ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • ԱԶԴ
  • Համազգային
  • Լուրեր

Մահ` Տոքթ․ Վազգէն Տէր Գալուստեանի

08 Սեպտեմբեր 2024

Սեպտեմբեր 4-ին, Մոնթրէալի մէջ իր մահկանացուն կնքեց ազգային-հասարակական գործիչ տոքթ. Վազգէն Տէր Գալուստեանը:

1937-ին Մուսա Լեռ ծնած տոքթ. Վազգէն Տէր Գալուստեան անդամակցած է Հայ յեղափոխական դաշնակցութեան, մաս կազմած Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիոսութեան Կեդրոնական վարչութեան, ատենապետած կաթողիկոսութեան Ընդհանուր ժողովներուն: Ան երկար տարիներ անդամակցած է նաեւ Համազգայինի Կեդրոնական վարչութեան եւ նախագահած Մուսա լերան հերոսամարտի յոբելենական իրերայաջորդ յանձնախումբերուն:

Վազգէն Տէր Գալուստեան հանրածանօթ էր նաեւ իբրեւ միջազգային համբաւի արժանացած բժիշկ եւ հեղինակութիւն էր բժշկական հետազօտութիւններու մարզին մէջ:

Գոյժ
Ազգային թաղում
Բժիշկ Վազգէն Տէր Գալուստեանի

Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան եւ Թեմիս Կրօնական Ժողովն ու Ազգային Վարչութիւնը, խոր ցաւով կը գուժեն մահը՝
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Իշխանի» կարգի շքանշանակիր՝ Բժիշկ Վազգէն Տէր Գալուստեանի, որ պատահեցաւ 4 Սեպտեմբեր 2024-ին։

Հանգուցեալը եղած է անդամ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան, որպէս պատգամաւոր ու Ատենապետ Ազգային Ընդհանուր Ժողովին. կարեւոր ներդրում ունեցած է Սուրբ Աթոռի բազմածաւալ առաքելութեան մէջ:

Հանգուցեալ Բժիշկ Տէր Գալուստեանի թաղումը տեղի պիտի ունենայ՝ Երկուշաբթի,16 Սեպտեմբեր 2024-ին, Սուրբ Յակոբ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ մէջ, Մոնթրէալ:

Մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք իր Տիկնոջ, զաւակներուն, Տէր Գալուստեան եւ Սեթեան ընտանիքներուն, ինչպէս նաեւ հանգուցեալի բոլոր հարազատներուն:

«Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»։

ԴԻՒԱՆ
ԳԱՆԱՏԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Գոյժ

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէն կը գուժէ մահը հաւատաւոր եւ վաստակաշատ դաշնակցական ընկեր
ՏՈՔԹ. ՎԱԶԳԷՆ ՏԷՐ ԳԱԼՈՒՍՏԵԱՆի
որ պատահեցաւ չորեքշաբթի, 4 սեպտեմբեր 2024-ին:

Մահազդ

Համազգայինի Կեդրոնական Վարչութիւնը կը գուժէ Կեդրոնական Վարչութեան նախկին ատենապետ եւ Համազգայինի շքանշանակիր`
ՏՈՔԹ. ՎԱԶԳԷՆ ՏԷՐ ԳԱԼՈՒՍՏԵԱՆի
մահը, որ պատահեցաւ Չորեքշաբթի, 4 Սեպտեմբեր 2024-ին:

Ցաւակցագիր

Համազգայինի Գանատայի կառոյցը` Շրջանային Վարչութեամբ եւ չորս մասնաճիւղերով կը գուժէ մահը Քեպէգի «Սանահին» մասնաճիւղի վաստակաշատ անդամ՝ Տոքթ. Վազգէն Տէր Գալուստեանի, որ պատահեցաւ 4 Սեպտեմբեր 2024-ին, Մոնթրէալի մէջ։ Տոքթ. Տէր Գալուստեան ծնած է Անտիոք 1937-ին, զաւակն էր Մուսա Լերան հերոսամարտի գլխաւոր հերոս, Սուրիոյ եւ Լիբանանի Խորհրդարանի անդամ եւ Այնճար հայաւանի հիմնադիր Մովսէս Տէր Գալուստեանի։ Համազգայինի հետ իր կապն ու սէրը կու գայ մօրենական մեծ հօրմէ, Եգիպտոսի մէջ Համազգայինի հիմնադիր անդամներէն՝ Մինաս Խաչատուրեանէն։

Ան աւարտած է Պէյրութի Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանը, ապա Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկութեան բաժինը։ Ուսումը շարունակած է Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ, ուրկէ ստացած է մագիստրոսի եւ բժշկական դոկտորականի իր կոչումները։ Տոքթ. Տէր Գալուստեան երկարամեայ աշխոյժ գործունէութիւն եւ մեծ վաստակ ունեցած է Համազգայինի շարքերէն ներս։ Եղած է Համազգայինի Կեդրոնական Վարչութեան անդամ, եւ ատենապետ, ինչպէս նաեւ հիմնադիր անդամ` Հայաստանի մէջ Համազգայինի գրասենեակին։ Մանկաբոյժ եւ ծինաբանական հիւանդութիւններու մասնագէտ, Տոքթ. Տէր Գալուստեան մեծ վաստակ ունեցած է նաեւ Գանատայի եւ Միացեալ Նահանգներու առողջապահական ոլորտէն ներս, եւ հեղինակած բազմաթիւ ուսումնասիրական հրատարակութիւններ։ 2009 թուականին ան արժանացած է Համազգայինի Կեդրոնական Վարչութեան շքանշանին, հայ հասարակական կեանքի եւ յատկապէս՝ Համազգայինի ծիրէն ներս իր նուիրեալ աշխատանքին համար, արժանցած է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկեան Իշխան» շքանշանին եւ բազմաթիւ այլ բժշկական մրցանակներու։

Մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք իր այրիին Տիկ. Լենա Սեթեանին, իր երկու դուստրերուն Սարինին եւ Տարիային ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաներուն։ Թէեւ ընկերոջ կորուստը մեծ է, սակայն իր ետին թողած վաստակն ու յիշատակը պիտի շարունակեն մեզի եւ ապագայ սերունդներուն համար մնալ ներշնչման աղբիւր` հետեւելու իր օրինակին, ու կուռ կամքով շարունակելու իր գործը։ Լոյս` մեր աւագ ընկերոջ հոգիին։

Համազգային Գանատայի Շրջանային Վարչութիւն

Ցաւակցագիր

Խոր ցաւով իմացանք մահը մուսալեռցի ականաւոր եւ վաստակաշատ ազգային գործիչ եւ բժիշկ’ Վազգէն Տէր Գալուստեանի,որ պատահած է Գանատայի մէջ, 4 սեպտեմբերին։

Մեծ կորուստ է բժիշկին մահը յատկապէս Այնճարին համար’ ուր ունեցած է իր կարեւոր ներդրումը։

Յանուն Այնճարի երեք համայնքներուն, քաղաքապետութեան եւ ՀՅԴ «Կարմիր լեռ» Կոմիտէին ու մեր ժողովուրդին’ կը յայտնենք մեր խորհին ցաւակցութիւնները բժիշկին տիկնոջ, երկու դուստրերուն եւ համայն Մուսալեռցիներուն։

May be an image of 1 person and text

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company