների` նշյալ ուղղությամբ տարվող աշխատանքների խնդիրը դուրս է մեր քննարկման տիրույթից:

Պետք է փաստել, որ ջավախահայությանը հուզող հիմնահարցերի` որպես ՀՀ անվտանգությանն առնչվող գործոնների, հանդեպ պետական հայեցակարգի և մշակված գործողությունների բացակայության, նշյալ խնդիրների շարունակական անտեսման կամ շրջանցման, ինչպես նաև բացասական այլևայլ իրողությունների առկայության պայմաններում, պետական միջին և եզակի օղակ է հանդիսացել ՀՀ սփյուռքի նախարարության վերոնշյալ ստորաբաժանումը: Աշխատակիցների նվիրումի շնորհիվ այն այսօր դրական կերպով է ընկալվում Ջավախքում, Թիֆլիսում և այլուր:

Մեծ վերապահումներով մոտենալով ջավախահայությանը սփյուռք համարելու իրողությանը, այդուհանդերձ, Ջավախքի մեր հայրենակիցները փաստում են, որ Սփյուռքի նախարարության կրճատմամբ կվերանա նաև պետական այն օղակը, որը, վերջին շրջանում, վերածվել էր ջավախահայության խնդիրների արծարծման և լուծման ուղիների որոնման թեև փոքրիկ, բայց հաճելի ու օգտակար միջավայրի: Պարզորոշ է, որ ԱԳՆ-ի կազմում ստեղծվելիք վարչության շրջանակներում այլևս անհնար է լինելու վերակազմավորել նման օղակ: Փաստորեն, եթե այլ երկրների հայկական համայնքների պարագաներում պետության հետ կապի գործառույթները ինչ-որ չափով կարող են ԱԳՆ-ի միջոցով իրենց վրա վերցնել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ապա ջավախահայության դեպքում, ելնելով ոլորտի վերոնշյալ առանձնահատկություններից, այդ խնդիրը բաց է մնում: Մյուս կողմից, եթե նշյալ վարչության գործառույթները վերաբաշխվեն և հանձնվեն այլ գերատեսչությունների, ապա այստեղ էլ կվերանա վիրահայության (հատկապես` ջավախահայության) կարիքների գնահատման և հաշվառման կենտրոնացված կերպով իրականացման գաղափարը:

Ամփոփենք. Սփյուռքի նախարարության վերացմամբ վերանում է նաև պետական այն փոքրիկ (թերևս` վերջին) օղակը, որը այս կամ այն կերպ ամբարում էր Ջավախքի հոգևոր-մշակութային կարիքները, և, որի միջոցով ջավախահայությունը հոգևոր-մշակութային կապ էր հաստատում ՀՀ-ի, որպես Մայր պետության հետ: Այդ օղակի վերացմամբ ոտնահարվում է նաև ջավախահայության խնդիրներին պետականորեն համակարգված մոտեցում ցուցաբերելու գաղափարը: ՀՀ նոր իշխանությունները, փոխարենն, առայժմ ոչինչ չեն առաջարկում, իսկ իրագործվող կառուցվածքային փոփոխություններում որևէ իրատեսական կամ խոստումնալից զարգացումներ չեն ուրվագծվում:

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company