ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Թվեր և փաստեր․ իրական Հայաստանը տնտեսական ու սոցիալական համապատկերում

20 Նոյեմբեր 2024

Oրվա իշխանությունը նորից խոստանում է արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, իրականությունը տրամագծորեն հակառակն է։

Մասնավորապես․

-«որտեղ հաց, այնտեղ կաց»՝ իրականում օդում կախված է պատերազմի սպառնալիքը,

-«հարկ վճարողը հերոս է»՝ իրականում հարկային տեռորի գործադրումներ, քաղաքացուն՝ որպես «տուգանքի մատերիալ» վերաբերմունք,

-«նպաստից դեպի աշխատանք»՝ իրականում միկրոբիզնեսի հարկային արտոնությունների վերացում, հարկային բեռի շուրջ 6 անգամ ավելացում,

-«նախորդ երկու տարիներին երկնիշ տնտեսական աճ»՝ այդ աճի առյուծի բաժինը արտաքին, պատահական գործոնի ավարտվող ազդեցությամբ է,

-2024թ․ երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ,

-2025թ․ համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս աճ,

-իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորն ու բեռը,

-2024թ․ ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերի թերակատարում՝ 8 տոկոս կամ 150 միլիարդ դրամ,

-պետական ծախսերինը՝ 13 տոկոս կամ 290 միլիարդ դրամ,

-կապիտալ ծախսերինը (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ 124 միլիարդ դրամ,

-գյուղատնտեսության ոլորտի տևական անկումից հետո այս տարվա ինը ամիսներին արձանագրվել է 0-ականին մոտ աճ,

-առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության՝ արտահանման անկում, իսկ արդյունաբերության ոլորտի 0-ականին մոտ աճ,

-տեղեկատվության և կապ՝ 8,5 տոկոս անկում,

-տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 13 տոկոս անկում,

-ձախողված բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումներ՝ 100 տոկոս,

-2025թ․՝ մակրոտնտեսական անկայունության ռիսկերի իրական աճ,

-պետական պարտք՝ 18 տոկոս աճ, ՀՆԱ՝ 5,6 տոկոս աճ, 3 անգամ պակաս,

-պետական պարտքի չափ՝ 2,2 անգամ ավել 2018թ․ համեմատ, 15 միլիարդ դոլար, աճը՝ 2,4 միլիարդ դոլար,

-պարտքի սպասարկում՝ գրեթե կենսաթոշակներին ուղղվող միջոցների չափ՝ 395 միլիարդ դրամ, աճը 13 տոկո կամ 50 միլիարդ դրամ,

-կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի աճ՝ 0, 2025թ․ կանխատեսվող 4-5 տոկոս գնաճի, 5,6 տոկոս տնտեսական աճի, հարկային մուտքերի երկնիշ աճի, սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինասավորման 110 միլիարդ դրամի չափով աճի պարագայում,

-պետական ծախսերի արդյունավետություն՝ մեկ անձից գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը, չափելի արդյունքների բացակայություն, չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարինում անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի բյուջետային վարկերով,

-2024թ․ տնտեսական կառուցվածքի և սոցիալական բացասական միտումների խորացում,

-մեկ երկրից տնտեսական կախվածության թռիչքաձև աճ՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռ՝ 41 տոկոս, աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ 7,2 տոկոս, նվազելով 17 տոկոսով,

-կապիտալի փախուստ․ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազում՝ 334 միլիոն դոլար, ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսք՝  55 միլիոն դոլար,

-ՀՀ փաստաթղթերով 20 հազար 400 քաղաքացիներ արտագաղթել են՝ ավելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել են,

-2023թ․ աղքատության մակարդակի կրճատում՝ 1,1 տոկոսային կետով, սկզբնական բարձր աճերից հետո նոր-նոր մոտենում է 2018թ․ մակարդակին,

-2024թ․ երրորդ եռամսյակում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեք՝ 75530 դրամ, որը գերազանցում է 530 դրամով նվազագույն ամսական աշխատավարձին, կրկնակի անգամ նվազագույն կենսաթոշակի և ընտանեկան նպաստի ամսական չափերին,

-2025թ․ նշված բացասական միտումների հետևանքով՝ անշեղորեն կաճեն աշխատող աղքատների թիվը, աղքատության միջին մակարդակը, չափավոր աղքատությունը և հատկապես՝ ծայրահեղ աղքատությունը։

Շարունակելի ․․․
 
Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company