ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Դաշնակցությունն այն կազմակերպությունն է, որի կարիքն ունի հայ ժողովուրդը

17 Հունվար 2019 Tert.am-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ (Ֆրանսիա) Մուրադ Փափազյանի հետ խոսել է այս օրերին Արցախում տեղի ունեցող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենց կուսակցության պարտվելու պատճառների և քաղաքական ուժի ծրագրերի մասին:

-Պարո՛ն Փափազյան, այս օրերին Արցախում տեղի է ունենում ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ Բյուրոյի՝ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչներ: Ի՞նչ խորհուրդ ուներ Արցախում համաժողովն անցկացնելը:

-Պատմության մեջ երբեք ՀՅԴ Ընդհանուր ժողովը չէր անցկացվել Արցախում: Պատմական նախաձեռնություն է Արցախում ժողովն անցկացնելը: Դաշնակցության համար Արցախը սիմվոլ է, և այսօր, քանի որ կարող է փոքր-ինչ վտանգված լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ Ադրբեջանի ճնշումների պատճառով, մենք ցանկացանք հայտարարել Դաշնակցության զորակցությունը Արցախի ժողովրդին՝ կազմակերպելով գերագույն ժողովը Արցախում:

Արցախի ճանաչումը Դաշնակցության համար առաջնահերթություն է այսօր, ինչպես երեկ էր, բայց այսօր առավել շատ է: Աշխարհի բոլոր վայրերում գտնվող դաշնակցականները տարիներ շարունակ աշխատանք են տանում Արցախի համար, Դաշնակցությունը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին 1980-ականներին՝ իր ընկերներով, իր ջոկատներով, և հիմա էլ շարունակում է աշխատել Արցախի մեջ՝ մաս կազմելով Արցախի խորհրդարանին, կառավարությանը, թիկունք կանգնելով այսօրվա իշխանություններին:

Այնպես որ բոլոր հիմքերը կային, որ այս Ընդհանուր ժողովն էլ տեղի ունենար Արցախում:

– Նախապես հայտարարվել է, որ ընտրվելու է կուսակցության Բյուրոյի նոր կազմը: Բացի Հրանտ Մարգարյանի՝ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու փաստից, հետաքրքիր է, այլ փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:

– Հունվարի 24-ին Ընդհանուր ժողովի վերջին օրը կազմը կընտրվի: Հրանտ Մարգարյանը, ով Բյուրոյի ներկայացուցիչ է, որոշել է այլևս Բյուրոյի մաս չկազմել և դա հայտարարել է իր պաշտոնական խոսքում: Դա տվյալ է, որը փոփոխելի չէ: Չեմ կարող ասել՝ այլ ինչ փոփոխություններ կլինեն Բյուրոյի կազմում, 24-ին արդեն դա պարզ կլինի:

-Ի՞նչ սկզբունքով են ընտրվելու Բյուրոյի ներկայացուցիչները: Ի՞նչն է կարևորվելու:

-Այս Բյուրոն բաղկացած էր 11 հոգուց: 4-ը մաս էին կազմում հայաստանյան կազմակերպությանը, իսկ 7 հոգի Սփյուռքի տարբեր շրջաններից էր՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Լիբանան, Իրան: Կփորձենք նորից ճշգրտել այս շրջանների կարևորությունը:

-Պարո՛ն Փափազյան, նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն խորհրդարան չանցավ: Արդյոք դա չի՞ նշանակում, որ ունեիք բացթողումներ ու խնդիրներ կուսակցության քաղաքականությունում, չե՞ք քննարկել՝ ինչը կարող էր Ձեր ընտրողներին հիասթափեցնել:

– Տեղի ունեցած հեղափոխությունն ամբողջովին խառնեց Հայաստանում իրավիճակը, և ոչ կառավարական կուսակցությունները կարիք ունեին իրենց գտնել, ընտրողների հետ կապ գտնել նոր մթնոլորտում: Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի և իր դաշնակից կուսակցությունները ջախջախիչ մեծամասնություն կունենային: Նրանք էին կազմակերպել հեղափոխությունը, և նորմալ էր դա:

Հիմա մենք կարիք ունենք կապ հաստատել Հայաստանի ժողովրդի հետ, մեր առաջարկները բացատրել, բացատրել նաև, որ Դաշնակցությունն այն կազմակերպությունն է, որի կարիքը ունի հայ ժողովուրդը․ և ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես՝ Սփյուռքի, Արցախի և Ջավախքի հայ ժողովուրդը:

Այն, որ Դաշնակցությունը չկարողացավ ունենալ իր պատգամավորները Հայաստանի խորհրդարանում, հայ ժողովրդի որոշումն է: Մենք պետք է աշխատենք, որ ապագայում այդ որոշումը փոխվի: Պետք է բացատրել, որ Դաշնակցությունը լավագույն կազմակերպությունն է հայ ժողովրդի համար՝ ներկայանալով աշխարհում՝ իր միջազգային կապերով, հաղթած պայքարներով և համոզենք, որ Հայաստանի ապագայի համար Դաշնակցության ուժը հարմարագույն ուժն է՝ արդարություն հաստատելու, աղքատության դեմ պայքար և երկրի տնտեսական զարգացման համար:

Մենք պետք է աշխատենք, որ իրավիճակը փոխվի, և այդ հարցում բավականին լավատես ենք:

-Կարծիք կա, որ Սփյուռքի Դաշնակցությունը տարաձայնություններ է ունենում կուսակցության՝ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Արդյոք այդ կարծիքները հիմնավո՞ր են:

-Չեմ կարող ասել՝ տարաձայնություններ չկան: Բնականաբար, կան դժգոհություններ, տարաձայնություններ, տարբերություններ, բայց դրանք այնպիսին չեն, ինչպես ներկայացվում է: Մենք ապրում ենք 30 երկրներում, մենք 30 երկրների քաղաքացիներ ենք, և դա է մեր ուժը. մեր ուժը մեր տարբերությունների մեջ է: Ոչինչ, որ դժգոհություններ կան, ինչպե՞ս չլինեն դժգոհություններ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի կազմակերպության դեմ են այդ դժգոհությունները: Ստեղծված իրավիճակի համար ամբողջ կուսակցությունն է պատասխանատու. այս ընդհանուր ժողովը պետք է քննարկի մանրամասնությունները, հաշվեկշիռ կազմի, որպեսզի ավելի լավ արդյունք ներկայացնենք հայ ժողովրդին:

Այս ընտրությունների արդյունքը չի ներկայացնում Դաշնակցության ազդեցությունը: Մենք պետք է ցույց տանք ճիշտ ուղին, որ հայ ժողովուրդը հասկանա, համոզվի, մենք պետք է համոզվենք, որ Դաշնակցությունը լավագույն կազմակերպությունն է ՀՀ ապագայի համար: Անշուշտ, կան դժգոհություններ, և դա առողջ իրավիճակ է: Չենք կարող բոլորս գոհ լինել ընտրության արդյունքներով:

-Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց։ Նրա խոսքով՝ հաջորդ ընտրություններին տուն եք ուղարկելու այս իշխանություններին և ստանձնելու եք երկրի ամբողջական ղեկավարման գործը: Ուժը, որ խորհրդարանում չկարողացավ հավաքել անցողիկ շեմը, ինչպե՞ս է պատկերացնում հինգ տարի հետո երկրի կառավարման ղեկը վերցնելը:

– Ինչպես ցանկացած այլ կուսակցության, այնպես էլ Դաշնակցության նպատակն է դառնալ իշխանություն, որ այս հինգ տարիներն օգտագործի, որ ներկայացնի ժողովրդին իր ծրագրերը, իր պատգամները, իր նախաձեռնությունները: Դա բոլոր կուսակցությունների նպատակն է: Մենք էլ ունենք այդ ամբիցիան, որ այս 5 տարիների ընթացքում մեզ կհաջողվի կապ հաստատել հայ ժողովրդի հետ:

-Հրանտ Մարգարյանն այսօր իր ելույթում նաև քննադատեց ներկայիս իշխանություններին, մտահոգություններ հայտնեց վերջիններիս քաղաքականության վերաբերյալ: Դա իր անձնակա՞ն մտահոգությունն է, թե՞ կուսակցությունը ևս ունի մտահոգություններ այսօրվա իշխանությունների ընտրած քաղաքականության վերաբերյալ:

-Իհարկե, մտահոգություններ կան: Պետք է կարողանանք ցանկացած ժողովրդավարական երկրում ազատ ձևով արտահայտել մեր մտահոգությունները: Հայաստանում էլ պետք է ընդունվի ընդդիմության գաղափարը: Ընդդիմություն լինել՝ չի նշանակում երկրին դեմ լինել, ընդհակառակը, Դաշնակցությունը երկրի համար, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համար է աշխատում: Պետք է իշխանությունները գիտակցեն, որ շատ նորմալ է, որ իրենց քննադատում են. այս երևույթը պետք է նաև ամրանա հայաստանյան հասարակության մեջ, որովհետև դա առողջ երևույթ է:

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company