ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

06 Դեկտեմբեր 2024

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը եւ Աննա Գրիգորյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթը և պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Սրանք այն երկու կաղ, կույր, խուլ և խելքից պակաս փղերն են, որոնց վրա նրանք կառուցում են իրենց թեզերը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխող քաղաքական ուժի այն պնդմանը, թե Հայաստանի տնտնեսությունում առաջընթաց կա, իսկ Հայաստանը երբեք այնքան անվտանգ չի եղել, ինչքան հիմա։

Պատգամավորը նշեց, որ 2025 թվականի բյուջեի նպատակներն անիրատեսական են նույնիսկ այն կառավարության կողմից վերանայելուց և աճը նախնական տարբերակից 10%-ով նվազեցնելուց հետո, իսկ պետական պարտքը հասցրել են աստղաբաշխական չափերի։

«Գործող կառավարությունը միայն պարտքի սպասարկման վրա ավելի շատ փող է տալիս, քան Առողջապահության, Արդարադատության, ԱԳ նախարարություններին, բոլոր մարզպետարաններին։ Երեք օրում Գյումրու բյուջեից ավելի շատ փողեր ենք դուրս տալիս պարտքի սպասարկման համար, իսկ արդյունքում ունենք ընդամնեը 5 % տնտեսական աճ, չնայած խոստացել էին առնվազը 7 %»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նշեց. «Ինչպես տեսնում ենք՝ խաղաղության պայմանագիր չկա, ավելին հերթական առաջադրված պահանջներն ենք մենք տեսնում, որոնք տարիներ առաջ երևի անհնար կլիներ պատկերացնել, որ նման պահանջներ կհնչեն ՀՀ-ի նկատմամբ»։

Պատգամավորն անթուլատրելի համարեց, որ հայ ժողովուրդը և պատգամավորները տեղյակ չեն թե ինչ է բանակցվում Բաքվի հետ։

Գրիգորյանն աբսուրդային համարեց, որ քննարկման թեմա է դարձվում Հովիկ Աղազարյանի թեման և անդրադարձ չկա Ադրբեջանի հայտարարությանը, որ ադրբեջանցիները պետք է գան Հայաստան՝ հիշեցնելով, որ իշխանություններն ընդդիմության համար խոչընդոտներ էին ստեղծում Արցախցիների վերադարձի հարցող քննարկում կազմակերպելու համար, իսկ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով համաժողով են անում և հայտարարում Հայաստան ադրբեջանցիների գալու մասին։

Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ իշխանությունները անընդհատ հայտարարում էին, թե խաղաղության պայմանադրում 16 կետ կա,բայց նախորդ օրը Արարատ Միրզոյանը հայտարարել է 17-րդ կետի մասին և նշեց, թե գործող իշխանություններն ինչքան կռանում են ադրբեջանցիների կոշիկների մոտ, այնքան պահանջները շատանում են։

Պատասխանելով կոռուպցիոն գործերի շուրջ հետևողական քայլեր անելու մասին լրագրողի հարցին, Աննա Գրիգորյանն ասաց. «Դրանք իմ անձնական պատկերացումները չեն, այլ փաստաթղթավորված իրողություններ են։ Բոլորը գիտեն, որ ԱՆԻՖ հիմնադրամում 10 մլրդ դրամի մսխում է եղել։ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել, բայց ինձ չեն տալիս դրանք ծանոթանալու՝ ասելով թե նախատեսված չէ ինձ ներկայացնելու համար, այլ վարչապետի համար է։ Այսինքն, առնվազը 2 տարի վարչապետի սեղանին է դրված բոլոր մանրամասնություններով, վատնումներով և բոլոր կոռուպցիոն սխեմաներով։ Մոտ երկու տարի է անցել՝ հակակառուպցիոնում գործը կա,այլ տեղերում էլ, Քննչականում էլ գործը կա, բայց որևէ բացահայտում չկա, ինչու, որովհետև կամ այն առնվազը տանում է Նիկոլ Փաշինյանի վրա և ինքը չի ուզում որպեսզի այն բացահայտվի, կամ այդ գործը տանում է մարդկանց վրա, ում Փաշինյանն ուզում է պահի, որ հրապարակային չլինի»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company