ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Հայաստանի և Սփյուռքի միասնականությունը մեր գլխավոր ռեսուրսն է

25 Դեկտեմբեր 2018

Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հաջողացնել, որպեսզի դրանք ծնունդ տան համահայկական ռազմավարական մի ուժ: Նա նշեց՝ դա Դաշնակցության քաղաքական հայեցակարգն է:

Tert.am-ը Մուրադ Փափազյանից կարծիք է վերցրել Կառավարության կողմից Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարման վերաբերյալ: «Հայաստանի և Սփյուռքի միասնականությունը մեր գլխավոր ռեսուրսն է: Զորացնել սփյուռքը, զորացնել Հայաստանը, զորացնել Հայաստան-Սփյուռք իրականությունը, որպեսզի դառնա մեկ միավոր, որպեսզի վերջապես իրականություն դառնա Դաշնակցության՝ «մեկ ազգ, մեկ ժողովուրդ» տեսլականը: Համոզված չեմ, որ լուծարելով Սփյուռքի նախարարությունը՝ դրական նպատակի կհասնենք»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ Սփյուռքի և Հայաստանի միջև կա երկխոսության, մտքերի փոխանակման կարիք, կարիք նա նաև, որ Սփյուռքի կողմից հասկանալի դառնա, թե ուր է տանում Հայաստանը Նիկոլ Փաշինյանը: Պետք է համաձայնել, որ Սփյուռքն էլ պետք է առիթ ունենա Նիկոլ Փաշինյանին ներկայացնել իր 100 տարվա պատմության ճամփորդությունը, այսօրվա և վաղվա հրամայականները, նպատակները, ռազմավարությունը»:

Նա նկատեց, որ ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված սփյուռքի նախարարը շատ չհետաքրքրվեց Սփյուռքով: «Ֆրանսիայի օրինակը շատ հետաքրքրական է: Երբ եկավ Ֆրանսիա, չդիմեց գոյություն ունեցող հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդին (CCAF), որը պաշտոնապես ներկայացնում է հայկական կազմակերպությունները թե՛ ֆրանսիական, թե՛ հայկական կառավարությունների մոտ:

Արդյո՞ք նախարարի եզրահանգումների հիման վրա է Նիկոլ Փաշինյանը որոշել լուծարել Սփյուռքի նախարարությունը: Չհասկացանք որոշման իմաստը, չհասկացանք այդ որոշման առավելությունը: Չհասկացանք նաև, թե ինչ պատճառով այս որոշումը կարող է իրականացվել առանց Սփյուռքի հետ խորհրդակցության»,- ասաց նա:

Վերջինս կոչ արեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ նկատի ունենա բոլոր տարբերությունները իբրև հարստություն՝ ի նպաստ ժողովրդի, երկրի և ազգի: «Այսօր համաձայնենք, որ հեղափոխությունը պետք է շարունակվի՝ երկիրը տանելով դեպի ժողովրդավարություն, այսինքն՝ դեպի բոլոր տարբերությունների նկատմամբ հարգանք և զարգացում: Չպետք է ուրախանանք, որ ընտրություններն ավարտվեցին ստալինյան արդյունքներով: Ընդունենք նաև, որ դրական չէ երկրի համար խորհրդարանում ընդդիմություն չունենալը: Հետհեղափոխական մթնոլորտը շատ բնական է, ինչը երկրորդեց Նիկոլ Փաշինյանի և իր դաշինքի հաղթանակը: Այս մթնոլորտի մեջ ընդդիմության գաղափարը, բնականաբար, վարկաբեկված է»,- ասաց նա։

Իսկ թե ինչու է վարկաբեկված, ըստ Մուրադ Փափազյանի, որովհետև ժողովրդի էյֆորիան է այդ արդյունքը ստեղծում: «Այդ մթնոլորտի մեջ Դաշնակցությունը որոշել է ստանձնել ընդդիմադիր կուսակցության դերը: Դաշնակցությունը, այո, քաջ կուսակցություն է: Բայց այդ որոշումը փակեց իր առաջ դռները»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե Դաշնակցությունը լիներ, շատ ավելի դրական կլիներ Հայաստանի պատկերը միջազգային հարթակում:

«Պայքարը երկրի ժողովրդավարացման համար շատ կարևոր է ապագայի համար: Պետք է այդ պայքարը քաջությամբ շարունակել, դժբախտաբար, խորհրդարանից դուրս: Չպետք է սխալվել․ ի նպաստ Հայաստանի շահերի պետք է պայքարենք։ Պետք է ոչ միայն ընդունել, այլ նաև քաջալերել ցանկացած ընդդիմության կազմավորում, որը փաստորեն կներկայացվի Դաշնակցության շուրջ: Նիկոլ Փաշինյանի ջախջախիչ հաղթանակը իրեն կտա շատ կարևոր պատասխանատվություններ, մեծ հույսեր և մտահոգություններ:

Այսօրվա պատմական առիթը, որ ունի վարչապետը, պարտավոր է վերածել հաջողության: Երկու անգամ չի կարող լինել նման պատմական առիթ: Հետևաբար, առիթ կա կենտրոնանալ երկրի, ժողովրդի և ազգի առաջնահերթությունների շուրջ: Պետք է փայլուն ապագա ապահովենք միասին և պետք է ամբողջովին ոչնչացնել սև անցյալի սատանաներին»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company