ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

13 Փետրվար 2025

Այսօր՝ փետրվարի 13-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանեց լրագրողների հարցերին:

Գեղամ Մանուկյանըտեղեկացրեց, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմքով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«Տեղեկացրել եմ, որ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Քրիստինե Վարդանյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմին մասնակցելու և խափանարարության մեջ, իսկ դա պարունակում է Քրեական օրենսգրքի 299 հոդվածի՝ տեսական դավաճանության տարրեր։ Նիկոլ Փաշինյանի բառացի արտասանված խոսքերը նամակում կցել եմ և ԱԱԾ տնօրենին հորդորել եմ ընդունել սա հաղորդում հանցագործության մասին, ընթացք տալ և տեղեկացնել ընթացքի մասին»,-ասաց նա։

Գեղամ Մանուկյանը շարունակեց. «Որպեսզի ամեն անպատասխանատու հայտարություն, ինչը Նիկոլ Փաշինյանը սիրում է անել այս վեց տարիներին, անպատասխան չմնա։ Տեսնենք՝ ՀՀ-ի դեմ հիբրդիային պատերազմ ո՞վ է անում, ո՞վ է օտար երկրների բառապաշարը ՀՀ-ում օգտագործում և ո՞վ է աշխատում հայ ժողովրդի դեմ»։

Անդրադառնալով Հայաստանի տարածքով ադրբեջանական բեռների փոխադրման հարցին՝ Գեղամ Մանուկյանը չբացառեց, որ հնարավոր է ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է առանց ստուգումների Հայաստանով բեռներ անցկացնել։

«Վերջերս մի արտահայտություն արեց Փաշինյանը, որ Ադրբեջանին այնպիսի առաջարկ են արել, որից Ադրբեջանը չի կարող հրաժարվել։ Դա ի՞նչ է նշանակում։ Ալեն Սիմոնյանն էլ երկու օր առաջ խոսում էր Ադրբեջանական բեռների անխափան փոխադրման մասին։ Երբ բացահայտ ասեն, թե ինչ են բանակցում, ինչ են բանավոր խոստացել, հետո միայն հստակ առարկայական կլինի պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նա՝ նշելով, որ տարիներ շարունակ խոստումներ են տվել, հետո դրանց մասին տեղեկացել ենք Ադրբեջանի նախագահից, հետո արդեն իրականություն են դարձել։

Դիտարկմանը՝ նա արդյո՞ք ակնարկում է, որ բեռներն առանց ստուգելու կանցկացնեն՝ արձագանքեց. «Չի բացառվում այդպիսի տարբերակ լինի, որովհետև Քաղպայմանագրի ներկայացուցիչների ձևակերպումից բխում է, որ ուղղակի ՀՀ-ն տեղյակ լինի ինչ է տեղափոխվում»։ Նա ավելացրեց․ «Ասենք տեղյակ է լինում, որ, օրինակ՝ տեղափոխում են միջուկային զենք, հետո ի՞նչ է լինելու»։

Մեղրիի փոխանակում, որ ասում են, նայում եմ դահլիճին, կեսը այդ տարիներին ծնված երեխաներ են եղել, ցավս դա է. ասաց Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այդ թեմային վերաբերող գրառումներին ու մեղադրանքների մասին հարցին։

Մանուկյանը նշեց, որ օգոստոս ամսին Քոչարյան-հայր Ալիև բանակցությունների երեք ժամ իրենք են գործընկերների հետ «ճռռացել» արևի տակ։

«Հիմա, որ հարցնես այդ ինչ բանակցություններ են, չեն էլ իմանա», – ասաց նա՝ նշելով, որ հուշաթերթիկում գրում, տալիս են։

Մեղրիի հարց, Քիվեսթի հարց, այդ ամբողջ պրոցեսի մեջ ես եղել եմ որպես Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, տեսել եմ այդ ամենը։ Մեր գործընկեր Աննա Գրիգորյանը փայլուն ձևակերպեց՝ ասեց՝ եկեք ձեզ տանեմ Մեղրի, դուք էլ տարեք ձեր պահած Արցախ»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company