ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

23 Մայիս 2024

Այսօր՝ մայիսի 23-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը եւ Գառնիկ Դանիելյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Նրանք ամփոփել են խորհրդարանական շաբաթն ու պատասխանել լրագրողների հարցերին:

ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի արարքին իրավական գնահատական կտրվի և համապատասխան գործընթաց կսկսվի. հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այդ տիպի ելույթները սպառնալիքներ են և քրեական օրենսգրքի համապատասխան կետերով համապատասխան տարրեր են պարունակում։ Պարոն Սուքիասյանը մոռանում է, որ ինքը չի կարող մեզ վախեցնել, մոռանում է, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է իրենց իշխանության օրոք և իրենք քրեական օրենսդրության համապատասխան՝ պատասխան պետք է տան այն դավաճանությունների համար, որով իրենք Արցախը և ՀՀ-ն հասցրել են այս վիճակին»,-ասել է Օհանյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների և ՀՀ շահերը, և մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք. ասել է Սեյրան Օհանյանը։

Ըստ Օհանյանի՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ընթացակարգերի խախտմամբ է իրականացվում և միակողմանի զիջում է։

«Եթե կա հակամարտություն և ձգտում ենք խաղաղության, ապա դրանք երկկողմ պետք է լինեն։ Պետք է սահմանվեն համապատասխան ընթացակարգեր և հետևեն դրանց։ Այսինքն՝ լինի երկու երկրների միջև համաձայնագիր, քարտեզները ճշգրտվեն, դրանից հետո նոր սահմանագծման գործընթացն իրականացվի։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրականացվող գործընթացները հատվածական են և չեն համապատասխանում իրականությանը. այս ամենը հետևից են սկսում իրականացնել»,-ասել նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ գործընթացները ցույց են տալիս՝ Ադրբեջանն իրականացնում է այն, ինչ իր շահերից է բխում։ «Մի դեպքում Տավուշի հատվածում ինքը պարտադրում է սահմանազատում, ինքը կարող է հղում կատարել քարտեզներին, Ալմաթիի պայմանագրին, իսկ մյուս դեպքում, ինչը ձեռնտու չի, չի համաձայնվում դրան»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց վաղաժամկետ է՝ հաշվի առնելով նրա հռետորաբանությունը, իրականացված սադրանքները և ցեղասպանությունը, որ կատարել է Արցախի նկատմամբ։

Ասուլիսի ժամանակ Գառնիկ Դանիելյանը նշել է, որ այս օրերին Կիրանցի մեր հայրենակիցները, քույրերն ու եղբայարները ենթարկվում են աննախադեպ ճնշումների:

Նրա խոսքով, Կիրանցի բնակիչների մոտ ստեղծում են մի իրավիճակ, որ այլեւս ելք չկա, ամենաճիշտ լուծումն այն փոխհատուցումն է, որն առաջարկում է կառավարությունը։

«Ստեղծում են այնպիսի վիճակ, որ ճիշտ կլինի այդ փոխհատուցումը վերցնել, այլապես դրանից էլ կզրկվեն: Դուք տեսաք, մի քանի օր առաջ հայտարարությաւն տարածվեց, որ կադաստրի վկայականները ճիշտ չեն տրվել, խնդիր չունեն։ Պատահական չէ նման տեղեկատվությունը։ Ասել են, եթե հանգիստ չվերցնեք ձեր փոխհատուցումները, որն առաջարկվում է, վաղը մյուս օրը դրանից էլ կզրկվեք։ Այսինքն, էլի ահաբեկչական մեթոդների են դիմում: Հիմա տարբեր տիպի ստորաբաժանումներ են մտել Կիրանց գյուղ՝ ոստիկանական ուժեր, հատուկ ծառայություններ, տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, Երևանից եկած մարդիկ։ Ամեն մի կիրանցեցու երևի 10-15 չինովնիկ է բաժին ընկնում, որոնք ամեն օր համոզում են, սպառնում են, ճնշումների ենթարկում։ Պատահական չէ, որ պատգամավորներին, լրագրողներին թույլ չեն տալիս գյուղ մտնել, ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն տեռոր են իրականացնում»,-ասել է Դանիելյանը՝ հավելելով, որ նաև սպառնում են մարդկանց պետական աշխատանքից ազատել, քրեական գործեր հարուցել։

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/osMhHa57lvA

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company