ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում
  • Արցախ

ԱԺ-ում տեղի ունեցավ արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակը քննող հանձնաժողովի անդրանիկ նիստը

10 Դեկտեմբեր 2024

Այսօր ԱԺ֊ում տեղի ունեցավ՝ Արցախից տեղահանված հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակը քննող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Թեև իշխող ուժը տապալել էր հանձնաժողովի ձևավորման քվեարկությունն, այնուամենայնիվ իրավունքի ուժով հանձնաժողովն ունի նախագահ, որն Արցախի գործընկերների հետ իրականացնում է աշխատանքները։

Նիստը վարում էր ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Դեռեւս սեպտեմբեր ամսին ԱԺ պատգամավորների 25%-ով՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներից, դիմեցին պահանջելով ստեղծել քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, այսինքն` ինչպես են տեղավորվել մարդիկ Հայաստանում, ինչ դժվարությունների առաջ են կանգնած» ,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ նիստի օրը պատահական չի ընտրվել. 1991թ դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով ամրագրել էր անկախ պետություն ունենալու իր իրավունքը:

Արթուր Խաչատրյանը հավելեց. «Գիտեք, որ քաղաքական մեծամասնությունը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չքվեարկեց եւ չհաստատեց այս հանձնաժողովի կազմը: Հիմա Հայաստանի օրենսդրությամբ կա որոշակի բաց՝ հանձնաժողովն ունի նախագահ, որը ես եմ, բայց քանի որ քաղաքական մեծամասնությունը չքվեարկեց կազմը հաստատելու օգտին, փաստորեն այլ անդամներ չունենք: Հետևաբար` կանգնած ենք մի իրավական կազուսի առաջ, որ նրանք, ովքեր այստեղ ներկա են եւ էլի մի քանի հոգի, ովքեր մեր երկու խմբակցություններից ցանկություն են հայտնել մասնակցել այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, փաստորեն հասարակական հիմունքներով են:

Մենք որոշում կայացնել չենք կարող, որեւէ մարդու հրավիրել չենք կարող, այսինքն` կարող ենք հրավիրել՝ զուտ որպես անհատ պատգամավորների, ինչպես մեր գործընկերներ Աննա Գրիգորյանը եւ Էլինար Վարդանյանն արել էին քաղաքացիության խնդիրներով: Բայց մենք կաշխատենք, դա աշխատանքի որակի վրա, հուսամ, չի ազդի, եւ գործադիրի ներկայացուցիչները, ում հետ մենք հարցեր ունենանք, կհարգեն անհատ պատգամավորների դիմումները եւ կգան, եթե մենք կարիք ունենանք իրենց հարցեր ուղղելու, նաեւ մեր գրավոր հարցերին կպատասխանեն»:

Պատգամավորը հավելեց, որ առաջիկայում կներկայացնեն առաջարկություններ, որոնք միտված են լինելու մեր հայրենակիցների կենսագործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի բարենպաստ դարձնելուն, կորոշեն ուղղությունները, որոնցով պետք է աշխատեն. «Մարդիկ պետք է կարողանան ռեալ ապրեն, աշխատեն, երեխաները գնան դպրոց, Արցախի մեր հայրենակիցները լիարժեքորեն օգտվեն բոլոր այն հնարավորություններից, որոնք հասու են ՀՀ քաղաքացիների համար»:

Ի թիվս այլնի, Արթուր Խաչատրյանը նշեց, որ ամենաառաջնային Արցախի մեր հայրենակիցների քաղաքացիության խնդիրն է, որից կախված այլ խնդիրներ էլ կան՝ կենսաթոշակայինից մինչեւ գույք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/12/10/1459169/

© 1998 – 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Մանրամասն՝ տեսանյութում։ 

https://youtu.be/POFYU5CfeAw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Հետեւողական Եւ Կազմակերպուած Պայքարի Դ

Ազգը այն հաւաքականութիւնն է, որ կը բնորոշուի` իր պատմական միասնական զարգացումո

11 Հունիս 2025
Ֆրանսիայի Հայկական Կազմակերպություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կրկնվող հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ն

11 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company