ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Տնտեսական աճպարարությունը և վրա հասնող ռիսկերը

28 Հունիս 2024

Պարբերաբար անդրադառնում եմ տնտեսության վերաբերյալ այս իշխանության կողմից իրավիճակի և խորացող խնդիրների խեղաթուրումներին։
Ցավոք սրտի, նախկինում արտահայտած որոշ լուրջ մտահոգություններ հերթական անգամ դառնում են իրողություն։

2024 թվականի առաջին եռամսյակում պետական պաշտոնական վիճակագրության համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակել է իներցիոն բարձր աճը՝ կազմելով 14,3 տոկոս։ Հիմնական գործոնները շարունակում են նույնը մնալ՝ իրենց արտաքին, պատահական և ժամանակավոր բնույթով։

Զուգահեռաբար, խորանում և դրսևորվում են տնտեսական կայուն աճի առարկայական ռիսկերը։

Մասնավորապես, այս նույն ժամանակահատվածում, տնտեսական բարձր ակտիվության ֆոնին արդեն ունենք պետական բյուջեի հարկային ծրագրված եկամուտների էական նվազում։ Ճշտված պլանի նկատմամբ հարկային եկամուտների փաստացի հավաքագրումը պակաս է եղել 8 տոկոսով կամ շուրջ 44 միլիարդ դրամով։

Հարց․ եթե ասում են, որ տնտեսական ստվերը կրճատվում է, ապա տնտեսական ակտիվության 14,3 տոկոս աճի պարագայում ինչպե՞ս են բացատրում հարկային փաստացի մուտքերի 8 տոկոս թերակատարումը։

Ավելին՝ ապաշնորհ պետական կառավարման հետևանքով շարունակվում է գյուղատնտեսության զրոյականին մոտ աճը, արտաքին պատահական գործոնի թուլացման և հարկային բեռի հետևողական ավելացման հետևանքով գրեթե զրոյացել են ծառայությունների ոլորտի նախորդ երկու տարիների թռիչքաձև աճերը, ազգային արժույթի գերարժևորման և պետական անհամարժեք աջակցության հետևանքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 9 տոկոս անկում և այլն։

Հաջորդը․ ամեն անգամ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս թղթի վրա գրում և ասում են, որ թռիչքաձև ավելացնելու են երկարաժամկետ զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերը։ Եվ սա անում են՝ աղքատության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց չկատարվող խոստումները քողարկելու համար։ Կապիտալ ծախսերը չունեն անհատական հասցեատեր, ինչպես օրինակ՝ սոցիալական ծախսերն են։ Հետևաբար, կարելի է անվերջ խոստանալ, հետո էլ չկատարել։ Ավելին՝ օր-օրի առավել ակնհայտ են դառնում ծախսարդյունավետության և որակի խնդիրները, այս ոլորտում մեկ անձինց գնումների և յուրայինների մասնակցության թռիչքաձև աճերը, անօրինական գերշահույթները և հանրային միջոցների մսխումները։

Մշտապես անդրադարձել եմ պետական բյուջեի կապիտալ ծախսերի ընթացիկ խայտառակ թերակատարումներին։ Հիմա էլ բերեմ 2024 թվականի առաջին եռամսյակի պաշտոնական վերջին տվյալները․

1․ պետական բյուջեում նախատեսված 526 մլրդ դրամի ընդհանուր ծախսերի 18 տոկոսը չի կատարվել, որը կազմում է շուրջ 112 մլրդ դրամ,
2․ նախատեսված 65 մլրդ դրամի ընդհանուր կապիտալ ծախսերի 25 տոկոսը չի կատարվել, որը կազմում է շուրջ 25 մլրդ դրամ,
3․ արտաքին աղբյուրներից վերցված միջոցներով կապիտալ ծախսերի թերակատարումը կազմել է 40 տոկոս, այսինքն՝ վերցրել են արտաքին պարտք, հանրային միջոցներից վճարում են տոկոսներ, սակայն այդ միջոցների գրեթե կեսը չի ծառայել իր նպատակին,
4․ բացի պաշտպանության նախարարության ծրագրերից, կապիտալ ծախսերի մնացած ծրագրերի թերակատարումը կազմել է 83 տոկոս։
Հաջորդը․ 2024 թվականի մարտի վերջի տվյալներով պետական պարտքը կազմել է 12,163 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարվա սկզբի համեմատ աճել է 320 միլիոն ԱՄՆ դոլարով կամ ամսական գրեթե 110 միլիոն ԱՄՆ դոլարով։

Այս իշխանության կառավարման նախորդ վեց տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 5,5 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 80 տոկոսով: Այս իշխանության օրոք ՀՆԱ-ի աճի միջին տարեկան ցուցանիշը կազմել է 5,5 տոկոս, իսկ պետական պարտքի տարեկան աճը՝ դրանից շուրջ 2,5 անգամ ավել։

2023 թվականին միայն կառավարության պարտքի տոկոսների վճարները կազմել են տվյալ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների շուրջ 11 տոկոսը, ընդհանուր ծախսերի՝ շուրջ 10 տոկոսը, իսկ սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին հատկացված ընդհանուր ծախսերի՝ 36 տոկոսը։

2023 թվականին կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները կազմել են 253,4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 55,1 մլրդ դրամով կամ շուրջ 28 տոկոսով։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ևս 5 տոկոսով ավելացել են պետական պարտքի գծով տոկոսովճարները՝ կազմելով 35,3 մլրդ դրամ։

Թերևս, պարտքային ճգնաժամից մեզ ժամանակավորապես հետ է պահում մեր երկրի ազգային արժույթի գերարժևորման վտանգավոր քաղաքականությունը, որի արդյունքում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը թվացյալ, դեռևս մնում է կառավարելի տիրույթում։

Բնականաբար, սա չի կարող երկարաժամկետ արդյունք ապահովել։ Ազգային արժույթի փոխարժեքի վրա ազդող երկարաժամկետ գործոններն ունեն արժեզրկման էական ճնշումներ։ Եվ մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ փաստացի կունենանք նաև ազգային արժույթի էական արժեզրկում։ Սա էլ իր հերթին մեր երկիրը օրերի ընթացքում կտեղափոխի պարտքային ճգնաժամի անկառավարելի տիրույթ։

Ամփոփելով․ բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը, թռիչքաձև աճող պարտքի բեռը թողնելով սերունդների ուսերին։

Զուգահեռաբար՝ խորանում են մեր երկրի տնտեսության իրական հատվածի բացասական միտումները, աճում են պլանավորված հարկային մուտքերի ապահովման ռիսկերը և պարտքային ճգնաժամի դրսևորման հնարավորությունները։ Այս պատճառով է, որ իշխանությունը համատարած նախաձեռնել է նաև հարկային տեռորի վարքագիծ, փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի էական բարձրացում և այս ոլորտի հարկային արտոնությունների վերացում։

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company