ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Արցախ
  • Հայտարարություններ

ՄԱԿ անդամ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է. Արցախի ԱԺ

10 Դեկտեմբեր 2024

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ուղերձ է հղել ՄԱԿ-ին և ՄԱԿ անդամ երկրներին.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ներկայացուցչական մարմին, դեռևս 2023 թվականի հուլիսի 27-ին միաձայն ընդունած Ուղերձով դիմել է համաշխարհային հանրությանը, ՄԱԿ անդամ պետություններին՝ կոչ անելով հանուն փրկության (Remedial Recognition) ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունները և այլ միջազգային դերակատարներ, չնայած բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու իրենց միջազգային պարտավորություններին (Responsibility to Protect), ցավոք, բացարձակ անտարբերություն ցուցաբերեցին Արցախի խորհրդարանի ընդունած Ուղերձի նախազգուշացումների հանդեպ Արցախի բնակչությանը սպառնացող լրջագույն գոյաբանական վտանգների մասին, և չկարողացան կամ չցանկացան պատշաճ կերպով խոչընդոտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները, երբ վերջինս 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի դեմ և էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների արդյունքում բռնազավթեց Արցախի Հանրապետության ողջ տարածքը:

Մինչև Արցախի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիան, Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները՝ մասնավորապես 6-րդ կետը, 10 ամիս շարունակ արգելափակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ միջազգայնորեն ճանաչված արտատարածքային Լաչինի միջանցքը՝ անհնարին դարձնելով կենսական նշանակություն ունեցող ապրանքների՝ սննդամթերքի, մանկական սննդի, դեղորայքի մատակարարումները, ինչպես նաև անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անպատիժ վարքագիծը ոգևորիչ է այլոց համար: Աշխարհն օրեցօր ընկղմվում է նոր արհավիրքների մեջ, որի գինը հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքն է:

Առաջնորդվելով Արցախը իր կազմի մեջ բռնի ուժով ընդգրկելու քաղաքականությամբ և այդ տարածքից հայկական հետքը լիովին վերացնելու անթաքույց մտադրությամբ՝

ներկայումս Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները, ապօրինի բնակեցնում դարերի պատմություն ունեցող հայկական գյուղերն ու քաղաքները, շարունակում պատանդության մեջ պահել տասնյակ մեր հայրենակիցների, այդ թվում՝ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Այդ հանցագործ հակամարդկային քաղաքականությունը կանխելու և Արցախի քաղաքացիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու միակ միջոցը ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է:

Մինչև միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և պատմական Հայրենիք հայ բնիկ բնակչության վերադարձի համար անվտանգ պայմանների ստեղծումը, անհրաժեշտ է ՄԱԿ համապատասխան կառույցների միջոցով դադարեցնել այժմ ընթացող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հայկական գերեզմանատների, եկեղեցիների, վանքերի և պատմամշակութային արժեքների, հանրային և մասնավոր սեփականության թալանն ու բարբարոսական ավերումը՝ պահպանելով Արցախի բնակչության հարկադրաբար լքած անշարժ և շարժական գույքը, բոլոր պետական և համայնքային շենք-շինությունների, արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրային օբյեկտների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, ուղերձով դիմում է միջազգային հանրությանը եվ կոչ անում ՄԱԿ անդամ պետություններին.

առաջնորդվելով ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով,հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Հռչակագիրը», 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած անկախության համաժողովրդական հանրաքվեի արդյունքները, ինչպես նաև 1992 թ. հունվարի 6-ին ընդունված Հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին՝ ճանաչել Արցախի (Լեռնային Ղարաբաղի)Հանրապետության անկախությունը՝ հանուն Արցախի բնիկ ժողովրդի իր պատմական հայրենիք վերադարձի:

ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է, այն կդառնա մեր ժողովրդի պաշտպանվածության հուսալի երաշխիքը, կնպաստի 150 հազար հայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձին իրենց պատմական Հայրենիք՝ արդեն ճանաչված միջազգային սահմաններում, պատմական բնակության վայրերում բնականոն կյանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև կապահովի երկարաժամկետ և կայուն խաղաղություն հարավկովկասյան տարածաշրջանում»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company