ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ Բագրատ սրբազանի մամուլի ասուլիսը

19 Հունիս 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր՝ հունիսի 19-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով: Նա ներկայացրել է ընթացիկ զարգացումները եւ Շարժման գալիք ծրագրերը:

Ասուլիսը մեկնարկել է աղոթքով։

Բագրատ Սրբազանը նախ շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին մինչև օրս կատարած ծանր աշխատանքի համար, որը միտված էր միայն ճշմարտության տարածմանը։

«Դուք այս ամբողջ ժամանակահատվածում ոչ միայն կատարել եք ձեր մասնագիտական պատասխանատվությունը, միաժամանակ մարտնչել եք ստի դեմ»,- ասել է Սրբազանը։

Անդրադառնալով ներկա իշխանությունների պահվածքին՝ Բագրատ սրբազանն ասել է. այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող, միայն իր փողի ու աթոռի իշխանությունը պահպանելուն կոչված մի փոքրիկ խումբ է, որը պատրաստ է գնալ ամեն ինչի, որի վկայությունն էր հունիսի 12-ը:

Նրա խոսքով, հունիսի 12-ից հետո իրենք պայքարի վերադասավորման փուլ են մտել. «Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու: Բովանդակությունը մնացել է նույնը: Շարժումը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, էլ ավելի կազմակերպչական վերադասավորումներով, որին դուք շատ շուտ ականատես կլինեք, նաեւ մասնակից կլինեք»,-ասել է նա:

Սրբազանը նշել է, որ այսօր էլ շարունակվում են հալածանքները, մարդկանց տներից հանելով, վախեցնելով, սարսափեցնելով զուտ նրա համար, որ ճշմարտության համար պայքարի են դուրս եկել. «Նաեւ գործարարների վրա կան ճնշումներ: Բոլոր միջոցներով փորձում են վախեցնել մարդկնց, բայց ոչ ոք ոչ նահանջելու, ոչ ընկճվելու, ոչ պայքարի հրաժարվելու միտում ունի: Այս ամենի պատասխանատուն մեկ մարդ է՝ կառավարության ղեկին նստող ստախոսն է եւ ոստիկանության գլխին գտնվող այն մարդիկ, որոնք այդ հրամանները իրագործել են կամ տվել են: Մենք բոլոր փաստերով հաղորդումներ կներկայացնենք; Այս ընթացքում բերման են ենթարկվել, ձերբակալվել ու կալանքի են ենթարկվել միայն քաղաքացիները, ոչ մի ոստիկանի նկատմամբ վարույթ չկա»,- ընդգծել է Բագրատ Սրբազանը:

Նա հայտարարել է, որ իրենց պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է նույնը՝ գործող իշխանության հեռացումը, հրաժարեցումը:

Ըստ փաստաբան Արսեն Բաբայանի՝ Հունիսի 12-ը ոստիկանության կողմից իրականացված դաժան ու աննախադեպ մի երևույթ էր:

«Մեր համոզմամբ, ի սկզբանե պլանավորված էր որպես պատժիչ գործողություն այն քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ, որոնք մասնակցում են այս շարժմանը։ Կան փաստագրված տվյալներ, որ նռնակները նետվել են առանց որևէ դիմադրության կամ հարձակման։ Այսինքն, մինչև առաջին նռնակը նետվելը, քաղաքացիների կողմից չի իրականացվել որևէ այնպիսի գործողություն, որը կստեղծեր իրավաչափ պայմաններ՝ հատուկ միջոցների կիրառման համար։ Իսկ մինչ հատուկ միջոցների կիրառումը առանձին դաժանությամբ ծեծի են ենթարկել քաղաքացիներին»,-ասել է Արսեն Բաբայանը։

Նա նշեց, թե ոստիկանության կողմից ընդգծված վատ վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ սկսվել է դեռ Կիրանցից։

Բաբայանի խոսքով՝ կանգնեցրել են մարդկանց մեքենաները, տարել տուգանային հրապարակներ՝ առանց լուրջ հիմնավորումների։

«Քանի որ պլաստմասե շշերով հնարավոր չէ բռնություն կիրառել, մարդկանց սկսել են ձերբակալել խուլիգանության մեղադրանքներով։ ՀՅԴ անդամներին ապօրինի ձերբակալում են, իբր մարդկանց նյութական առումով շահագրգռելու համար», – ասել է Բաբայանը։

Ասուլիսին Սրբազանն անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին։

«Սուրեն Պետրոսյանին հանդիպել եմ հունիսի 13-ի երեկոյան, այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց։ Խոսել եմ իր հետ, մանրամասն քննարկել ենք հարցերը։ Ինքը պատմել է եղելությունը։ Ես ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է, որովհետև այլ միջոց չունենք քննելու։ Սուրենը խնդրեց, որ մի քանի օրով արտերկիր պետք է մեկնի։ Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ինչ է իրականում տեղի ունեցել և որոշելու, թե այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Ես այդ օրը բեմից էլ հայտարարել եմ, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սուրեն Պետրոսյանն առևանգվել է։ Դա ինքը պետք է կարողանա հաստատել»,-ասել է Սրբազանը։

Ասուլիսի ժամանակ Գառնիկ Դանիելյանը հրապարակելով կիրանցիներին պարտադրված գաղտնի դիմում-փաստաթուղթը, որը վերաբերվում է նրանց սեփականության իրավունքին՝ ասաց. «Իրավական գործընթաց ենք սկսելու»:

Ի հավելումն Գառնիկ Դանիելյանի խոսքի, Բագրատ Սրբազանն ասել է․ «Կիրանցի ժողովրդի մի մասն էնքան արժանապատվություն ունի, որ փոխհատուցումը մերժել է։ Գիտեք ի՜նչ գումարներ են առաջարկում, մի հատ փոքրիկ տնակի համար, որ դրված էր գյուղ մտնող ոլորանի վրա, 50 հազար դոլար են առաջարկել։ Մարդն ասել է՝ այդ տնակը 1000 դոլար հազիվ արժենա, ինչո՞ւ եք 50 հազար առաջարկում։ Այսինքն՝ կաշառք են տալիս. բա սա նյութապես շահագրգռելու հոդված չի՞։ Որտեղի՞ց են էդ գումարները, պետական բյուջեից են տրամադրո՞ւմ»:

Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. նշել է Սրբազանը:

«Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար, գնալու եմ իմ աչքով տեսնելու, թե այդ ի՞նչ ցանկապատեր են, ինչ փշալարեր են, որ մեր ամրությունն են ապահովելու: Հիմա դրանք գոյություն չունեն: Միգուցե ինչ-որ մի հատվածում դրել են, նկարել են, ես կարծում եմ՝ դա էլ է սուտ:

Իր ներկայանալն էլ է սուտ, հեծանիվ քշող ատլետիկ մարմինն էլ է սուտ: Բոլոր առումներով ստի մեջ են:

Սրբազանն անդրադարձել է նաեւ բանակի վիճակին՝ նշելով. Որեւէ մեկը գիտի՞ ինչ վիճակում է մեր բանակը:

«Հնդկական զենք էին բերում, թող ասեն՝ ինչքա՞ն են բերել հնդկական զենք, գործածվո՞ւմ է դա, թող ցույց տան: Հիմա կասեն՝ գաղտնի է: Բա եթե գաղտնի է, ինչո՞ւ էիք հրապարակում, ինչու էիք գլուխ գովում: Էլ ֆրանսիական մեքենաների մասին չեմ ասում, թե ինչքան քննադատություն տեղի ունեցավ:

Ես մասնագետը չեմ, որ ասեմ դրանց մասին, բայց հրապարակում լեցուն քննադատություն է եղել եւ ոչ մի արձագանք»,-ասել է նա:

Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company