ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Թեհրանում նշւեց ՀՅԴ 134-ամեակը

20 Դեկտեմբեր 2024

ԱՆԽՈՆՋ ՊԱՅՔԱՐԻ, ԱՆՍԱԿԱՐԿ ՆՒԻՐՈՒՄԻ, ԱՆՆԱՀԱՆՋ ԵՐԹԻ 134 ՏԱՐԻՆԵՐ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Դեկտեմբերի 18-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում նշւեց ՀՅԴ 134-ամեակը: Ամեակ, որը նկատի առնելով հայաշխարհի դէմ ծառացած գոյաբանական բնոյթի մարտահրաւէրներին դիմագրաւելու անհրաժեշտութիւնը, դառնում է, է՛լ աւելի պարտաւորեցնող իւրաքանչիւր դաշնակցականի համար:

Միջոցառումը մեկնարկեց «Մշակ Բանւոր» քայլերգով եւ ի յարգանս հայրենիքի իրենց կեանքը նւիրաբերած հայորդիների յիշատակի յարգանքի տուրքով:

Օրւայ առիթով ՀՅԴ Թեհրանի եւ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի խօսքը ընթերցեց օրւայ հաղորդավար Բիայնա Ամիրեանը:

Միջոցառումը յագեցած էր բանախօսութեամբ, տեսաֆիլմերի ցուցադրութեամբ եւ գեղարւեստական յայտագրով: Տեսաֆիլմով օրւայ առիթով իր ողջոյնի խօսքը փոխանցեց Հալէպից՝ Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Մարիա Գաբրիէլեանը:

Ներկաներին իր պատգամը փոխանցեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանը: Իր խօսքի ընթացքում նա ընդգծեց. «Անցեալ 35 տարիները մեր Հայրենիքի եւ ազգի համար վերիվայրումների տարիներ էին։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը անբաժին չէր այս ճակատագրական ժամանաշրջանում իր ուրոյն դերը ունենալուց։ Հայաստանի անկախացումը, Արցախի ազատագրումը, պետականութեան կերտումը Դաշնակցութեան ծրագրային եւ գաղափարական հիմնական ուղղութիւնները են եղել եւ շարունակում են մնալ։ Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի դրօշակակիրը աւելի քան 130 տարի եղել եւ մնում է Դաշնակցութիւնը իր արիւնոտ դրօշով։ Ազատ, Անկախ, Միացեալ Հայաստանի գաղափարը, հայ ժողովրդի ազգային երազանքը, առանցքն է Դաշնակցութեան ծրագրի։ Պատմութեան հոլովոյթը փաստել է, որ Դաշնակցութիւնը իր կազմակերպական կառոյցի կուռ շարքերով, անմնացորդ նւիրումով, առաջամարտիկն է եղել, եւ զինւորը, Միացեալ, Անկախ եւ Ազատ Հայրենիքի երազանքը իրականացնելու համար մղւող պայքարում»:

Միջոցառմանը, որպէս օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան նախագահ Հրանտ Մարգարեանը: Իր ելոյթում նա ողջունելով ՀՅԴ 134-ամեակը, անդրադարձաւ հայաշխարհի դէմ ծառացած մարտահրաւէրներին եւ Դաշնակցութեանը վերապահւած անելիքներին: Հրանտ Մարգարեանն ընդգծեց. «Հայոց աշխարհը եւ նրան զուգահեռ արդար աշխարհը ՀՅԴ ալֆան է ու օմեգան։ Մեր գոյութեան պատճառը Հայաստանն է ու հայ ժողովուրդը, նաեւ անարդարութեան դէմ պայքարը։ Մենք չենք ստեղծւել իշխանութիւն դառնալու համար, ինչ որ անձի կամ անձանց իշխանութիւն բերելու համար, մեզ համար իշխանութիւնը նոյնպէս միջոց է Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգ գոյութիւնը եւ համընդհանուր զարգացումը ապահովելու համար, ձգտելով ունենալ արդար աշխարհ։

Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թէ մեզ համար միջոց են անհատական կամ խմբակային կարիերա ապահովելու համար, ինչպէս է շատ ու շատ կուսակցութիւնների ու շրջանակների համար, այլ մենք ամբողջ էութեամբ հայրենիքինն ենք ու ազգինը։

Մենք հայրենիքի ու ազգի զինւորներն ենք, որտեղ հայկական շահ կայ մենք դրա պաշտպանն ենք, որտեղ հայ ժողովրդի անվտանգութեանը սպառնալիք կայ մենք նրա վահանն ենք։ Հայրենիքի կորցրած ամէն մի նշխար մեզ համար սուրբ է ու այն ազատագրելու պայքարի կամաւորական բանակն ենք մենք։

Մեր պետականութեան անվտանգութեան, զարգացման համար մենք հումք ենք»:

Ծրագրի ընթացքում հանդիսատեսը մերթընդմերթ դիտում էր ՀՅԴ մէկ դար ու 34 տարի անցած վերիվայրումներով լի ուղու մասին պատմող տեսաֆիլմեր:

Ելոյթները եզրափակւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամով, որը ներկայացրեց հոգեշնորհ Տէր Առաքել աբեղայ Գատեհճեանը: Սրբազան Հօր յղած պատգամի մէջ նշւած էր. «Այսօր մենք հաւաքւած ենք տօնելու եւ անդրադառնալու միեւնոյն ժամանակ մեր երախտագիտութիւնը յայտնելու այն մեծ կազմակերպութեան, կուսակցութեան, որ անցած 134 տարիների իր պատմութեամբ եղաւ խորհրդանիշը զոհողութեան, նւիրումի, անձնազոհութեան եւ պայքարի:

Մենք այսօր հպարտութեամբ վկայակոչում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մօտաւոր անցեալի ժամանակների գործունէութիւնը: Նա իր անձնազոհ հիմնադիրների, անդամների եւ համակիրների շնորհիւ մեր ժողովրդին պահեց ու պահպանեց եւ առաջնորդեց դէպի յաղթանակներ եւ եղաւ նրա կողքին, երբ ժողովուրդը արձանագրեց պարտութիւններ: Բայց ո՞վ է այն ժողովուրդը որ իր յաղթանակների կողքին չի ունենում նաեւ իր պարտութիւնները»:

Պատգամի այլ բաժնում այսպէս է ասւած. «Այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի հայ ժողովուրդը եւ մանաւանդ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պարտ են բարձրագոյն պատասխանատւութեան զգացումով գործեն եւ արարեն ի բարօրութիւն մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի»:

Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական յայտագրով: Հայ ժողովրդի միասնականութիւնը ներկայացնող հայ հոգեւորականը, պայքարունակ երիտասարդները, որոնցից իւրաքանչիւրը ներկայացնում էին հայկական տարանջատւած տարածքները, ներկայացրին միաւորւած Հայաստանի տեսլականը խորհրդանշող ասմունք: Ասմունքային բաժինը իրականացրին՝ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Հայրիկ Աղանեանը, Վանէ Տէր Ղազարեանը, Վեդի Աւանէսեանը, Վանէ Մակարեանը, Մարթին Աղայեանը եւ Անիա Բաղումեանը:

Միջոցառմանը պարային կատարումով հանդէս եկան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի սաները, ներկայացնելով օրւան յարիր մարտական պարը: Խմբի գեղարւեստական ղեկավար Արտաւազդ Աւետիսեան, բեմադրիչ Մերի Աւետիսեան, գլխաւոր պարուսոյցներ՝ Թինա Անտոն եւ Սիւնէ Շահվալադեան:

Հանդիսութիւնը եզրափակւեց ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ, որը մէկտեղւած էր կենդանի երաժշտութեամբ: Գեղարւեստական ղեկավար Արմէն Ասատրեան, երաժիշտներ՝ Ռոմիկ Ազիզեանը, Նոր Ջուղայից հրաւիրւած Արթին Քեշիշեանը, իսկ նւագախմբին մաս էին կազմում՝ Ռայմոնդ Թորոսեանը, Գեղարդ Ազարեանը, Սեւան Սարգսեանը եւ Արմէն Աւանէսեանը:

Միջոցառմանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վաչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Վերապատւելի Միշէլ Աղամալեանը, ազգային մարմինների, կառոյցների ու միութիւնների ներկայացուցիչներ, Հայաստանից հիւրաբար Թեհրան ժամանած լրագրողներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով հայրենակիցներ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company