ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Արցախ
  • Հայտարարություններ

Արցախյան Շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ. ՀԱՍԵ Արցախի թեմ

20 Փետրվար 2025

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայտարարությունը․

Սիրելի՛ հավատավոր զավակներ։

37 տարի առաջ՝ փետրվարին, սկիզբ դրվեց հայոց նորագույն պատմության փառահեղ էջերից մեկին՝ Արցախյան շարժմանը։

Ժողովրդական կամքի և տոկունության, պայքարի ոգու և անձնվիրումի բացառիկ դրսևորում էր Արցախյան շարժումը։ Հիրավի, հերոսական էր Խորհրդային պետության ամբողջատիրական համակարգում, այն պետության, որը, անտեսելով արցախահայության կամքը, Արցախը վանդակել էր միանգամայն արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետության կազմում, իր ձայնը բարձրացնել և ազգովին զինվորագրվել՝ հանուն բաղձալի ազատության, արդարության և Մայր Հայրենիքին վերամիավորվելու երազանքի իրականացման։ Արդյունքը գիտենք բոլորս՝ Արցախի անկախ պետականության ստեղծումը և մաքառումների գնով դրա պահպանումն ու զորացումը։

Արցախյան շարժումը, բացի ազգային համախմբման ճանապարհով անկախության ու համազգային խնդիրների իրականացման գործում ունեցած անգնահատելի նշանակության, նաև իր կարևոր տեղն ունի հայի հոգևոր արժեքների հարթությունում։ «Արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ նա է նրանց օգնականը» (Սաղմ. 36։ 39), փոխանցում է սաղմոսերգուն։ Շարժումը, որի հաջողությանը շատ քչերն էին աշխարհում հավատում, և որը պատանի Դավիթի և հսկա Գողիաթի պայքար էր հիշեցնում, հայության՝ Աստծո հանդեպ խորը հավատքի և այդ հավատքից բխած արդարության ծարավի արտահայտումն է։ Հենց այս իրադարձությունները խթան հանդիսացան, որ 1989 թվականին Վազգեն Ա հայոց երջանկահիշատակ հայրապետի սրբատառ կոնդակով վերաբացվի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը։

Սիրելինե՛ր, մենք այսօր ճաշակում ենք հոգևորի ու ազգայինի անկումի, պարտության, Արցախի տարածքային կորստի ու հայության բռնագաղթի դառնությունը։ Միևնույն ժամանակ, մեզանից շատերը ականատեսն են եղել հոգևոր ու ազգային վերազարթոնքի այդ օրերին, շատերս ունեցել ենք վեհության զգացումի պահեր, տեսել ենք հայի ոգու վերելքը։ Հավաքական զոհողության պատրաստակամությունը և այդ զոհողության պտուղներին հավատալն է, որ 1988-ին հիմք հանդիսացավ Արցախի անկախության ձեռքբերման համար։ Դա նշանակում է, որ մեր հավաքական խնդիրների լուծումը պետք է մեր ներսում փնտրենք։ Մեր ժողովուրդն արդեն ապացուցել է, որ ունակ է քաջագործության հղացքի, և այսօրեական դժվարությունները չպետք է կոտրեն մեր մեջ ամենակարևորը՝ հավատն Աստծո արդարության զորության ու մեր ուժերի հանդեպ։ Եղեք վստահ, որ Տիրոջ օգնությունը չի ուշանա, ինչպես չուշացավ սրանից տասնամյակներ առաջ, եթե մենք կրկին վերագտնենք մեր արժեհամակարգը, միավորենք ժողովրդի ջանքերը՝ մշակութայինից մինչև քաղաքական գործիչներ, եկեղեցականից մինչև զինվորական, մշակից մինչև մտավորական։ Հոգևոր արժեքների շուրջ միավորումն է եղել մեր ազգային իղձերի իրականացման ուղին, և է այսօր, և լինելու է վաղը։

Այսօր մեզ մնում է ապրել և գործել դեպի Արցախ հավաքական վերդարձի հավատով ու սպասումով։ Վերադարձի սպասումով է մեր ժողովուրդը մնում միասնական ու տոկուն՝ անկախ արտաքին հանգամանքներից։ Այդ սպասումն է մղում մեզ բոլորիս՝ աղոթելու, որ գալիքն ավետաբեր լինի, և որ Քրիստոսով հաղթական վերադարձ ունենանք հայրենյաց երկիր։ Եվ չպետք է մոռանալ, որ թշնամական գերության մեջ են գտնվում Արցախի պետական այրերը՝ անկախության խորհուրդն իրենց մեջ կրող անձերը, և որ այդ նույն սպասումով բոլորս պարտավոր ենք ջանալ նրանց ազատության և վերադարձի համար։

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ 37 տարի անց ևս Արցախյան շարժման վեհ գաղափարները չդադարեն մեր գիտակցության մեջ, այլ շարունակեն լինել մեզ ուժ ու եռանդ տվող մղիչ ուժ, որպեսզի մենք՝ որպես սերունդ, արժանի լինենք կրկին փարվելու Արցախին, մեր հարազատ հողին ու ջրին, մեր սրբություններին ու հայրերի ավանդյալ արժեքներին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company