ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայտարարություններ

Յայտարարութիւն

25 Դեկտեմբեր 2018

Արժանթինի հայ համայքի հաստատութիւններս (IARA) խոր մտահոգութեամբ լրատուական միջոցներէ իմացանք Սփիւռքի Նախարարութիւնը լուծարելու և անոր աշխատակիցները գործէ արձակելու Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշման մասին:

Մեր նպատակը չէ հարցականի տակ առնել կառավարութեան որոշումները, սակայն այն ինչ կը վերաբերի այս որոշումին բովանդակութեան ու առնուած ձևին, չի կրնար անտարբեր ձգել մեզ:

Անցնող տասը տարիներուն, իր ամէն պարագայի քննարկելի մարդկային բոլոր բացթողումներուն, Սփիւռքի Նախարարութիւնը եղաւ հայրենիքի և Սփիւռքի փոխ-յարաբերութիւնները համակարգող միակ պաշտօնական կառոյցը, որուն շնորհիւ իրականացուեցան արուեստի, կրթութեան, մտաւորական փոխանակումներու և բազմաթիւ այլ մշակութային ու ընկերային ոլորտներու պատկանող ծրագիրներ: Ի՛նչ ալ ըլլան Սփիւռքի Նախարարութեան գործունէութեանց հանդէպ արդարացուած կամ չարդարացուած քննադատութիւնները, իտէալականը ի պահանջեալ հարկին այդ գործունէութեանց վերատեսութիւնն ու բարեփոխումն էր, և ոչ թէ կտրուկ կասեցումը:

Մեզ կը մտահոգէ նաև որոշումին առնուած ձևը երկու իմաստով: Առաջին. Սփիւռքի Նախարարութեան լուծարումին որոշումին չէ նախորդած այլընտրանքի մը մասին լուրջ քննարկում մը, ընդ որում հայրենիք-Սփիւռք կապերու համակարգումի այլ կառոյցի մը հեռանկարը կը մնայ բացարձակապէս անորոշ:

Երկրորդ. Կը կարծենք որ սխալ էր նման որոշումի կայացման համար բոլորովին անտեսել Սփիւռքի համայնքները, չխորհրդակցիլ հոն գործող ու անոնց ներկայացնող հաստատութիւններուն հետ: Եթէ անկեղծ էին Թաւշեայ Յեղափոխութենէն յետոյ անոր ղեկավար դէմքերուն հրապարակային յայտարարութիւններն ու պատգամները Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները նոր մակարդակի վրայ դնելու և հայրենադարձութեան աւելի եւս թափ տալու ուղղութեամբ, ապա և կը սպասէինք որ անոնք երևան գային նաև գործով ու Սփիւռքի հաստատութիւններու ներկայացուցիչներու նկատմամբ համապատասխան վերաբերումով:

Հրապարակային կերպով արտայայտելով մեր մտահոգութիւնը կառավարութեան այս որոշումին մասին, մենք միշտ յոյսով կը մնանք որ ի՛նչ ալ ըլլան հետագայ քայլերը, իշխանութիւնները կը մնան յանձնառու համահայկական տեսլականին և Սփիւռքի հետ յարաբերութիւնները կը դնեն ազգային-քաղաքական օրակարգին վրայ որպէս ուշադրութեան արժանի առանձին խնդիր և ոչ թէ պետական երկրորդական մակարդակի կառոյցներու պատասխանատւութիւն:

Արժանթինի Հայ Համայնք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company