ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Ժամանակի պատմագիրն ու վկան. կայացել է «Զահրատ։ 100 բանաստեղծություն» ժողովածուի շնորհանդեսը

11 Հոկտեմբեր 2024

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք»
գիտաուսումնական կենտրոնի համագործակցությամբ օրերս լույս է տեսել «Զահրատ։ 100 բանաստեղծություն» ժողովածուն։ Հոկտեմբերի 10֊ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ ժողովածուի շնորհանդեսը։

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

«Զահրատի բանաստեղծությունը նշանավոր է երեք կարևոր հանգամանքներով։Նախ, որ այն պարզ է, մաքրամաքուր ու անպաճույճ։ Երկրորդ` նա պատմողական բանաստեղծություն է ստեղծել, և երբ կարդում ենք, կարծես հեքիաթ ենք կարդում։ Երրորդ առանձնահատկությունն էլ այն է, որ Զահրատը բանաստեղծության մեջ ստեղծում է կերպարներ, որոնք համամարդկային են»,- իր խոսքում շեշտեց Ռուզան Առաքելյանը`առանձնացնելով Զահրատի յուրահատուկ տողն ու գիրը պոլսահայ գրականության մեջ։

Համազգայինի Կենտրոնական վարչության անունից ներկաներին ողջույնի խոսք հղեց ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը։ «Զահրատը մեզ համար նաև ժամանակի պատմագիր է ու վկա։ Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ հրատարակելով այս գիրքը` կարողանանք այդ ժառանգությունը փոխանցել այսօրվա ու վաղվա սերունդներին»,- ընդգծեց Արտաշես Շահբազյանը։

Զահրատ բանաստեղծի մասին իր սրտի խոսքն ասաց գրականագետ, սույն ժողովածուի կազմող Սուրեն Դանիելյանը։ Նա շեշտեց, որ Զահրատը գրում էր մարդու մասին`տառապող մարդու մասին։ «Հիշում եմ նրա նշանավոր մի արտահայտություն` թախծոտին կյանք ու խինդ,իսկ մեռնողին`հիշատակի զորություն։ Զահրատը մեր պոեզիայի համար բերեց այդ կյանքն ու խինդը։ Զահրատը նաև վերադարձրեց Պոլսին նրա առաջնային դերը։ Նա նոր արթնության նշան էր»,- կարևորեց Դանիելյանը` նաև նշելով, որ բոլորս էլ Զահրատի ստեղծագործությունների տիպարներն ենք` տառապող, մենություն ու երկվություն ապրող մարդու տեսքով։ Ուստի` Զահրատը ապրում է բոլորիս մեջ։

Խոսք ասացին նաև գրքի խմբագիր, գրականագետ Քնարիկ Աբրահամյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, գրականագետ Նոնա Դավթյանը։ Շնորհանդեսի ժամանակ Զահրատի` երգի վերածված բանաստեղծությունները կատարեց ամերիկահայ երգիչ, թարգմանիչ Պերճ Թիւրաբեանը։

Բանաստեղծի ստեղծագործություններից ընթերցեցին դերասան Արամ Կոստանյանը և ասմունքող Գայանե Սամվելյանը։ Միջոցառումն ամփոփվեց գրադարանի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանի խոսքով։

Նշենք, որ գիրքը լույս է ընծայվել Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արևիկ Գաբրիելյանի հովանավորությամբ, որին միացել են նաև Պերճ և Անահիտ Թիւրաբեանները, Արթօ և Զապէլ Խրիմեանները և Լենա Օհաննէսեան-Սթրիթըրը։

Համազգայինի Երևանի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company